fbpx

Ազարը կրկնում է հԱԶԱՐերորդ անգամ․ «Երջանիկ կլինեմ, եթե մի օր կրեմ «Ռեալի» մարզաշապիկը»

«Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը հերթական անգամ հայտարարել է, որ երազում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալու մասին։

«Ես երջանիկ կլինեմ, եթե մի օր կրեմ «Ռեալի» մարզաշապիկը։ Եթե դա տեղի չունենա, ապա զուտ այն պատճառով, որ ինձ թույլ չեն տվել անել դա։ Այդ դեպքում երջանիկ կլինեմ՝ հանդես գալով «Չելսիի» կազմում»,- Ազարի խոսքերը մեջբերում է HLN-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական» ակումբն ամռանը ցանկություն է ունեցել հրավիրելու Ազարին, սակայն «Չելսին» մերժումով է պատասխանել իսպանական կողմի առաջարկին։ Դրա հետ մեկտեղ, «Ռեալն» այս ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակին մտադիր է վերադառնալ 2019 թվականի հունվարին։

27-ամյա Ազարն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ լրանում է 2020 թվականի ամռանը։

Ազարը հայտնել է, թե ով է այն միակ մարզիչը, որի հետ նա կցանկանար նորից աշխատել

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պետր Չեխը կվերադառնա «Չելսի»

Վարանը հայտարարել է իր վերջնական որոշման մասին

Թիմակիցների արձագանքը, երբ Մխիթարյանը հայտնեց Բաքու չմեկնելու որոշման մասին (տեսանյութ)

Լիխտշտայներ․ «Մխիթարյանի համար վտանգավոր կլիներ Բաքու գալը, ուստի հասկանում ենք նրա որոշումը»

Իվոբի․ «Ուզում ենք նվաճել մրցանակը Մխիթարյանի համար»

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Մխիթարյանի բացակայությունը՝ ինքնաթիռի տոմսը վերադարձնելու պատճառ․ Ուտկինը զայրացած է

«Մեռավ «Ծեր Սինյորայի» հերթական երիտասարդ սիրեկանը». Ալեգրիի հեռանալու 3 պատճառները

Ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը կարող է ստիպված լինել ընտրել 2 գրանդի միջև

-31 գոլ. Ռոնալդուի տեղը «Ռեալում» մնացել է դատարկ

«Մբապեն ցանկանում էր հեռանալ «Ռեալ», բայց ստիպեցինք նրան մնալ». Էմերի

«Չելսիում» ստեղծված բարդ իրավիճակը աշխատում է «Ռեալի» օգտին

Կանտեն վերադարձել է մարզումներին և կխաղա Եվրոպա լիգայի եզրափակիչում

Պաշտոնական. «Ռեալը» երկարաձգեց պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

1 մրցաշրջան 3 մարզիչ. Ով էր «Ռեալի» լավագույն մարզիչը