fbpx

Ինչ էր Մոուրինյոն ասել «Ռեալի» ֆուտբոլիստներին հանդերձարանում «Բարսելոնայից» կրած 0-5 հաշվով պարտությունից հետո

Լեհ նախկին դարպասապահ Եժի Դուդեկը, ով 2001-2007թթ․ հանդիսացել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, իսկ 2007-2011թթ․ պաշտպանել է Մադրիդի «Ռեալի» մարզական պատիվը, խոսել է «Արքայական» ակումբում անցկացրած ամենացավալի օրերից մեկի մասին։

Մադրիդյան թիմը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին` 2010/11թթ․ մրցաշրջանում «Կամպ Նոու» ստադիոնում «Բարսելոնային» պարտվել էր 0-5 հաշվով։ Դուդեկը, ով այդ մրցավեճում եղել է պահեստայինների թվում, պատմել է, թե ինչ է ասել պորտուգալացի մասնագետը «Ռեալի» հանդերձարանում ձախողված հանդիպումից հետո։

«0-5․․․ դա կոտորած էր։ Խաղից հետո հանդերձարանում իսկական քաոս էր։ Մեզանից ոմանք լաց էին լինում, ոմանք բանավիճում էին, որոշներն էլ հայացքները պարզապես հառել էին հատակին։

Մոուրինյոն եկավ։ Նա գիտակցում էր՝ ինչ է կատարվել, բայց նայեց մեզ և ասաց․ «Գիտեմ՝ սա ցավեցնում է ձեզ։ Սա ձեզանից շատերի համար ամբողջ կարիերայի ամենացավալի պարտությունն էր։ Նրանք այժմ ուրախ են և կարծում են՝ հաղթել են առաջնությունը, բայց սա ընդամենը մեկ հաղթանակ է։ Սա դեռ սկիզբն է։ Դեռ երկար ճանապարհ կա գավաթին հասնելու համար։

Վաղը ձեզ ազատ օր կտրամադրեմ, բայց մի՛ մնացեք տներում։ Ձեր ընտանիքների, երեխաների կամ ընկերների հետ քաղաքում դուրս եկեք զբոսանքի։ Թող մարդիկ տեսնեն, որ դուք պատրաստ եք հաղթահարել սա։ Մարդիկ միգուցե խոսում են այս պարտության նշանակության մասին, բայց մի՛ թաքնվեք դրա հետևում։ Պետք է ցույց տաք, որ տղամարդ եք։ Այս պարտությունից հետո մենք պետք է պայքարենք տիտղոսի համար»։

Մենք այս պարտությունից ուշքի եկանք ավելի արագ, քան որևէ մեկը սպասում էր։ Ես այդ օրն առաջին անգամ հասկացա, թե սպորտում որքան կարևոր է հոգեբանությունը։ Դու ինչքան կարող ես ձեռք բերել կամ կորցնել։ Նաև արձանագրեցի, որ Մոուրինյոն իսկական հոգեբան է»,- Դուդեկի խոսքերը մեջբերում է Metro.co.uk-ը։

Հավելենք, որ այդ մրցաշրջանում, այնուամենայնիվ, Իսպանիայի չեմպիոնի կոչումը, ինչպես և Չեմպիոնների լիգայի գավաթը, նվաճել է կատալոնական թիմը։

Ինչքա՞ն… Միանգամից 10 ֆուտբոլիստ կարող են լքել «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյի պատճառով

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ինիեստան այցելել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին (տեսանյութ)

«Բավարիան», «Ման. Յունայթեդը» և «Ատլետիկոն» կպայքարեն խորվաթ կիսապաշտպանի համար

Ֆերդինանդ. «Չեմ զարմանա, եթե «Ման. Սիթին» և «Լիվերպուլը» հանդիպեն ՉԼ-ի եզրափակչում»

Մոդրիչի հայտարարությունը, որը դուր չի գա Ռոնալդուին և Մեսիին

«Բարսելոնային» «Չելսիի» պաշտպանն է պետք. ֆուտբոլիստը համաձայն է

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի համար

«Երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ձեր թիմում չէ, դուք կզգաք նրա կարիքը». Մարսելոն՝ Ռոնալդուի մասին

«Ռեալի» ակնկալիքները Մաուրո Իկարդիի հետ կապված հօդս են ցնդում

Կեյլոր Նավասը որոշում է կայացրել «Ռեալում» մնալ-չմնալու հարցի վերաբերյալ

«Արսենալը» հունվարին առաջարկ կանի «Բարսային» երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերի համար

Ռոնալդոն «Ռեալին» խնդրել է Վինիցիուս Ջունիորին ուղարկել իր ակումբ

Հայտնի է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի լավագույն գոլը

Մոուրինյոն «Լիվերպուլի» մասին․ «Թիմը միայն թանկարժեք ձեռքբերումներով կազմը թարմացնելու համար չէ»

Ով է աշխարհի ամենահաջողակ մարզիչն ըստ Յուրգեն Կլոպի

Sport․ Դեմբելեն կարծում է, որ «Բարսելոնայում» լրտես կա

Սոլարի․ «Ռեալի» շուրջ կատարվող ամեն ինչ առաջացնում է հատուկ հետաքրքրություն»