fbpx

Sky Sports News. «Ռեալը» շուտով կհայտարարի Լոպետեգիի հրաժարականի մասին

Միջազգային մամուլում շարունակվում է ակտիվորեն քննարկվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի ապագայի հարցը։

Ըստ Sky Sports News-ի՝ «Արքայական» ակումբն արդեն շատ շուտով կհայտարարի իսպանացի մասնագետի հրաժարականի մասին, ինչը պայմանավորված է ոչ բավարար արդյունքներով։

Մադրիդյան թիմը հաղթանակ չի տոնել պաշտոնական վերջին 5 խաղում (4-ը՝ Լա Լիգայում)․ «բլանկոսները» ներքին առաջնությունում գրանցել են 1 ոչ-ոքի, կրել 3 պարտություն, իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում նվազագույն հաշվով զիջել են Մոսկվայի ԲԿՄԱ-ին, Իսպանիայի առաջնությունում այս պահին զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։

Իսպանական մամուլում այժմ էլ սկսել է շրջանառվել ակումբի նախկին ֆուտբոլիստ Սանտիագո Սոլարիի անունը, ով ներկայումս մարզում է «Ռեալ Մադրիդ Կաստիլյան»։ Եթե Լոպետեգին հեռացվի, Սոլարիի հետ պայմանագիր կստորագրվի մինչև հունիս, ինչից հետո, կախված արդյունքներից, պարզ կդառնա մարզչի ճակատագիրը։

Ինչ վերաբերում է Անտոնիո Կոնտեին, ապա նրա հետ պայմանավորվածության հասնելը բարդ կլինի, քանի որ իտալացու խնդիրները «Չելսիի» հետ մինչ օրս լուծված չեն։

Մարսելո․ «Լոպետեգիի հետ ենք մինչև մահ, նրան չի կարելի համեմատել Բենիտեսի հետ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բենզեման այս ցուցանիշով լավագույնն է Թոփ-5 լիգաներում

Մարսելո․ «Ես չպետք է խոսեմ իմ ապագայի մասին»

Բենզեման հայտնել է, թե որտեղ է մտադիր շարունակել կարիերան

Բենզեմա. «Ինձ համար միևնույնն է, թե ով կգա «Ռեալ»

3 գործոն, որ խոչընդոտում են Պոգբայի՝ «Ռեալ» տեղափոխությանը

Բենզեման մտավ «Ռեալի» պատմության մեջ՝ բացառիկ արդյունքով

Մբապեն խոսել է «Ռեալ» տեղափոխության ու Զիդանի գործոնի մասին

MD․ Ազարի տեղափոխությունը «Ռեալ» կգնահատվի 120 մլն եվրո

Զիդան․ «Բենզեմայի խաղն ինձ չի զարմացրել»

Բենզեմայի հմայքը «կուրացրեց» «Սանտիագո Բեռնաբեուին»․ «Ռեալը» պարտության մատնեց «Ատլետիկին» (տեսանյութ)

«Ռեալ»-«Ատլետիկ Բիլբաո»․ մեկնարկային կազմեր

Զիդանը՝ «Ռեալի» տրանսֆերների մասին․ «Չեմ պատրաստվում անուններ տալ»

«Ռեալի» հայտացուցակը «Ատլետիկի» դեմ խաղում

Առաջինը պատմության մեջ․ Ռոնալդուն՝ «միջազգային» չեմպիոն

Զիդան. «Շատ լավ գիտեմ, թե որ ֆուտբոլիստներին եմ ցանկանում «Ռեալում» տեսնել»

«Ռեալը» չի հանձնվում. ՊՍԺ-ի առաջատարին գնելու ևս մեկ փորձ