fbpx

Տոնի Կրոսը՝ Մադրիդի «Ռեալի» «սև» շրջանի մասին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ «Արքայական» ակումբը կգտնի ծանր իրավիճակից դուրս գալու ելքը։

«Այս իրավիճակը մարտահրավեր է մեզ համար։ Մենք արդեն ցույց ենք տվել, որ «Ռեալն» ունակ է ամեն ինչ ուղղելու և շարժվելու առաջ։ Այսպիսի շրջաններ լինում են, ուստի ես չեմ անհանգստանում այդ առիթով»,- Կրոսի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

«Ռեալը» չի կարողացել հաղթանակ տոնել Լա Լիգայի վերջին 3 խաղն անընդմեջ։ «Սերուցքայինները» պարտություններ են կրել «Ալավեսից» (0-1) և «Սևիլյայից» (0-3), գոլազուրկ ոչ-ոքի ավարտել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպումը։ Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն այս պահին զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ Բացի այդ, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը մրցաշարի խմբային փուլի 2-րդ տուրում Մոսկվայում նվազագույն հաշվով պարտվել է ԲԿՄԱ-ին։

Մադրիդյան թիմը Պրիմերայի 9-րդ տուրում կհանդիպի «Լևանտեի» հետ։ Մրցավեճը կկայանա հոկտեմբերի 20-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։

«Ռեալի» խնդիրները Ռոնալդուի պատճառով շարունակվում են

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մարսելոն զվարճալի սանրվածքով լիաթոք ծիծաղ է պարգևել թիմակիցներին (տեսանյութ)

Ովքեր են աշխարհի ամենաթանկ կենտրոնական կիսապաշտպանները այս պահի դրությամբ

Համեստ «Ժիրոնան»՝ ահեղ «Ռեալի» և «Բարսելոնայի» սարսափ

Սոլարի․ «Մենք շարունակում ենք պայքարել 3 գավաթների համար»

Կուրտուան հայտնել է, թե ինչու Բեյլն ու Կրոսը չեն մասնակցել թիմի ընթրիքին

«Ռեալը» 7-րդ պարտությունը կրեց Լա Լիգայում․ Ռոնալդուի հետ նման բան չէր եղել

Ռամոսն առաջին ֆուտբոլիստն է, որ 20 անգամ կարմիր քարտ է ստացել Լա Լիգայում (տեսանյութ)

Անակնկալ․ «Ռեալը» սեփական հարկի տակ պարտություն կրեց «Ժիրոնայից» (տեսանյութ)

«Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա»․ Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկի» պատանի ֆուտբոլիստները ներկա են «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Ժիրոնայի» հետ մրցավեճում

Յորդի Կրույֆ․ «Ռեալը» Ռոնալդուի կարոտը Վինիսիուսի միջոցով է առնում»

Անգլիական գրանդը բանակցում է Իսկոյի հետ

Ռամոսը շփոթության մեջ է․ «Եթե ես որակազրկում ցանկանայի, դա կանեի խմբային փուլում»

Մարսելոյի արձագանքը, երբ մրցավարը չեղարկեց «Այաքսի» գոլը (տեսանյութ)

Marca. «Ռեալը» չի գնում Իկարդիին մեկ պատճառով