fbpx

«Յուվենտուսի» նախագահը «սուպերհերոսի» է «նկատել» թուրինյան ակումբում

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին գոհունակություն է հայտնել, որ ակումբն ամռանը կարողացել է պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Նրա խոսքերով՝ պորտուգալացին մեծացրել է հետաքրքրությունը թուրինյան ակումբի շուրջ ամբողջ աշխարհում։

«Մեր կազմը համալրելով Ռոնալդուով՝ մենք ավելացրել ենք մեր արժեքները։ Եթե ուշադրություն դարձնենք մարքեթինգի վրա, Կրիշտիանուն նպաստում է «Յուվենտուսի» բրենդի տարածմանն ամբողջ աշխարհում։ Մենք, առաջին հերթին, լավ համախմբված թիմ ենք, իսկ Ռոնալդուն «տորթի վրայի ելակն» է։ Բոլորը երազում են տեսնել սուպերհերոսների։ Նա այդպիսիններից մեկն է»,- Անյելիի խոսքերը մեջբերում է RCS-ը։

Գերմանական Der Spiegel պարբերականը վերջերս սկանդալային տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ամերիկացի մոդել Քեթրին Մայորգան դատի է տվել Ռոնալդուին՝ վերջինիս մեղադրելով բռնաբարության մեջ։ Դեպքն, ըստ տուժողի, տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչների և աղջկա միջև այն ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, և Մայորգան լռության դիմաց ստացել է 375 հազար դոլար։ Ըստ նրա փաստաբանների՝ աղջիկն այդ քայլին դիմելու ժամանակ գտնվել է հոգեկան ծանր վիճակում։ Ռոնալդուի ներկայացուցիչները կտրականապես հերքում են բոլոր մեղադրանքները։

Նոր բացահայտումներ Ռոնալդուի՝ հավաքականի ելույթներից հրաժարվելու մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Յուվենտուսն» «աչքերը փակ» հաղթեց Ա Սերիայի հետնապահներից մեկին (տեսանյութ)

Թոփ-5 լիգաներում ընդամենը 3 թիմերի է հաջողվել գոլ խփել բոլոր հանդիպումներում

Ռիբերի․ «Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը»

Գոլային_օրացույց#12. Ո՞վ է փետրվարի 15-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

«Յուվենտուսն» ու «Ռեալը» կարող են խոշոր փոխանակում իրականացնել

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

«Չելսին» ցանկանում է Հիգուաինի «գինը գցել»

Ռոնալդուի ֆանտաստիկ վիճակագրությունը «Յուվենտուսի» կազմում

Ճակատամարտ «Այաքսի» հրաշամանուկի համար. «Յուվենտուսի» հավակնությունները մեծանում են

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

Բենզեման հավասարվել է Մեսիին

Սենսացիոն փոխանակությո՞ւն. «Յուվեն» Սալահի դիմաց առաջարկում է իր աստղերից մեկին և գումար

Ռեմսին մերժել է «Ռեալին» և «Բարսելոնային» հանուն «Յուվենտուսի»

Կիելինիին հիացրել է Ռոնալդուն

Մարսելո. «Ես կհեռանամ «Ռեալից» միայն մի դեպքում»

Մեկ այլ մադրիդյան դերբի՝ այս անգամ «Յուվենտուսի» աստղի համար