Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն) - Page 2 of 2 - VNews
Բաժիններ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

2․ Վիգեն Ավետիսյան («Լոռի»)

25-ամյա ֆուտբոլիստը խաղ առ խաղ աճում է՝ հանդես գալով վանաձորյան թիմի՝ հայկական չափանիշներով բարձրակարգ լեգեոներների կողքին։ «Շիրակի» հետ հանդիպմանն իր բարձրության վրա էր՝ գոլային փոխանցում Սանդի Ինուսային և 11-մետրանոցի վաստակում, որն անվրեպ է իրացրել Ջոնել Դեսիրեն։ Առանց գնդակի շատ է աշխատում, հասցնում օգնել թե՛ պաշտպանությանը, թե՛ հարձակմանը։

Երբ Հենրիխ Մխիթարյանը խաղում էր «Շախտյորում», տպավորություն կար, որ այնտեղ հանդես եկող մեծ թվով բրազիլացիները շատ դեպքերում անտեսում էին հայ ֆուտբոլիստին և անհրաժեշտ պահին փոխանցումներ չէին կատարում։ «Լոռիում» էլ նույնը նկատվում է Վիգենի պարագայում։ Աֆրիկացի լեգեոներները որոշ դրվագներում գնդակը չեն հասցեագրում լավ դիրքում գտնվող Վիգենին։ Թիմային շահերին նվիրված այս ֆուտբոլիստը եթե շարունակի զարգանալ և չթուլացնի տեմպերը, ապա լավ հեռանկար կունենա։

1․ Արտակ Գրիգորյան – Արթուր Եդիգարյան – Արտակ Դաշյան («Ալաշկերտ»)

Այս անգամ՝ բացառություն։ «Ալաշկերտի» կիսապաշտպանության այս եռյակը միասին ճանաչվում է լավագույնն այս տուրում։ Երեքն էլ փայլել են «Փյունիկի» հետ մրցավեճում՝ ամբողջովին «ցեմենտելով» միջին գիծը, նաև սկիզբ դնելով սեփական գրոհներին։ Հիմնականում հենց նրանք էին «մեղավոր», որ «Փյունիկը» չափից դուրս վատ տեսք ուներ և համարյա չէր էլ մոտենում «Ալաշկերտի» դարպասին, որը գոլային պահերը շռայլելու «մենահամերգ» էր կազմակերպել։

Չեմպիոնը վերջապես ուշքի է գալիս։ Վարուժան Սուքիասյանի օրոք դրական ոչինչ չկար, իսկ Արամ Ոսկանյանի աշխատանքը կարճ ժամանակում արդեն նկատելի է։ Կոմբինացիաները ստացվում են, թիմի փորձառու ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով աճ են գրանցել։ Արտակ Դաշյանի հեռահար գերազանց գոլն էլ «տորթի վրայի ելակն» էր։ Միայն թե զարմանք է առաջացնում հավաքականի հայտացուցակից Արթուր Եդիգարյանի բացակայությունը, փոխարենն ընտրանուն միացել է Գրիգորյանը։

Տուրի խորհրդանշական հավաքականը՝

Պայմանական դասավորությունը՝ 3-5-2,

Դարպասապահ․ Միխայիլ Պետրուշչենկով («Արարատ»),

Պաշտպաններ․ Արտյոմ Խաչատուրով («Լոռի»), Իլյա Գուլտիաև («Բանանց»), Սերխի Գոնսալես («Արարատ-Արմենիա»),

Կիսապաշտպաններ․ Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան (3-ն էլ՝ «Ալաշկերտ»), Սոլոմոն Իմե Ուդո («Բանանց»), Վլադիսլավ Օսլոնովսկի («Արարատ-Արմենիա»),

Հարձակվողներ․ Վիգեն Ավետիսյան («Լոռի»), Էմիլ Եղիազարյան («Արցախ»)։

Տուրի լավագույնին որոշեք ինքներդ՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

«Լոռին» կարող է չմասնակցել Հայաստանի առաջնությանը

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը

«Ուրարտուի» կազմը համալրել է երիտասարդ նիգերացի կիսապաշտպան

Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպման ժամը ու վայրը

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)