fbpx

Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը՝ 10 փաստով

Հայաստանի ազգային հավաքականը հերթական խայտառակ պարտությունը կրեց՝ զիջելով Ջիբրալթարի հավաքականին, որը մինչ Երևան ժամանելն իր 5-ամյա պատմության ընթացքում անցկացրած 32 հանդիպումներում ընդամենը 2 հաղթանակ էր տոնել, խփել էր ընդամենը 9 գոլ, սեփական դարպասը 128 գնդակ էր բաց թողել:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որն առաջինն է սեփական հարկի տակ: Վերջին երկու հանդիպումներում մեր ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Վերջին գոլը մեր հավաքականը խփել է սեպտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման 76-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Տիգրան Բարսեղյանը:

Պաշտոնական վերջին 8 հանդիպումներում ՀՀ հավաքականը 6-րդ պարտությունը կրեց՝ տոնելով ընդամենը մեկ հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:

2. Ջիբրալթարը 62-րդ երկիրն էր, որի հավաքականի հետ մրցեց Հայաստանի ազգային հավաքականը: Մինչ այդ երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել էին երիտասարդական հավաքականների մակարդակով Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում:

Անցյալ տարվա հունիսի 13-ին մրցակցի հարկի տակ անցկացրած խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել էր 3-0 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել Նարեկ Պետրոսյանը, Ալիկ Առաքելյանը և Պետրոս Ավետիսյանը:

Նվիրումը կա, մնաց մնացածը. Հայաստան-Ջիբրալթար խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Հոկտեմբերի 2-ին Երևանում կայացած պատասխան խաղում մեր ընտրանին հաղթել էր 11մ հարվածով Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ:

3․ Ջիբրալթարի հավաքականն իրոք պատմական հաղթանակ տոնեց՝ պաշտոնական մրցումներում առաջին անգամ վայելելով հաղթանակի բերկրանքը: Մինչ Հայաստանի հավաքականի հետ մրցախաղը, Ջիբրալթարի հավաքականը պարտվել էր անցկացրած պաշտոնական բոլոր 22 հանդիպումներում էլ՝ խփելով ընդամենը 5 գոլ, սեփական դարպասը բաց թողնելով 107 գնդակ:

Իսկ ընդհանրապես Հայաստանի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակը 3-րդն է Ջիբրալթարի ընտրանու համար անցկացրած 33 հանդիպումներում: Մինչ այդ ջիբրալթարցիներն ընկերական խաղերում միևնույն 1-0 հաշվով հաղթել էին Մալթայի և Լատվիայի հավաքականներին:

Ինչպես նվիրել պատմության առաջին հաղթանակը «գաճաճին». Հայաստան – Ջիբրալթար խաղի ֆոտոշարքը

4․ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին անցկացրած վերջին 10 հանդիպումներում հաղթանակ չի տոնել՝ կրելով 7 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ խաղերում մեր ֆուտբոլիստներն ընդամենը 6 գոլ են խփել, սեփական դարպասը 28 գնդակ են բաց թողել: Հոկտեմբերին վերջին հաղթանակը մեր ընտրանին տոնել է 2013թ.՝ սեփական հարկի տակ անցկացրած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 2-1 հաշվով առավելության հասնելով բուլղարացիների նկատմամբ:

Ընդհանրապես հոկտեմբերին ՀՀ հավաքականը շատ անհաջող է հանդես եկել՝ 41 հանդիպումներում տոնելով ընդամենը 6 հաղթանակ, 9 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 26 պարտություն: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը գրավել են 36 անգամ, սեփական դարպասը բաց են թողել 85 գնդակ:

Վարազդատ Հարոյան․ «Եթե ասեմ՝ պատահականություն էր, պատահականություն չէր․ վատ խաղացինք» (տեսանյութ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հայաստանի հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը և ներկա կգտնվեն «Ռեալ Մ.» – «Սևիլիա» հանդիպմանը

Պեպեի կոպիտ սխալը Գևորգ Ղազարյանի թիմի դեմ խաղում, որը հանգեցրեց 11 մետրանոցի (տեսանյութ)

Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումը քամբեքի հույս էին տվել. Ինչ սցենարով ընթացավ «Չելսի» – «Արսենալ» առաջին դիմակայությունը (տեսանյութ)

Դավիթ Մանոյանը տեսադաշտից դուրս էր․ Որտե՞ղ է հիմա և ի՞նչ մտքեր ունի Հայաստանի հավաքականի թեկնածուն

«Միլանում» կոնֆլիկտ է հասունանում «Արսենալի» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար

«Նույնիսկ Մխիթարյանի վերադարձն է մեզ անհրաժեշտ». «Արսենալի» երկրպագուների բլոգ

Գյուլբուդաղյանցի թիմը հանդիպել է Սոլարիի հետ և հետևել «Ռեալի» մարզմանը

Դավիթ Մանոյան․ «Վստահ եմ՝ կրկին կհրավիրվեմ հավաքական, եթե ակումբում լավ ֆուտբոլ ցուցադրեմ»

Վերադարձ 2009 կամ #10YearChallenge. ֆուտբոլային աշխարհը նույնպես մասնակցում է համացանցի ֆլեշմոբին

«Նույն դեմքը, նոր մորուքը». Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 10 Years Challenge-ին (լուսանկար)

Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

«Արսենալը» հստակեցրել է Մխիթարյանի վերադարձի ժամկետները

Անդրեյ Տալալաև․ «Անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և Անդրիա Դրագոևիչի համար»

Գյուլբուդաղյանցի թիմի 2-րդ օրը. Հանդիպումներ «Ռեալի» ներկայացուցիչների հետ և Ռաուլի խորհուրդները

Առաջին օրը Մադրիդում. Գյուլբուդաղյանցի թիմի հանդիպումները Սիմեոնեի և Հիերոյի հետ (լուսանկարներ)

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Սիմեոնեի, Դել Բոսկեի և Հիերոյի հետ (լուսանկար)