fbpx

«Սա ազգի պատվի խաղն է»․ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ջիբրալթարի հավաքականի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի՝ Ջիբրալթարի ընտրանու հետ հոկտեմբերի 13-ին կայանալիք հանդիպումից առաջ հանդիպել է լրագրողների հետ։

«Մարկոսը թեթև վնասվածք ուներ, թեթև մարզումներ է անցկացրել վերջին օրերին, բայց հուսով եմ, որ առաջիկա խաղին լիովին պատրաստ կլինի։

Յուրա Մովսիսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, ինտեգրվելու կարիք չկար, շատ մեծ ցանկությամբ է եկել։ Վստահ եմ՝ կզգաք թիմի ուժեղացումը Յուրայի գալով։ Կառլեն Մկրտչյանը պատրաստ չէ 90 րոպե խաղալ, բայց, հաշվի առնելով նրա փորձը, վստահ եմ, մեծ օգուտ կտա մեր հավաքականին։ «Փյունիկի» մարզչի հետ զրուցել եմ, ասաց՝ Կառլենի ֆունկցիոնալ վիճակը լավ չէ։ Բայց արդեն հավաքականում մարզումները ցույց են տվել, որ նրա վիճակը լավ է։ Կարելի է ասել, լավին մոտ է։ Նա կարող է օգնել մեր հավաքականին։

Կա մի ֆուտբոլիստ՝ Ուրուգվայից (ամենայն հավանականությամբ, խոսքն ամերիկյան «Լոս Անջելեսում» հանդես եկող հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի մասին է՝ խմբ․), որին կուզենայինք տեսնել մեր հավաքականում, նա կուժեղացներ մեր թիմը, բայց դեռ չի համաձայնում խաղալ այստեղ։ Էդգար Բաբայանը վնասվածք ունի, 3-4 ֆուտբոլիստ կային՝ կարող էին ուժեղացնել մեր հավաքականը։ Մաուրո Գևգեոզյանի թեկնածության հարցը նույնպես կքննարկվի։ Ուղղակի ժամանակը շատ կարճ էր որոշումներ կայացնելու համար։

Թևկապը մնալու է Մխիթարյանի մոտ, նա մեր առաջատարն է։ Նա է թիմը հանելու դաշտ։

Երիտասարդականը վերջին հանդիպումներում արժանապատիվ ֆուտբոլ խաղաց։ Մակեդոնիայի ընտրանու հետ արտագնա մրցավեճում 1-3 հաշվով պարտվելու պարագայում տղաները փորձեցին մինչև վերջ և հասան արժանապատիվ արդյունքի՝ 3-3։ Արժանապատիվ խաղ ասվածը դժվար է բառերով բացատրել։ Դա այն է, երբ թիմն ամբողջությամբ տրվում է խաղին։

Հոկտեմբերի 7-ին եմ հրավեր ստացել գլխավորելու հավաքականը, իմ պայմանագիրը մինչև 2020թ․ մայիս ամիսն է։ Դա երկարաժամկետ ծրագիր է։ Կան երիտասարդական հավաքականում խաղացողներ, ովքեր եթե այս տեմպերով շարունակեն, կարող են համալրել ազգային ընտրանին։

Չէի ցանկանա խոսել հավաքականի փիլիսոփայության և տակտիկայի մասին, վստահ եմ՝ տղաները վաղը դուրս են գալու խաղադաշտ և ամեն ինչ անեն, որպեսզի հասնեն արդյունքի։

Ինչ վերաբերում է հայ երկրպագուների շրջանում ձևավորված կարծիքին, թե հավաքականը պետք է գլխավորի արտասահմանացի մասնագետ, կարող եմ ասել, որ, օրինակ, Կապելոյից Ռուսաստանում աշխատելու ժամանակ վերջին 2 խաղից առաջ հրաժարվեցին, և Սլուցկին նրանց դուրս բերեց Եվրոպայի առաջնություն։ Հակառակն է Չերչեսովի դեպքում, տեսեք՝ ուր հասցրեց ռուսական ֆուտբոլը։

Լավ ուսումնասիրել ենք Ջիբրալթարին։ Նրանք շատ դեպքերում ձգտում են առաջին համարով խաղալ, հարձակողական ֆուտբոլ ցուցադրել։ Նրանք երեք օր առաջ են ժամանել Հայաստան, դա արդեն նշանակում է, որ մեծ ակնկալիքներ ունեն։

Պետք է մեր ֆուտբոլը խաղանք։ Մենք ունենք մարտավարություն՝ կապված Մակեդոնիայի հավաքականի հետ մրցավեճի վերաբերյալ, բայց հիմա կենտրոնացած ենք Ջիբրալթարի վրա։

Շատ լավ տպավորություն եմ ստացել Պետրոս Ավետիսյանի անցկացրած մարզումներից։ Երևի տեսաք նրա խաղը Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի հետ մրցավեճում։ 2 գոլ խփեց, 3-րդ գոլն էլ, որը ինքնագոլ հաշվվեց, իր նախաձեռնությամբ եղավ։ Մեծ հույսեր եմ կապում Պետրոսի հետ։ Նա մեր ֆուտբոլի ապագան է։

Սա ազգի պատվի խաղն է։ Սա մեծ պատասխանատվություն է։ Նայեք հենց «Փյունիկի» հաջողություններին։ Դա եղավ նաև մեր աջակիցների շնորհիվ։ Վստահ եմ՝ նաև դրա շնորհիվ կարող ենք արդյունքի հասնել»,- ասել է Գյուլբուդաղյանցը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Պավել Մանուկյան․ «Ուզում եմ տեսնել Գևորգ Ղազարյանին և ճակատը համբուրել» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը նշել է՝ ինչն է ազդել Հայաստանի հավաքականից հեռանալու որոշման վրա

Ռոման Բերեզովսկի. «Առաջին րոպեներից ցլին կոտոշներից չբռնեցինք»

Մխիթարյանը, Մբապեն և Մեսին՝ Եվրոպայի հարձակողական ոճի լավագույն ֆուտբոլիստների թվում

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

Ատելությունից սեր՝ մեկ քայլ, բայց սա միայն ֆուտբոլիստների հաղթանակը չէր

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները

Մի բարկացրեք մեզ. ԹՈՓ-10 խաղ, երբ Հայաստանի հավաքականը հաղթել է պարտվելուց հետո (տեսանյութ)

Քանի հանդիսական է ներկա եղել Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին

Հայաստանը շարունակում է լավագույնը մնալ Ազգերի լիգայում ցուցանիշներից մեկով

Մակեդոնիայի հավաքականի պաշտպան. «Այսպիսի մրցավարությունով նույնիսկ Իսպանիայի հավաքականը չէր հաղթի»

Ազգերի լիգա. Ո՞ր թիմերն են հավակնում ԵՎՐՈ-2020-ի ուղեգրի D դիվիզիոնից

Գորան Պանդեվ. «Բարդիի մասնակցությամբ դրվագում ակնհայտ 11 մետրանոց էր»

Ջախջախիչ հաղթանակ, որը վերադարձրեց երկրպագուի հույսն ու հավատը․ VNews.am-ի ֆոտոշարքը Հայաստան – Մակեդոնիա հանդիպումից