fbpx

Պակո Ալկասերը՝ «Բարսելոնայից» հեռանալու պատճառների մասին

«Բարսելոնայի» հարձակվող Պակո Ալկասերը, ով վարձավճարով ելույթ է ունենում Դորտմունդի «Բորուսիայում», խոսել է այն պատճառների մասին, որոնք դրդել են հեռանալ կատալոնական ակումբից։

Իսպանացի ֆուտբոլիստը, ով հրավեր է ստացել նաև երկրի հավաքականից, փայլուն է մեկնարկել Գերմանիայի Բունդեսլիգայում՝ անցկացրած 3 խաղում դառնալով 6 գոլի հեղինակ։

«Որոշեցի խաղային ավելի շատ րոպեներ փնտրել «Բարսելոնայից» հեռու։ Այնտեղ ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես կցանկանայի։ 2 մրցաշրջան անցկացրի «Բարսելոնայում» և չկարողացա կարևոր դերակատարություն ստանալ։

Չեմ կարող բարձրաձայնել, թե կոնկրետ ինչ բանակցություններ են ընթացել։ Էռնեստո Վալվերդեի հետ իմ խոսակցությունները մնում են մեր մեջ։ Հիմնական շարժառիթը եղել է խաղաժամանակ ստանալը, իսկ «Բարսելոնայում», որտեղ հանդես են գալիս Լուիս Սուարեսը, Մեսին, Դեմբելեն․․․ շատ բարդ է դա անելը։

Հիմա ուրախ եմ։ «Բորուսիայում» բոլոր թիմակիցներս օգնել են ինձ սկսած առաջին օրվանից։ Փոքր-ինչ դժվարություններ ունեի՝ կապված լեզվի և մշակույթի փոփոխության հետ, բայց թիմակիցներս հարմարվելու գործընթացն ինձ համար դարձրին շատ հեշտ։ Ընտանիքս նույնպես ինձ հետ է»,- Ալկասերի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Ինչ էր Մոուրինյոն ասել «Ռեալի» ֆուտբոլիստներին հանդերձարանում «Բարսելոնայից» կրած 0-5 հաշվով պարտությունից հետո

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Չավի. «Մեսին սովորաբար լուռ է մնում հանդերձարանում»

«Ինտերի» լեգենդի բերկրանքը Իկարդիի գոլից հետո (տեսանյութ)

Ռոբերտ Հուտն Էլ-Կլասիկոն համարում է անհեթեթություն

Հայտնի է, թե ով է սպասարկելու այս մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն

Ներկա պահին աշխարհի 2 լավագույն դարպասապահները՝ ըստ Իկեր Կասիլյասի

«Ինտերի» առաջատարը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ խաղը

«Բարսելոնայի» նախագահը խոսել է Նեյմարի վերադարձի մասին

Նեյմարը Բարսելոնայում է (լուսանկարներ)

Վնասվածքի «հետևանքը»․ Մեսին ժամանակավորապես վերադարձավ «իր մոլորակ» (ծաղրանկար)

«Արսենալը» պատրաստվում է հունվարին վարձակալել «Բարսայի» ֆուտբոլիստին

Էռնեստո Վալվերդեն խոսել է Մեսիի վնասվածքի մասին

Գարի Լինեկեր․ «Նրանք, ովքեր հանձնում են «Ոսկե գնդակը», վստահ եմ, որ չեն դիտում Լա Լիգան»

Տեր Շտեգենը պարզապես «ճախրում» էր․ գերմանացու շլացուցիչ փրկությունները «Սևիլյայի» դեմ խաղում (տեսանյութ)

Պաշտոնական․ Հայտնի են Լիոնել Մեսիի ապաքինման ժամկետները (տեսանյութ)

«Բարսան» հաղթեց «Սևիլյային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

2007 թվականից հետո մոտակա Էլ Կլասիկոն կարող է լինել առաջինը, որին չեն մասնակցի ո՛չ Մեսին, ո՛չ Ռոնալդուն