fbpx

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ջիբրալթարի ընտրանու դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Երևանի «Հանրապետական» ստադիոնում ուժերն է չափելու Ջիբրալթարի ընտրանու հետ։

VNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մեր հավաքականի մեկնարկային կազմի հավանական 2 տարբերակ՝ հիմնավորումներով և պարզաբանումներով․

Ռոբերտ Գասպարյան

Հայաստանի ազգային հավաքականն առաջիկա երկու հանդիպումները պետք է ընդունի որպես պատմական։ Մանավանդ երկրորդն ընդդեմ Մակեդոնիայի։ Սակայն մինչև այդ անհրաժեշտ է հաղթել Ջիբրալթարին։ Այս խաղից առաջ հավաքականում կան բազմաթիվ հարցեր։ Ընդ որում, երևի թե, ամենաշատ քանակությամբ հարցերը կազմի հետ կապված վերջին տարիների ընթացքում։

1․ Դարպասապահների հարցում առանձնակի ընտրություն չունի։ Անատոլի Այվազովը խաղային պրակտիկա չունի, իսկ Արամ Հայրապետյանը հավաքականում իրեն լավ է դրսևորել ի տարբերություն Բեգլարյանի։ Փոխարենը կենտրոնական պաշտպանների գոտում իսկական աղետ է։ Ցանկության դեպքում Արմեն Գյուլբուդաղյանցը կարող էր խաղալ ավելի մոբիլ 3 կենտրոնականով տակտիկայով, սակայն այդքան պաշտպան չունի։ Հրայր Մկոյանը պրակտիկա չունի, Խաչատուրովը հավաքականում հանդես գալու փորձ չունի։ Ի վերջո ընտրությունը կանգ կառնի Հարոյան-Ոսկանյան խաղակցված զույգի վրա։

2․ Աջ եզրից կխաղա Հովհաննես Համբարձումյանը, որը գերազանց խաղ ցույց տվեց Մակեդոնիայում։ Կարելի է դիտարկել նաև Կամո Հովհաննիսյանին, սակայն Կամոն ևս երկար ժամանակ չի խաղացել հավաքականում։ Բացր դրանից, Կամոն գրեթե միշտ խաղում է ձախից իր ակումբում։ Իսկ հավաքականում կխաղա Գագիկ Դաղբաշյանը, որովհետև նա մեր թիմում այդ դիրքի համար հայտավորված միակ ֆուտբոլիստն է։

3․ Հենակետային գոտում ևս ամեն ինչ խառն է։ Արթուր Եդիգարյանին հերթական անգամ անտեսելուց հետո մեր թիմում մնացին Կառլեն Մկրտչյանը, Գոռ Մալաքյանն ու Արտակ Գրիգորյանը։ Կառլեն Մկրտչյանը վերջերս բացակայում էր և նոր է վերադարձել շարք, ուստի Արմեն Գյուլբուդաղյանցը նրան կխնայի Մակեդոնիայի հետ գերկարևոր խաղի համար։ Հենակետայինի գոտին, ըստ երևույթին, կպահեն Գոռ Մալաքյանն ու Արտակ Գրիգորյանը։ Հենոն էլ․․․պարզ է արդեն։ Մարկոսը ևս կբացակայի, քանի որ թեթև վնասվածք ունի, և նա պետք կգա Մակեդոնիայի հետ խաղում։

4․ Եզրային հարձակվողների հարցում Արմեն Գյուլբուդաղյանցը երևի թե այսպիսի ընտրություն կկատարի․ ձախից՝ հաշվի առնելով փորձը և լավ մարզավիճակը՝ Գևորգ Ղազարյանը դուրս կգա մեկնարկային կազմում։ Աջից միակ ընտրությունը Տիգրան Բարսեղյանն է, ինչը լավագույն տարբերակը չէ, իհարկե։

5․ Կենտրոնական հարձակողը Յուրա Մովսիսյանը կլինի։ Հենց մեկնարկից նա փորձելու է անել ամեն ինչ, գոլի հեղինակ դառնալու համար։ 4 տարի առանց գոլի։ Արթուր Սարկիսովն ու Սարգիս Ադամյանը կմնան պահեստայինների նստարանին որպես փոխարինողներ։

Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ջիբրալթարի դեմ խաղում

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

«Ձեր սիրո աշունն էլ երբեք չի կրկնվի». Թոփ 5 մարզիչներ, որոնց համար աշունը բարի չէր

Ատելությունից սեր՝ մեկ քայլ, բայց սա միայն ֆուտբոլիստների հաղթանակը չէր

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

Մի բարկացրեք մեզ. ԹՈՓ-10 խաղ, երբ Հայաստանի հավաքականը հաղթել է պարտվելուց հետո (տեսանյութ)

Քանի հանդիսական է ներկա եղել Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին

Հայաստանը շարունակում է լավագույնը մնալ Ազգերի լիգայում ցուցանիշներից մեկով

Մակեդոնիայի հավաքականի պաշտպան. «Այսպիսի մրցավարությունով նույնիսկ Իսպանիայի հավաքականը չէր հաղթի»

Ազգերի լիգա. Ո՞ր թիմերն են հավակնում ԵՎՐՈ-2020-ի ուղեգրի D դիվիզիոնից

Գորան Պանդեվ. «Բարդիի մասնակցությամբ դրվագում ակնհայտ 11 մետրանոց էր»

Ջախջախիչ հաղթանակ, որը վերադարձրեց երկրպագուի հույսն ու հավատը․ VNews.am-ի ֆոտոշարքը Հայաստան – Մակեդոնիա հանդիպումից

Ջիբրալթարի ֆուտբոլիստների ցնծությունը Լիխտենշտեյին հաղթելուց հետո (տեսանյութ)

Պատմության 2-րդ հաղթանակը․ Ջիբրալթարցիները շարունակում են իրենց հերոսագործությունները (տեսանյութ)

Արամ Հայրապետյան․ «Երկրպագուների հետ նախօրեին կայացած հանդիպումը պակաս կարևոր չէր» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան․ «Մի քիչ «ջղայնացել» էինք, հավաքվեցինք ու ցույց տվեցինք, որ կարող ենք ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Յուրա Մովսիսյան․ «Հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, ինձ հավատացող մարդկանց և բոլոր «տղերքին»» (տեսանյութ)