fbpx

Մոուրինյոն Ա Սերիայի աստղին հետևելու համար ներկա է գտնվել Ազգերի լիգայի հանդիպմանը (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ներկա է գտնվել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի՝ Չեռնոգորիա – Սերբիա հանդիպմանը (0-2)։

Ըստ Sky Sports պարբերականի՝ պորտուգալացի մասնագետն ուսումնասիրել է «Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի ելույթը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկունյական ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով։

Հիշեցնենք՝ Միլինկովիչ-Սավիչը հոկտեմբերի սկզբին երկարաձգել էր հռոմեական ակումբի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2023թ․ հունիսի 30-ը։

Այս ֆուտբոլիստն Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում ներկա պահին զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ «Կարմիր սատանաները» 9-րդ տուրում հյուրընկալվելու են Մաուրիսիո Սարիի գլխավորած «Չելսիին»։ Մրցավեճը կայանալու է հոկտեմբերի 20-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում։

Զլատանը կանգնել է Մոուրինյոյի աջակցությանը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սուլշերը՝ ծանր կացության մեջ․ ՄՅՈւ-ի առանցքային 2 ֆուտբոլիստներ կբացակայեն 2-3 շաբաթով

«Յուվենտուսն» ու «Ռեալը» կարող են խոշոր փոխանակում իրականացնել

«Չելսին» ցանկանում է Հիգուաինի «գինը գցել»

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

«Սևիլիան» հաղթեց «Լացիոյին», «Ինտերը» հաղթանակ տարավ Ավստրիայում, այլ արդյունքներ

«Չելսին» 45 մլն եվրո է առաջարկում Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Համշիկը հեռացավ «Նապոլիից»

Ճակատամարտ «Այաքսի» հրաշամանուկի համար. «Յուվենտուսի» հավակնությունները մեծանում են

Հայտնի է, թե ինչու է «Բավարիան» հրաժարվել Ռաբիոյին գնելու մտքից

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

«Արսենալի» ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում

Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչների մեկը

Սենսացիոն փոխանակությո՞ւն. «Յուվեն» Սալահի դիմաց առաջարկում է իր աստղերից մեկին և գումար

Տուխելը նվեր է արել ՊՍԺ-ի ֆուտբոլիտներին՝ «Յունայթեդին» հաղթելու կապակցությամբ

Նեյմարը «մեկ ոտքով» տոնում է ՊՍԺ-ի խփած գոլերը «Յունայթեդի» դարպասը (տեսանյութ)