fbpx

«Ռաֆայել Վարանն արժանի է ստանալու «Ոսկե գնդակը»»․ Բենժամեն Պավար

«Շտուտգարտի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամեն Պավարը կարծում է, որ ընտրանու կազմում իր թիմակից, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռաֆայել Վարանն արժանի է այս տարվա արդյունքներով ստանալու «Ոսկե գնդակը»։

«Վարանը շատ լավ մարդ է և իսկական պրոֆեսիոնալ։ Նա շատ մրցանակներ է նվաճել։ Բացի այդ, Ռաֆայելը կոնկրետ այս տարում դարձել է աշխարհի չեմպիոն, նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ուստի արժանի է ստանալու «Ոսկե գնդակը»։ Հուսով եմ՝ այդ մրցանակին կարժանանա իմ հայրենակիցներից մեկը»,- Պավարի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Վարանը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում մասնակցել է 7 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։ 25-ամյա պաշտպանը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ։

«Ոսկե գնդակին» նախորդ տարի Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի կարգավիճակում արժանացել էր «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ազարը կրկնում է հԱԶԱՐերորդ անգամ․ «Երջանիկ կլինեմ, եթե մի օր կրեմ «Ռեալի» մարզաշապիկը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բենզեման այս ցուցանիշով լավագույնն է Թոփ-5 լիգաներում

Մարսելո․ «Ես չպետք է խոսեմ իմ ապագայի մասին»

Բենզեման հայտնել է, թե որտեղ է մտադիր շարունակել կարիերան

Բենզեմա. «Ինձ համար միևնույնն է, թե ով կգա «Ռեալ»

3 գործոն, որ խոչընդոտում են Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխությանը

Բենզեման մտավ «Ռեալի» պատմության մեջ՝ բացառիկ արդյունքով

Մբապեն խոսել է «Ռեալ» տեղափոխության ու Զիդանի գործոնի մասին

MD․ Ազարի տեղափոխությունը «Ռեալ» կգնահատվի 120 մլն եվրո

Զիդան․ «Բենզեմայի խաղն ինձ չի զարմացրել»

Բենզեմայի հմայքը «կուրացրեց» «Սանտիագո Բեռնաբեուին»․ «Ռեալը» պարտության մատնեց «Ատլետիկին» (տեսանյութ)

«Ռեալ»-«Ատլետիկ Բիլբաո»․ մեկնարկային կազմեր

Զիդանը՝ «Ռեալի» տրանսֆերների մասին․ «Չեմ պատրաստվում անուններ տալ»

«Ռեալի» հայտացուցակը «Ատլետիկի» դեմ խաղում

Առաջինը պատմության մեջ․ Ռոնալդուն՝ «միջազգային» չեմպիոն

Զիդան. «Շատ լավ գիտեմ, թե որ ֆուտբոլիստներին եմ ցանկանում «Ռեալում» տեսնել»

«Ռեալը» չի հանձնվում. ՊՍԺ-ի առաջատարին գնելու ևս մեկ փորձ