fbpx
Բաժիններ

«Շիրակ» – «Արարատ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«ՇԻՐԱԿ» – «ԱՐԱՐԱՏ»

20 հոկտեմբերի, ժ.15:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ, 12-րդ տուր

83 խաղ«Շիրակը» հաղթել է 37 անգամ, «Արարատը»՝ 21, գրանցվել է 25 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 122-91

1-ին շրջան. 19.08.2018 «Արարատ» 0-0 «Շիրակ» 

«Շիրակի» արդյունքներն առայժմ բավարար չեն

Թեև ֆունկցիոնալ առումով «Շիրակի» ֆուտբոլիստների մոտ զգալի առաջընթաց է նկատվում, սակայն առայժմ շիրակցիների գրանցած արդյունքները չեն կարող բավարարել թիմի երկրպագուներին: «Շիրակը» միայն առաջնության 8-րդ խաղում վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը՝ խոշոր հաշվով հաղթելով «Արցախին»:

Առաջնության վերջին երկու խաղերում գյումրեցիներն ընդամենը մեկ միավոր վաստակեցին՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը «Բանանցի» հետ և պարտվելով «Լոռիին»: Գավաթի մրցաշարում էլ «Շիրակն» անհաջող հանդես եկավ՝ չկարողանալով հաղթահարել «Արցախի» արգելքը:

Անցկացրած 10 հանդիպումներում վաստակած 9 միավորով «Շիրակն» ընթանում է 7-րդ հորիզոնականում՝ 4 միավորով գերազանցելով աղյուսակը եզրափակող «Արարատին»: Այնպես որ արարատցիների հետ հանդիպման արդյունքը շատ կարևոր է աղյուսակի ստորին հորիզոնականներում թիմերի դասավորվածության հարցում:

Առաջնությունում հայտարարված դադարի ժամանակ «Շիրակը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերն ամերիկացի ֆուտբոլիստներ Պաբլո Կրուզի և Էդեր Սմիթ Արեոլայի հետ: Երկուսն էլ թիմի հիմնական կազմի խաղացողներ էին, որոնք մասնակցել էին բոլոր 10 հանդիպումներին ու բացել էին գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում: Կրուզը դարձել էր երկու գոլի հեղինակ, Արեոլան աչքի էր ընկել մեկ անգամ:

«Արարատն» արդյունավետ օգտագործեց ընդմիջումը

Վերջերս «Արարատի» ղեկը կրկին ստանձնած Աբրահամ Խաշմանյանի համար առաջնությունում հայտարարված դադարը հիանալի հնարավորություն էր ավելի լավ ծանոթանալու իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների խաղային ունակություններին: «Արարատը» Ձորաղբյուրում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացրեց, ինչը հնարավորություն տվեց ստուգելու արարատցիների պատրաստվածության մակարդակը: Իսկ հոկտեմբերի 16-ին «Արարատը» ստուգողական խաղում ուժերը փորձարկեց իր ավանդական անհարմար մրցակցի՝ «Ալաշկերտի» հետ ու կրկին պարտվեց՝ 1-2:

Դա Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ արարատցիների անցկացրած 3-րդ հանդիպումն էր: Ինչպես հայտնի է, փորձառու մարզիչն իր վերադարձն «Արարատ» նշանավորել էր Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի արգելքի հաղթահարմամբ, ինչը նախորդ 9 խաղարկություններում արարատցիներին ոչ մի կերպ չէր հաջողվել:

Իսկ առաջնության 11-րդ տուրում «Արարատը» նվազագույն հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային», որի նկատմամբ առաջին շրջանում տարած հաղթանակն առայժմ միակն է առաջնությունում:

Իհարկե, թիմի մրցաշարային ներկայիս վիճակն անհանգստացնում է թե արարատցիներին, թե երկրպագուներին, ուստի առաջիկա խաղում Աբրահամ Խաշմանյանի սաները պետք է ձգտեն անպայման դրական արդյունքի հասնել:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև կայացած վերջին 4 հանդիպումներում «Արարատին» չի հաջողվել հաղթել «Շիրակին»՝ կրելով 2 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատը» «Շիրակին» պարտության է մատնել անցյալ տարվա նոյեմբերի 25-ին Գյումրիում կայացած խաղի ավելացված ժամանակում Անդրանիկ Քոչարյանի խփած միակ գոլի շնորհիվ:

  • Աբրահամ Խաշմանյանի առաջին վերադարձն «Արարատ» (մինչ այդ նա թիմն առաջին անգամ գլխավորել էր 2006թ. առաջնության 7-14-րդ տուրերում) կայացել է հենց «Շիրակի» հետ 2012թ. հուլիսի 29-ին Աբովյանում անցկացված առաջնության 16-րդ տուրի խաղում, որում գյումրեցիները Ֆոֆանա Բեկոյի և Յորո Լամին Լիի խփած գոլերի շնորհիվ հաղթել են: Այդ խաղին մասնակցած արարատցիներից ոչ մեկը ներկայումս «Արարատում» չէ: Նրանցից Խորեն Վերանյանն ընթացիկ առաջնությունում հանդես է գալիս «Շիրակում»: Գյումրեցիներից այդ հանդիպմանը մասնակցել են Կարեն Մուրադյանն ու Աղվան Դավոյանը, իսկ Արտյոմ Միքայելյանը մնացել է պահեստայինների նստարանին:
  • Որքան էլ որ տարօրինակ է, սակայն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Արարատին» դեռ չի հաջողվել առաջնությունում հաղթել «Շիրակին»՝ կրելով 5 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Արարատցիներն այդ խաղերում 5 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 14 գնդակ:
  • 2005-2008թթ. առաջնություններում մրցակիցների միջև կայացած 15 հանդիպումներից 12-ում հաղթել է «Արարատը», 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Ընդ որում արարատցիներն այդ ընթացքում 10 անընդմեջ հաղթանակ են տոնել: «Արարատը» 33 գոլ է խփել, «Շիրակը» մրցակցի դարպասը գրավել է ընդամենը 10 անգամ:

  • Իսկ ահա 2011-2015թթ. ՀՀ առաջնություններում արդեն «Շիրակն» է բացահայտ առավելության հասել «Արարատի» նկատմամբ՝ տոնելով 15 հաղթանակ, որից 8-ը՝ անընդմեջ,  2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ հանդիպումներում շիրակցիները 42 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 11 գնդակ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան՝ 19 գոլ:

«Արարատ»՝ Նշան Էրզրումյան՝ 10 գոլ:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Շիրակ»

«Արարատ»

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» երկու ընկերական խաղ կանցկացնի Սոչիում

Պաշտոնական․ Թեյմուրազ Տոբոևը հեռացել է «Արարատից»

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

«Շիրակն» առաջիկա օրերին երկու ընկերական խաղ կանցկացնի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայ պաշտպանը համալրել է «Շիրակը», առանցքային ֆուտբոլիստներից մեկը հեռացել է թիմից

Ամենակայուն կազմով աչքի ընկած գյումրեցիներն ամենաերկար անպարտելի խաղերի շարքը գրանցեցին

Պաշտոնական․ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչը գլխավորեց «Արարատը»

12 ֆուտբոլիստ, որ նախորդ տասնամյակում ամենաշատ գոլն է խփել Բարձրագույն խմբում

Բարձրագույն խմբի տասնամյակի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Ամենամեծ առաջընթացը գրանցած և մեծաթիվ լեգեոնականներ ունեցող թիմը

«Ալաշկերտը» երբեք այսքան արդյունավետ չէր գործել մեկնարկային 15 խաղի կտրվածքով

Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

«Շիրակը» շուրջ 15 հազար ամանորյա տոպրակ է բաժանել շիրակցի երեխաներին

«Արարատը» և «Դիլիջանն» Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն են պաշտպանելու ՀՖՖ նախագահի ընտրություններում