fbpx

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Միջազգային խաղերով պայմանավորված դադարից առաջ Բարձրագույն խմբում կայացել է 11-րդ տուրը։ «Բանանցը» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Արցախի» նկատմամբ, «Լոռին» 3-1 հաշվով պարտության է մատնել «Շիրակին», «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, իսկ չեմպիոն «Ալաշկերտը» 1-0 հաշվով հաղթել է մինչ այս տուրն առաջատարի դերը ստանձնած «Փյունիկին»։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Սոլոմոն Իմե Ուդո («Բանանց»)

«Բանանցի» անփոխարինելի հենակետային կիսապաշտպանն, իր բուն գործառույթներից զատ, այս անգամ աչքի է ընկել խփած հրաշալի գոլով։ Այստեղ արդեն կարևոր չէ՝ Ուդոն «Արցախի» հետ խաղի վերջին վայրկյաններին այդ գործողությամբ փորձում էր փոխանցո՞ւմ կատարել, թե՞ հարվածել։ Փաստն այն է, որ դրան չէին սպասում ո՛չ նիգերիացին, ո՛չ էլ մրցակցի դարպասապահ Արման Մելիքսեթյանը։ Արդյունքում՝ շքեղ հարվածի շնորհիվ «Բանանցն» անպարտելի է արդեն 7 խաղ անընդմեջ, 6-ում հաղթել է։

Ուդոն կարողանում էր նաև հավասարակշռություն հաղորդել Իլշատ Ֆայզուլինի թիմի կիսապաշտպանությանը, գրոհները հիմնականում զարգանում էին հենց նրա միջոցով։ «Բանանցն» առաջնությունում 5 անընդմեջ հաղթանակից հետո, ճիշտ է, վերջին 2 տուրում նախկին գերվստահ տեսքը չունի, բայց կարողանում է միավորներ վաստակել թիմային կազմակերպված խաղի շնորհիվ։

3․ Էմիլ Եղիազարյան («Արցախ»)

Ավանդույթը շարունակվում է․ «Բանանցի» սաները, որոնք մեծ թիվ են կազմում հայկական մյուս ակումբներում, շարունակում են անչափ տրամադրված խաղալ նրա դեմ և գոլեր խփել։ Եթե առաջին շրջանի մրցավեճում «Արցախի» կազմում աչքի էր ընկել Գրիգոր Աղեկյանը, ապա այս անգամ հերթը եզրային կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանինն էր։

Նրա անցումն աջ եզրից աչք է շոյում։ Հարվածը, որից հետո Արամ Հայրապետյանը նույնիսկ տեղից չէր շարժվել, միգուցե երջանիկ պատահականության արդյունք էր։ Սակայն Եղիազարյանը մինչ այդ հարվածն աջ եզրում մեկ գործողությամբ ձեռնունայն էր թողել երիտասարդական հավաքականում իր խաղընկերներ Հակոբ Հակոբյանին և Նարեկ Պետրոսյանին։ Էմիլը տաղանդավոր, տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ է։ Պետք է շարունակի աճել։ Ունի երիտասարդ ֆուտբոլիստներին բնորոշ անկայունություն։ Առանց գնդակի աշխատանքը փոքր-ինչ կաղում է, ժամանակ առ ժամանակ դանդաղում է փոխանցումներ կատարելու ժամանակ։ Տաղանդ կա, մնում է դրսևորել աշխատասիրություն։

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Ռուսլան Կորյանի օրինակով․ Հայկական ակումբները և ճանապարհելու մշակույթը

«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով

Վարդան Բակալյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարական տվեց

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

Ալեքսանդր Կոնովը նոր պայմանագիր է կնքել «Լոռիի» հետ

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Արցախի» հարձակվողը տեղափոխվեց ռուսական «Սոչի»

«Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերի հրաշալի գոլը Խորվաթիայի փոխչեմպիոնի կազմում (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

«Ալաշկերտից» հեռացել է ևս 2 ֆուտբոլիստ

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Ինչպես «Արարատն» ավելի քան 2 տարի անց կրկին հաղթեց «Ալաշկերտին»․ VNews.am-ի ֆոտոշարքը