fbpx

Իգոր Անգելովսկի․ «Հայաստանի հավաքականը մեզ հաղթելու մեծ շարժառիթ է ունենալու»

Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին Ազգերի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի ընտրանու հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ջիբրալթարի հավաքականի հաղթանա՞կը․ ֆուտբոլում նման արդյունքներ պատահում են։ Դա մեր խնդիրը չէ։ Մենք վաղվա հետ կապված լավ խաղի ակնկալիքներ ունենք։ Հայաստանի հավաքականն ունի ուժեղ ֆուտբոլիստներ։ Նրանք պարտվել են Ջիբրալթարին, ուստի վաղը մեզ հաղթելու մեծ շարժառիթ են ունենալու։ Մեր թիմը կփորձի լավ ֆուտբոլ ցուցադրել։

Չնայած այս խմբում լավ ենք հանդես գալիս, մենք առայժմ չենք մտածում «Եվրո-2020»-ի մասին։ Պարզապես կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա։ Ցանկանում ենք լավ խաղ անցկացնել և հաջող արդյունքի հասնել։

Բոլորը պատրաստ են վաղվա խաղին։ Կորուստներ չունենք։

Իհարկե, դիտել եմ Հայաստան – Ջիբրալթար մրցավեճը։ Հայաստանի հավաքականում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել, բայց ձեր թիմը հանդես էր գալիս խաղային նույն համակարգով։ Մարզիչը միգուցե փոփոխություններ էր կատարել միայն վերջին 20 րոպեում։ Պատրաստ ենք մրցակցել ցանկացած համակարգով հանդես եկող Հայաստանի հավաքականի դեմ։ Ավելի շատ հիմնվելու ենք մեր ելույթի վրա»,- ասել է Անգելովսկին։

Գորան Պանդև․ «Սկոպյեյում հաղթեցինք Հայաստանի հավաքականին, քանի որ տակտիկապես լավ էինք պատրաստված»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայաստանի հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն արդեն միացել են ընտրանուն

Ինչ տրամադրություն էր տիրում Հայաստանի հավաքականի ինքնաթիռում (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Ջիբրալթար (լուսանկար)

Արդեն 2 Հենո հավաքականում․ Ինչն էր անսպասելի/սպասելի Հայաստանի ընտրանու հայտացուցակում

Հավաքական է հրավիրվել ևս մեկ ֆուտբոլիստ «Բանանցից»

Հայաստանի հավաքականի հայտացուցակը հայտնի է

Նոր դարպասապահ՝ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի հավաքական հրավիրված առաջին ֆուտբոլիստի անունը հայտնի է

Պավել Մանուկյան․ «Ուզում եմ տեսնել Գևորգ Ղազարյանին և ճակատը համբուրել» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը նշել է՝ ինչն է ազդել Հայաստանի հավաքականից հեռանալու որոշման վրա

Ռոման Բերեզովսկի. «Առաջին րոպեներից ցլին կոտոշներից չբռնեցինք»

Մխիթարյանը, Մբապեն և Մեսին՝ Եվրոպայի հարձակողական ոճի լավագույն ֆուտբոլիստների թվում

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Ատելությունից սեր՝ մեկ քայլ, բայց սա միայն ֆուտբոլիստների հաղթանակը չէր

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

Մի բարկացրեք մեզ. ԹՈՓ-10 խաղ, երբ Հայաստանի հավաքականը հաղթել է պարտվելուց հետո (տեսանյութ)