fbpx

Վալվերդեն և «Բարսելոնայի» փոխնախագահը մեկնաբանել են Նեյմարի շուրջ տարածված լուրերը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն և փոխնախագահ Խորդի Կարդոները մեկնաբանել են թիմի նախկին հարձակվող, ՊՍԺ-ի ներկայիս ֆուտբոլիստ Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Վալվերդե․ «Նեյմարի հետ աշխատել եմ ընդամենը 15 օր։ Մրցաշրջանի մեկ այլ հատվածում միգուցե կարելի էր քննարկել այդ թեման, բայց նա հիմա գտնվում է այլ թիմում։ Այդ ամբողջը խոսակցություններ են։ Տրանսֆերային պատուհանն այժմ փակ է, և մենք չենք կարող պայմանագիր կնքել որևէ մեկի հետ։ Այս տրանսֆերի թեման կարելի է երկար քննարկել, բայց մենք չգիտենք՝ ինչ տեղի կունենա»։

Կարդոներ․ «Ակումբի տնօրենների խորհրդի անդամներից ոչ ոք չի առաջարկել դիտարկել Նեյմարին վերադարձնելու տարբերակը։ Եթե մենք իսկապես ցանկանայինք նրան կրկին տեսնել մեր ակումբում, ապա կքննարկեինք այդ հարցը։ Բայց մինչ այս պահը ոչ ոք չի խոսել այդ մասին»։

26-ամյա Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը 222 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք խաղացողը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին 2019 թվականի ամռանը հնարավորություն կունենա լքելու Ֆրանսիայի մայրաքաղաքը, եթե որևէ ակումբ համաձայնի վճարել 220 մլն եվրո։

Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Լուկաս Վասկեսը խոսել է Նեյմարի՝ «Ռեալ» հավանական տեղափոխության մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գրիզմանի հրաժարագինը հուլիսի 1-ին կնվազի 80 մլն եվրոյով

Պիկեն, Չավին ու Բոյանը հրավիրվել են Կատալոնիայի հավաքական

10 ֆուտբոլիստ, որ արժանացել է մրցակցի երկրպագուների ծափահարություններին

Աղբյուր. «Ռեալն» ու «Յունայթեդը» հնարավոր է փոխանակվեն դարպասապահներով

The Sun. «Բավարիան» Բեյլի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտն է

«Արսենալը» որոշել է Դենիս Սուարեսի ճակատագիրը

Բեքհեմը խոսել է Մեսիի և Ռոնալդուի «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության մասին

Աղբյուր. Զիդանն իր թիմում ցանկանում է տեսնել Սադիո Մանեին

Մոուրինյո. «Այս պահին նա մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է»

Վարանը ցանկանում է լքել «Ռեալը»

Ազարը ցանկանում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»․ «Չելսին» 120 մլն եվրո է պահանջում

«Բետիսի» մարզիչ․ «Չգիտեմ, արդյոք Պելեն այսքան լավն էր, որքան Մեսին»

«Յուվենտուսը» բանակցում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախի հետ

Վալվերդե․ «Յունայթեդի» դեմ խաղերը լինելու են հետաքրքիր, բայց շատ բարդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է պայմանագիր առաջարկել Ռաբիոյին

Գարի Լինեկեր․ «Կան մեծագույն ֆուտբոլիստներ, կան բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներ և կա Մեսի»