fbpx

Ով է Հայաստանի հավաքականի միակ լեգեոները, ում թիմն առաջատար է իր ազգային առաջնությունում

Եվ այսպես, ակումբային ֆուտբոլի մասին կրկին ժամանակավորապես մոռանում ենք։ Հերթը Հայաստանի ազգային հավաքականինն է։ Մեզ սպասվում է բախտորոշ 2 խաղ Ազգերի լիգայում։ Երևանում կմրցենք  Ջիբրալթարի (հոկտեմբերի 13) և Մակեդոնիայի (հոկտեմբերի 16) ընտրանիների հետ։

Նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել 26 ֆուտբոլիստի, որոնց ուղիղ կեսը հանդես են գալիս արտերկրի թիմերում։ Փորձենք հասկանալ՝ ով-ինչ մարզավիճակով է ներկայացել հավաքական՝ ներկայացնելով նրանց ելույթներն ընտրանու նախորդ հավաքից հետո։

Սկսենք դարպասապահի դիրքից։ Այստեղ միակ լեգեոներն Արսեն Բեգլարյանն է։ Նա լատվիական «Լիեպայայի» հիմնական դարպասապահն է, մասնակցում է թիմի բոլոր հանդիպումներին։ Բեգլարյանն առաջնության վերջին 5 խաղից 4-ում անառիկ է պահել սեփական դարպասը։

Անցանք պաշտպանություն։ Եթե նախորդ հավաքին Վարազդատ Հարոյանը միացել էր խաղային պրակտիկայի իսպառ բացակայությամբ, ապա այս անգամ պատկերն այլ է։ Նա մասնակցել է ռուսական «Ուրալի» վերջին 5 խաղից 4-ին, նույնիսկ «Ռոստովի» հետ հանդիպմանը դարձել գոլի հեղինակ։ Դեռ ավելին, Հարոյանն «Ուրալի» ավագն էր գավաթային վերջին մրցավեճում։

Հովհաննես Համբարձումյան․ այս ֆուտբոլիստի դեպքում իրավիճակը փոքր-ինչ զավեշտալի է։ Նա Մակեդոնիա – Հայաստան դիմակայությունից հետո վերադարձել է իր ակումբ՝ Կիպրոսի «Ենոսիս», և հենց առաջին խաղում ստացել կարմիր քարտ։ Որակազրկման պատճառով բաց է թողել հաջորդ 2 հանդիպումը։ Նախորդ շաբաթ վերադարձել է շարք, ամբողջական խաղ անցկացրել և, խնդրե՛մ Հովհաննես, դու հավաքականում ես։

Կամո Հովհաննիսյանը վիրահատության պատճառով չէր մասնակցել հավաքականի նախորդ հավաքին։ Նրա հետ միասին անդրադառնանք նաև կիսապաշտպան Էդգար Մալաքյանին, քանի որ նրանք թիմակիցներ են ղազախական «Ժետիսուում»։ 2-ն էլ ունեն խաղային պրակտիկա։ Նրանք, կարելի է ասել, իրար փոխարինելով հայտնվում են մեկնարկային կազմում։ Լինում են հանդիպումներ, երբ երկուսն էլ հանդես են գալիս առաջին րոպեից։ Մեկ հանգամանք․ մարզիչը Հովհաննիսյանին օգտագործում է թե՛ պաշտպանությունում, թե՛ կիսապաշտպանությունում, ընդ որում՝ 2 եզրից էլ, իսկ Էդգարն, ի տարբերություն հավաքականի, այստեղ ոչ թե վինգեր է, այլ գործում է հարձակվողի թիկունքում։

Դե՛, Հենրիխ Մխիթարյանը խաղում է Անգլիայի առաջնությունում՝ հեղինակավոր «Արսենալում», ուստի անընդհատ՝ քնած, թե արթուն, բոլորիս ուշադրության կենտրոնում է։ Միայն նշենք, որ նա, բաց թողնելով «Քարաբախի» հետ Եվրոպա լիգայի հանդիպումը, ամբողջությամբ մասնակցել է Պրեմիեր լիգայի շրջանակում «Ֆուլհեմի» հետ կայացած վերջին խաղին։

Գևորգ Ղազարյան․ նա արևաշատ և գողտրիկ Պորտուգալիայում իրեն բավականին լավ է դրսևորում՝ հանդես գալով «Շավիշում»։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե նա տպավորիչ հարվածներով դուբլի հեղինակ է դարձել նույնիսկ եվրոպական մասշտաբներով հզոր ակումբ հանդիսացող «Բենֆիկայի» հետ խաղում։ Գևորգը դրան նախորդած հանդիպմանն էլ մեկ անգամ գրավել էր մրցակցի դարպասը, ուստի հիմա «Շավիշում» ամենաառանցքային դերակատարներից մեկն է։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Բալեկյանը խաղաժամանակ է ստանում Արգենտինայում, Կարապետյանի հերթական գոլը

Ինչպես Մխիթարյանը հանդիպեց նախկին թիմակիցներին (տեսանյութ)

«Ավելի մեծ ազդեցություն ունեցավ, քան Օբամեյանգը»․ Մխիթարյանի խաղի գնահատականները

Արաս Օզբիլիսը կրկին նմանվում է իրեն, միայն թե թիմը ջախջախվեց (տեսանյութ)

«Արսենալի» ծանրագույն հաղթանակը, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

Մոուրինյոն սեղմել է Մխիթարյանի ձեռքը, բայց չի նայել աչքերի մեջ (լուսանկար)

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Հադերսֆիլդի» դեմ ըստ VNews-ի

Առջևում «Հադերսֆիլդի» դեմ խաղն է. ինչպես է Մխիթարյանը վերջին անգամ խաղացել այդ թիմի դեմ (տեանյութ)

Սարգիս Ադամյանը գրավեց «Քյոլնի» դարպասը, բայց «Յան Ռեգենսբուրգը» պարտվեց (տեսանյութ)

Էդգար Բաբայան․ «Հավաքականը լավ շանսեր կունենա, եթե խաղա, ինչպես Մակեդոնիայի հետ երևանյան հանդիպմանը»

«Այդ հրաշալի գոլը պետք է հաշվվեր». երկրպագուների արձագանքը Մխիթարյանի խաղին

«Արսենալը» արձագանքել է ֆուտբոլիստների խնջույքի տեսանյութին

Մխիթարյանի փոխանցումից Լակազետի խփած գոլն ինքնագոլ է համարվել

Հենրիխ Մխիթարյանն աջակցության խոսքեր է հղել Սուբոտիչին

Բացառությամբ գոլի դրվագի՝ չկարողացավ դրսևորել իրեն. Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականները

Մխիթարյան. «Արսենալը» պարտավոր էր հաղթել «Յունայթեդին»