fbpx

Որքանով էր տեղին Հայաստանի հավաքականի ղեկը վստահել Արմեն Գյուլբուդաղյանցին

Հայ երկրպագուների շուրթերին վերջին շրջանում ամեն օր պտտվում էին արտասահմանցի տարբեր մարզիչների անուններ՝ սկսած Դե Բիազիից, վերջացրած՝ Վան Մարվեյկով։ Բոլորի «պարտքն» էր դարձել ՀՖՖ-ին հուշելը, թե ում է պետք նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Երկար տատանվելուց հետո այդ պաշտոնը վստահվել է ոչ իտալացու, ոչ էլ հոլանդացու, այլ հայ մասնագետի՝ հանձին Արմեն Գյուլբուդաղյանցի։

Իր խարիզմայով և ֆուտբոլի նկատմամբ մոտեցումով հայ բոլոր մարզիչներից տարբերվող մասնագետի՝ ազգայինը գլխավորելու շուրջ կարծիքները միանշանակ չեն։ Դա բնական է․ հայության մեջ միշտ գտնվում է մի զանգված, որն ամեն ինչից դժգոհ է՝ առանց երկար մտածելու այդ երևույթի շուրջ։ Եթե նույնիսկ, պատկերացնենք, մարզիչ նշանակվեր Ժոզե Մոուրինյոն, շատերը կասեին, թե նա վաղուց առաջվանը չէ, և ինչո՞ւ են ընտրանու ղեկը հանձնել այդ ինքնահավան և վաղուց սպառված (իրենց կարծիքով, իհարկե՝ խմբ․) պարոնին։

Ինչևէ։

Ինչո՞ւ այս պահին չհրավիրել արտասահմանցի մասնագետի

Հարցին պարզաբանում տվել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, բայց մինչ նրա հարցազրույցն էլ ամեն ինչ հասկանալի էր։ Բացի այն, որ բարձրակարգ մարզչի հրավիրելը թանկ հաճույք է, դրա համար պետք է լինի նաև համապատասխան ժամանակահատված։ Ինչպես Անդրեյ Տալալաևն էր ասել մի առիթով, մարզիչները հրաշագործ չեն։ Ոչ ոք չէր կարող ընդամենը 2 շաբաթում այնպես ծանոթանալ ֆուտբոլիստներին և պատրաստել հավաքականը, որ թիմը արժանապատիվ ելույթ ունենար Ազգերի լիգայում։

Այո՛, գուցե որոշ մասնագետներ համաձայնեին, բայց դա չափից դուրս ռիսկային կլիներ։ Բարձրակարգ մարզիչը չէր ցանկանա «ափալ-թափալ» աշխատանք տանել՝ առանց խորքից ուսումնասիրելու։ Իսկ սա 2010 թվականի Իսպանիայի հավաքականը չէ, երբ Լուիս Արագոնեսն իդեալական թիմ էր թողել Վիսենտե դել Բոսկեին, ու նրան մնում էր միայն չխանգարել այդ տղաներին խաղալ այն ֆուտբոլը, որ անգիր գիտեն։ Փոփոխությունների համար ժամանակ պետք կգար, որն այս պահին չկա։

Ինչո՞ւ հենց Արմեն Գյուլբուդաղյանցը

«Դրսից օգնությունը» բացառելուց հետո պետք էր տարբերակ գտնել Հայաստանում, ընտրել մարզչի, ով լավագույնս գիտի հավաքականի ֆուտբոլիստների պոտենցիալը։ Իսկ Գյուլբուդաղյանցն այդ առումով իդեալական տարբերակ է։ Այո՛, նա որպես մարզիչ ընդամենը մեկ անգամ է Հայաստանի չեմպիոն դարձել (2007 թվականին՝ «Փյունիկի» հետ), այո՛, նա լայն հանրության ուշադրության կենտրոնում չի հայտնվել, քանի որ, հայ որոշ մասնագետների պես, աղմկոտ ասուլիսներ կամ հարցազրույցներ չի տվել կամ ինքնագովազդով չի զբաղվել։

Սակայն նրա թիմերը միշտ ունենում են հստակ խաղաոճ, դավանում են կոմբինացիոն, կարգապահ ֆուտբոլ։ Բացի չեմպիոնությունը, նա համեստ «Իմպուլսով» հասել էր գավաթի եզրափակիչ։ Որոշ ժամանակահատված աշխատել է նաև Իրանում։ Եվ ամենակարևորը, Գյուլբուդաղյանցն իսկական հոգեբան է, մոտիվատոր, ինչը շատ կարևոր է հավաքականի մարզչի համար։ Մի օրինակ պատկերացում կազմելու համար՝ եթե Դուք խոհարար եք և մուսայի պակաս ունեք, Գյուլբուդաղյանցի հետ 5 րոպե խոսելուց հետո տրամադրված կլինեք պատրաստելու աշխարհի ամենահամեղ ուտեստը․․․

Նրա գլխավորած երիտասարդականը կռիվ էր տալիս մրցակիցներին ընտրական վերջին 2 խաղում, որոնք նախորդ ամիս են տեղի ունեցել։ Բունդեսլիգայի թիմերում հանդես եկող ավստրիացիները մի կերպ հաղթեցին մերոնց, որոնցից շատերը խաղային պրակտիկայի և այլ խնդիրներ ունեին, իսկ Մակեդոնիայի դեմ իսկական կռիվ տվեցինք։ 89-րդ րոպեի դրությամբ պարտվում էինք 1-3 հաշվով, բայց գրանցվեց ոչ-ոքի՝ 3-3։ Իսկ հիշեք ազգային հավաքականի խաղը Մակեդոնիայում․․․ առանց պայքարելու ցանկության։ Դա մարզչից է գալիս։ Գյուլբուդաղյանցն իրեն երբեք չի թույլ չի տա նստել պարտվելու ժամանակ, առավել ևս՝ ծիծաղել․․․

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

#ՄՐՑՈՒՅԹ. Շահե՛ք Հայաստանի հավաքականի մարզաշապիկ

Մեր մրցակիցները․ Հունաստանի հավաքականի հայտացուցակն առաջիկա հավաքի համար

Ինչ տեսք կարող է ունենալ «Հոֆենհայմի» մեկնակային կազմը Սարգիս Ադամյանի հետ (նկար)

Ադամյան․ «Մխիթարյանն ինձ շնորհավորեց և ասաց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել»

ՖԱՖ-ն ուղևորություն է կազմակերպում դեպի Աթենք՝ հույների ընտրանու դեմ խաղի համար

Զավեշտալի իրավիճակ Գևորգ Ղազարյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Ալիկ Առաքելյանն այս մրցաշրջանում այլևս դուրս չի գա խաղադաշտ ու առաջիկայում չի օգնի նաև Հայաստանի հավաքականին

Red Eagles-ը կազմակերպում է ուղևորություն Աթենք Հայաստանի հավաքականին աջակցելու նպատակով

Մեր մրցակիցները․ Միրալեմ Պյանիչը որակազրկվել է

Հենրիխ Մխիթարյանը, ի հիշատակ Ցեղասապանության զոհերի, գրառում է կատարել (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)