fbpx

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

ԲԽ-ի 11-րդ տուրը՝ 10 փաստով

11-րդ տուրի հանդիպումներից հետո առաջնությունում երկիշխանություն հաստատվեց: Առաջատար հնգյակի և մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող թիմերի միջև միավորների տարբերությունն ավելի աճեց:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ տուրում ոչ-ոքի արդյունք չգրանցվեց: Մինչ այդ դա պատահել էր 7-րդ և 9-րդ տուրերում: Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Առաջնությունում անցկացված 44 հանդիպումներում դաշտի տերերը 17 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 16 անգամ, 11 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

11-րդ տուրում 9 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 44 հանդիպումներում 110 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,5 գոլ մեկ խաղում:

2. Արամ Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած 2-րդ խաղում էլ «Ալաշկերտը» հաղթեց: Առայժմ Ոսկանյանը կրկնում է անցյալ տարվա գարնանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում ցույց տված իր արդյունքը: Հիշեցնենք, որ նրա օրոք ալաշկերտցիները 3 անընդմեջ հաղթանակ էին տոնել, որից հետո Ոսկանյանն անսպասելի որոշում էր կայացրել՝ ընդունելով «Բանանցի» հրավերը:

Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո «Ալաշկերտին» կրկին հաջողվեց հաղթել «Փյունիկին», որի հետ կայացած առաջնության նախորդ 4 հանդիպումներում կրել էր 2 պարտություն, նույնքան խաղ ավարտել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Ալաշկերտը» տոնել էր անցյալ տարվա նոյեմբերի 24-ին՝ սեփական հարկի տակ հաղթելով Միհրան Մանասյանի խփած միակ գոլի շնորհիվ:

3. «Բանանցը» ռևանշի հասավ «Արցախի» նկատմամբ առաջին շրջանում կրած պարտության դիմաց՝ տոնելով ընթացիկ առաջնությունում կամային 2-րդ հաղթանակը: Վերջին 7 հանդիպումներում «Բանանցն» անպարտելի է՝ տոնելով 6 հաղթանակ:

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Բանանցը» 7 միավոր ավելի է վաստակել: Թիմի ներկայիս արդյունքը շարունակում է լավագույնը մնալ վերջին 8 առաջնություններում: Ավելի հաջող «Բանանցն» առաջնությունը սկսել էր 2010թ.՝ մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ մեկնարկային 10 հանդիպումներում վաստակելով 23 միավոր:

4. Վարդան Մինասյանն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնում հաղթանակով նշեց նորամուտը նաև առաջնությունում: Նրա սաները ռևանշի հասան «Արարատի» նկատմամբ առաջին շրջանում կրած պարտության դիմաց: Առաջնության վերջին երկու խաղերում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ է մնացել:

5. «Արարատն» առաջնությունում 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին 8 հանդիպումներում արարատցիներն ընդամենը 2 միավոր են վաստակել: Նախորդ առաջնության 10 հանդիպումներից հետո էլ «Արարատը» եզրափակում էր մրցաշարային աղյուսակը, սակայն մեկ միավոր ավելի էր վաստակել, քան ներկայումս:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արմեն Պետրոսյան․ «Ես ամեն ինչ անելու եմ, որ մենք կայուն ֆուտբոլ խաղանք» (տեսանյութ)

Վահե Գևորգյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան «Գանձասար-Կապանը» (տեսանյութ)

Դարպասապահների կոպիտ սխալները որոշիչ էին «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումները «Լոռի»-«Փյունիկ» խաղի միջադեպերի վերաբերյալ

Սևադա Արզումանյան․ «Տղաներն անվստահ էին գործում խաղային պարզունակ իրավիճակներում»

Վարդան Մինասյան․ «Թիմը հոգեբանորեն պատրաստ է վերջին քայլը կատարելու դեպի չեմպիոնություն»

Կոբյալկոն իր ծանրակշիռ խոսքն ասաց ամենակարևոր պահին․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ-Արմենիա» – «Արցախ» խաղից

«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

«Արարատ-Արմենիան» ևս պաշտոնական հայտարարություն է տարածել

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

«Արարատ-Արմենիա» – «Արցախ» հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը