Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը - VNews
Բաժիններ

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

10 փաստ՝ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումից

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց՝ 4-0 հաշվով ջախջախելով Մակեդոնիայի ընտրանուն:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականը 8-րդ անգամ մրցավեճի բռնվելով Մակեդոնիայի ընտրանու հետ, 3-րդ հաղթանակը տոնեց և վերականգնեց մինչև Ազգերի լիգայի մրցաշարի մեկնարկը մրցակիցների դիմակայությունում հաստատված հավասարակշռությունը (+3=2-3, 15-13):

Ընթացիկ մրցաշրջանում ՀՀ հավաքականը 2-րդ հաղթանակը տոնեց: Առաջինը գրանցվել էր սեպտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի հավաքականի հետ Երևանում կայացած Ազգերի լիգայի մեկնարկային խաղում՝ 2-1: Մրցաշրջանի մյուս հանդիպումներից 3-ն ավարտվել է ոչ-ոքի, նույնքան անգամ ՀՀ հավաքականը պարտվել է: Մեր ֆուտբոլիստները խփել են 7 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 6 գնդակ:

2․ Մակեդոնացիների հետ հանդիպումներում ՀՀ հավաքականը խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց: Առաջինը գրանցվել էր 7 տարի առաջ՝ 2011թ. հոկտեմբերի 7-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում ՀՀ հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ հաղթել էր 4-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այդ խաղում էլ հաշիվը բացել էր Մարկոս Պիզելին: Մեր հավաքականից գոլերի հեղինակներ էին դարձել նաև Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը:

Հայաստանի հավաքականն անցկացրած 199 հանդիպումներում խոշոր հաշվով 14-րդ հաղթանակը տոնեց: Մեր ֆուտբոլիստները 5-րդ անգամ մրցակցին հաղթեցին 4-0 հաշվով: Նախկինում ՀՀ հավաքականը 4 անպատասխան գնդակ էր խփել Անդորրայի (2010թ.), Սլովակիայի (2011թ.), Դանիայի (2013թ.) և Սալվադորի (2016թ.) ընտրանիների դարպասները:

«Ալեքսանդրը դամբարանում 4 անգամ շուռ եկավ». Հայաստան-Մակեդոնիա խաղի գնահատականները

Խոշոր հաշվով վերջին հաղթանակը Հայաստանի հավաքականը տոնել էր անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Երևանում Բելառուսի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում, որում Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մրցակցին պարտության էր մատնել 4-1 հաշվով: Հիշեցնենք, որ ամենախոշոր հաշվով հաղթանակը ՀՀ հավաքականը տարել է 2016թ. մայիսի 28-ին ԱՄՆ-ում Գվատեմալայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում՝ 7-1:

3․ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՀ հավաքականն առաջին հաղթանակը տոնեց: Նա դարձավ 7-րդ մարզիչը, ով իր սաների հետ խոշոր հաշվով հաղթեց մրցակցին: Առավել հաճախ՝ 6 անգամ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Վարդան Մինասյանի գլխավորությամբ: 2-ական անգամ նման հաղթանակ է գրանցվել Վարուժան Սուքիասյանի և Արթուր Պետրոսյանի օրոք, մեկական անգամ էլ դա հաջողվել է Խորեն Հովհաննիսյանին, Սուրեն Բարսեղյանին և Հենկ Վիսմանին:

Ջախջախումից հետո. Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը (տեսանյութ)

4․ Հայաստանի հավաքականին տևական ընդմիջումից հետո վերջապես հաջողվեց հաղթանակ տոնել հոկտեմբերին անցկացրած խաղում: Մինչ այդ հոկտեմբերին անցկացրած նախորդ 10 հանդիպումներում ՀՀ հավաքականը կրել էր 7 պարտություն, 3 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Այդ խաղերում մեր ֆուտբոլիստներն ընդամենը 6 գոլ էին խփել, սեփական դարպասը 28 գնդակ էին բաց թողել: Հոկտեմբերին վերջին հաղթանակը մեր ընտրանին տոնել էր 2013թ.՝ սեփական հարկի տակ անցկացրած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 2-1 հաշվով առավելության հասնելով բուլղարացիների նկատմամբ:

5․ Մարկոս Պիզելին Ազգերի լիգայում 2-րդ գոլը խփեց և դարձավ այդ մրցաշարում ՀՀ հավաքականի լավագույն ռմբարկուն: Հերթական գոլը 11-րդն էր Հայաստանի հավաքականում Մարկոսի անցկացրած 66 հանդիպումներում: Մարկոսն ընդգրկվեց հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում: Մակեդոնացիների դարպասը բրազիլացի ֆուտբոլիստը գրավեց 34 տարեկան 13 օրականում: Ավելի տարեց տարիքում ՀՀ հավաքականում աչքի են ընկել միայն Սարգիս Հովսեփյանը (36 տարեկան 311 օրականում) և Գառնիկ Ավալյանը (35 տարեկան 364 օրականում):

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

«Միլան» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել «Միլանի» դեմ արտագնա խաղից առաջ (լուսանկարներ)

Ֆոնսեկան Մխիթարյանին նշել է թիմի տուգանայինների հիմնական իրացնողների թվում

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ մրցավեճի համար

Խաղաղության կոչ աշխարհին՝ արցախցի երեխաներից. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Կառլո Պելեգատի. «Ինձ շատ դուր է գալիս Մխիթարյանի խաղը»

«Ռոման» սկսել է նախապատրաստվել Ա սերիայի առաջատարի՝ «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանի և Կումբուլայի կառուցած գոլային գրոհը՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով (տեսանյութ)

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը