fbpx

Ուեյն Ռունին փայլեց Յուրա Մովսիսյանի թիմի դեմ խաղում, Օզբիլիսը կրկին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր․ «Ֆուլհեմ» 1-5 «Արսենալ»Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Արսենալը» 20 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն է բաժանում «Տոտենհեմի» հետ։

Հոլանդիայի Էրեդեվիզե, 8-րդ տուր․ «Վիլլեմ II» 1-1 «Ֆեյենորդ»․ Արաս Օզբիլիսը եղել է մեկնարկային կազմում և վնասվածք ստանալու պատճառով փոխարինվել 50-րդ րոպեին։ Արասը հենց վնասվածքի պատճառով էլ չի մասնակցի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 11-13-րդ տեղերն է կիսում «Ուտրեխտի» և «Էքսելսիորի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր․ «Ակտոբե» 1-2 «Աստանա»․ Մարկոս Պիզելին բացակայել է դաշտի տերերի հայտացուցակից։ «Ակտոբեն» 12 թիմի պայքարում ընթանում է 6-րդ տեղով։

Ամերիկյան ՄԼՍ, Արևելյան Կոնֆերենցիա, 32-րդ տուր․ «ԴՍ Յունայթեդ» 2-1 «Չիկագո Ֆայր»․ 5 համարի մարզաշապիկով հանդես եկող Յուրա Մովսիսյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 73-րդ րոպեին։ Նա մրցավարի կողմից ավելացված ժամանակի 4-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։ Այս խաղում դուբլի հեղինակ է դարձել Ուեյն Ռունին։ Մովսիսյանը «Չիկագո Ֆայրի» կազմում հայտավորված է եղել ՄԼՍ-ի արդեն 4 հանդիպման՝ 2-ում մնալով պահեստայինների նստարանին, մյուս 2-ում մտնելով փոխարինման (խաղադաշտում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 27 րոպե)։ «Չիկագո Ֆայրը» զբաղեցնում է նախավերջին՝ 10-րդ տեղը։

Լատվիայի Բարձրագույն խումբ, 24-րդ տուր․ «Լիեպայա» 0-1 «Վենտսպիլս»․ Արսեն Բեգլարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Հայ դարպասապահը սեփական դարպասն անառիկ էր պահել առաջնության վերջին 4 անընդմեջ մրցավեճում։ «Լիեպայան» 8 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը՝ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող ՌՖՍ-ին զիջելով 7 միավոր։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր․ «Ենիսեյ» 2-3 «Սպարտակ Մոսկվա»․ Արթուր Սարկիսովը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 90-րդ րոպեին, իսկ Դավիդ Յուրչենկոն դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից։ «Ենիսեյը» զբաղեցնում է վերջին՝ 16-րդ հորիզոնականը։ Թիմը տոնել է ընդամենը մեկ հաղթանակ և կրել 7 պարտություն։

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 12-րդ տուր․ «Ժիլինա Բ» 4-3 «Ինտեր Բրատիսլավա»․ Վահան Բիչախչյանը հերթական անգամ բացակայել է թիմի հայտացուցակից։ Նա չի մասնակցում նաև «Ժիլինայի» գլխավոր թիմի հանդիպումներին։ «Ժիլինա Բ»-ն 16 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ տեղը։

Լեհաստանի 2-րդ դիվիզիոն (հզորությամբ 3-րդ լիգա)․ «Օլիմպիա» 1-2 «Գրիֆ»․ Աղվան Պապիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Օլիմպիան» 18 թիմի պայքարում 3-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Բելչատովի» հետ։

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր․ «Վորսկլա» 0-2 «Արսենալ Կիև»․ Գեղամ Կադիմյանը հերթական անգամ չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակում։ «Վորսկլան» 12 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Դանիայի Սուպերլիգա, 12-րդ տուր․ «Հոբրո» 3-2 «Նորդշելանդ»․ Էդգար Բաբայանը բացակայել է հայտացուցակից, քանի որ դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից։ «Հոբրոն» զբաղեցնում է վերջին՝ 14-րդ հորիզոնականը։ Թիմն անցկացրած 12 մրցավեճում տոնել է ընդամենը 2 հաղթանակ՝ կրելով 7 պարտություն։

Գևգեոզյանի փայլուն գոլային փոխանցումը, Ադամյանն այս անգամ զարմանալիորեն «լռեց»․ Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում (տեսանյութ)․ Հոկտեմբերի 6

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նա այս տարի գերազանցում է Մխիթարյանին․ Հավաքականի լավագույն 5 լեգեոներները 2018-ին

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (դեկտեմբերի 15-16)

5 ֆուտբոլիստ, որ արժե ունենալ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի Ձեր Fantasy թիմում

Ինչպես հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ և իրարանցում առաջացրեց ադրբեջանական թիմի շրջանում (տեսանյութ)

Մխիթարյանը գրառում է կատարել «Քարաբախի» հետ հանդիպումից հետո

Հայտնի են Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի բոլոր մասնակիցները

«Սպարտակը արդեն ազատ է». ՖԱՖ-ի հիմնադրի հայտարարությունը

«Քարաբախի» մարզիչը՝ Արցախի դրոշով խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուի մասին. «Միայն վախկոտներն են այդպես վարվում»

«Արսենալ» – «Քարաբախ»․ Արցախի դրոշով հայ երկրպագուն ներխուժել է խաղադաշտ

Լակազետի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալին», այլ արդյունքներ (տեսանյութ)

Լակազետի գոլի շնորհիվ «Արսենալը» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Քարաբախին» (տեսանյութ)

Հայտնի է «Արսենալի» մեկնարկային կազմը «Քարաբախի» դեմ խաղում

«Արսենալի» լեգենդ․ «Մեսին ունի մի բան, որի մասին մյուսները տեղյակ չեն»

Ի՞նչ խորհուրդ է տվել Արսեն Վենգերը Զինեդին Զիդանին

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Քարաբախի» դեմ՝ ըստ VNews-ի

Էմերին խոսել է «Արսենալի» հնարավոր տրանսֆերների մասին