fbpx

Գրիզման․ «Մբապեն ինձ երբեք չի հաղթում, երբ մենք մարզումներից հետո դիպուկության մրցում ենք անցկացնում»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի մասին, ում հետ միասին այս ամռանը հռչակվել է աշխարհի չեմպիոն։

«Կիլիանն ինձ հիշեցնում է Կրիշտիանու Ռոնալդուին՝ «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու ժամանակաշրջանում։ Կրիշտիանուն եզրից էր խաղում, ակտիվորեն կիրառում էր դրիբլինգ և գոլեր էր խփում։ Ռոնալդուն չէր կենտրոնանում հենց մրցակիցների դարպասը գրավելու վրա։

Երբ Կիլիանը սկսի հանդես գալ այնպես, ինչպես Կրիշտիանուն՝ Մադրիդի «Ռեալում», այն է՝ մտածի միայն գոլերի մասին, այդ ժամանակ անհավանական ցուցանիշների կհասնի։ Նա յուրաքանչյուր մրցաշրջանում հաջողության կհասնի 50 անգամ։

Կիլիանը մարզումների ժամանակ ոչ միշտ է այդքան լավը, երբ հայտնվում է դարպասի առջև։ Ես հաճախ կատակում եմ նրա հետ՝ հարցնելով, թե ինչպես է կարողանում այդքան շատ գոլեր խփել հանդիպումների ժամանակ։ Երբ մարզումներից հետո ես և նա դիպուկության մրցում ենք անցկացնում, նա ինձ երբեք չի հաղթում։ Երբ Կիլիանն ավելի ուժեղ դառնա եզրափակիչ հատվածում, կլինի անկասելի ուժ»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է FourFourTwo-ն։

19-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Գրիզման. «Ոսկե գնդակը» պետք է ֆրանսիացու բաժին հասնի»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, հայտնի են «Ռեալի» և «Բարսայի» մրցակիցները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի թեկնածուներին

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Էդինսոն Կավանիի հաջորդ կանգառը Մադրիդը՞ կլինի

ՊՍԺ-ի հարձակվողը սկսում է բանակցությունները

Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆի 15 մասնակցի անուն արդեն հայտնի է

Երբ 2 «հսկաների» դեմ «խաղ չկա»․ «Բորուսիան» և «Ատլետիկոն» դուրս են գալիս 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

«Նապոլին» կրեց առաջին պարտությունը և հեռացավ․ ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը» հաջորդ փուլում են (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Նեյմարը գնում է ռեկորդի հետևից. Ուշագրավ թվեր և փաստեր Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումների մասին

5 ֆուտբոլիստ, որ պետք է ունենալ ՉԼ 6-րդ տուրի Ձեր Fantasy թիմում

«Այաքսի» ֆուտբոլիստի հայրը կանխատեսում է որդու տեղափոխությունն Իսպանիա

Տուխելը նորություն է հայտնել Նեյմարի վերաբերյալ և ոչ միայն

Նեյմարն ամռանը կարող է տեղափոխվել Անգլիա

Ֆուտբոլային դեմքեր, որոնք ներկա են գտնվել «Ռիվեր Փլեյթ» – «Բոկա Խունիորս» հանդիպմանը (լուսանկարներ)

Մբապեն մեկնաբանել է Մեսիին գերազանցելու մասին տարածված հարցազրույցի թեման