fbpx

Հայերն «ազդեցին»․ Մակեդոնիայի հավաքականի 6 ֆուտբոլիստ ստամոքսային խնդիրներ ունեն

Մակեդոնիայի հավաքականը, որի հետ Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում կհանդիպի հոկտեմբերի 16-ին, վաղը՝ հոկտեմբերի 13-ին, սեփական հարկի տակ ուժերն է չափելու Լիխտենշտեյնի ընտրանու հետ։

Ինչպես հաղորդում է Macedonian Football թվիթերյան էջը, ուրբաթ առավոտյան խնդիրներ են ի հայտ եկել Մակեդոնիայի հավաքականի ճամբարում։ Հարձակվող Իվան Տրիչկովսկին չի մասնակցի առաջիկա հանդիպումներին ազդրի վնասվածքի պատճառով, մինչդեռ դարպասապահ Դավիդ Միտովի մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Ոչ լուրջ վնասվածք ունեցող այդ ֆուտբոլիստը մակեդոնացիների պահեստային դարպասապահն է, ուստի նրա հնարավոր բացակայությունը մեծ կորուստ չի լինի թիմի համար։ Նա սովորաբար չի խաղում, նույնիսկ երբ լիարժեք առողջ է։

Փոխարենը, 6 ֆուտբոլիստի մոտ (պաշտպաններ Ստեֆան Ռիստովսկի, Քրիստիյան Տոսևսկի, Միտե Չիկարսկի, կիսապաշտպաններ Ստեֆան Սպիրովսկի, Բոբան Նիկոլով, Արիյան Ադեմի) ախտորոշվել են ստամոքսային խնդիրներ։ Բոլորն էլ արդեն հետազոտության են ենթարկվել։ Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ նրանցից մեծ մասի առողջական վիճակը գնալով բարելավում է։ Այդուհանդերձ, 6-ն էլ այժմ գտնվում են բժիշկների լուրջ հսկողության տակ։ Նրանցից ոմանք, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն Լիխտենշտեյնի ընտրանու հետ մրցավեճը։

Նշված 6 ֆուտբոլիստից Տոսևսկին և Չիկարսկին հավաքականի կազմում հազվադեպ են դուրս գալիս խաղադաշտ։ Ռիստովսկին և Սպիրովսկին հիմնական կազմի ֆուտբոլիստներ են, իսկ մյուս երկուսին մարզիչն օգտագործում է հիմնականում ռոտացիայի համար՝ ժամանակ առ ժամանակ վստահելով խաղալու առաջին րոպեից, որոշ դեպքերում՝ թողնելով պահեստայինների նստարանին։

Բոլոր 6 ֆուտբոլիստը բաց են թողել հավաքականի՝ ուրբաթ երեկոյան կայացած մարզումը, որը վերջինն էր առաջիկա հանդիպումից առաջ։ Macedonian Football-ը նշում է՝ նրանցից ոմանք գուցե կարողանան վերականգնվել մինչ վաղվա հանդիպումը, գուցե՝ ոչ։ Ամեն դեպքում, գլխավոր մարզիչն ասել է, որ այդ խաղացողները բարելավելու նշաններ են ցույց տվել։

Macedonian Football-ը նաև կարծիք է հայտնել, որ մակեդոնացիներն այդ 6 ֆուտբոլիստի հետ, թե առանց նրանց, չպետք է խնդիրներ ունենան Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղում։ Կանխատեսվում է 2-0 կամ 3-0 հաշիվը՝ հօգուտ Մակեդոնիայի ընտրանու։ Վերջինս Երևանում Հայաստանի հավաքականի հետ կմրցի հոկտեմբերի 16-ին։

Պանդևը, ֆուտբոլիստներ Իսպանիայից և Իտալիայից․ Հայաստանի հավաքականի մրցակցի՝ Մակեդոնիայի ընտրանու հայտացուցակը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խորեն Բայրամյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

Էդգար Բաբայան․ «Հավաքականը լավ շանսեր կունենա, եթե խաղա, ինչպես Մակեդոնիայի հետ երևանյան հանդիպմանը»

«Անհավանականության տեսություն՝ Հայաստանի հավաքականի համար». Ի՞նչ սպասել ԵՎՐՈ-2020-ի մեր մրցակիցներից

Հայաստանի հավաքականի խաղացանկը ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի համար

«Իտալիան ֆավորիտ է, մյուսները՝ հավասարազոր». Արմեն Գյուլբուդաղյանցը՝ վիճակահանության մասին

«Մխիթարյանից բացի Հայաստանի հավաքականում չկան շատ բարձրակարգ ֆուտբոլիստեր». հունական կայքի անդրադարձը Հայաստանի հավաքականին

Ռոբերտո Մանչինին խոսել է Եվրո-2020-ի վիճակահանության մասին. Հայաստանի և Իտալիայի հավաքականները նույն խմբում են

Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ դասակարգման նոր աղյուսակում

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Ֆեդերացիան բանակցություններ է վարում Դիեգո Ռոսի Մարաշլյանի հետ» (տեսանյութ)

Գագիկ Դաղբաշյանը՝ «Ալաշկերտի» հաղթանակի և Հայաստանի հավաքականի վերջին ելույթների մասին (տեսանյութ)

Մխիթարյանը՝ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)

Սփյուռքի հավաքական․ Ի՞նչ անել, երբ ակումբներն ունակ չեն օգնելու ընտրանուն

Մարկոս Պիզելիի գոլը հավակնում է լավագույնը դառնալ Ազգերի լիգայում (ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ)

Ազգերի լիգայի խմբային փուլը՝ թվերով. Ով է լավագույն ռմբարկուն, որ թիմն է ամենաշատ գոլերը խփել և այլ տվյալներ

«Ա՜խ, երանի, թե լիներ մի հնար…». Հայաստանի ընտրանու ամենացանկալի մրցակիցները Եվրո 2020-ի ընտրական մրցաշարում

Հայտնի են Եվրո 2020-ի վիճակահանության զամբյուղները