fbpx

«Արարատի» հակառեկորդը և Խաշմանյանի «չսիրելի» մրցակիցը, Նենադովիչն էլ հավասարվեց Հեբերին

ԲԽ-ի 12-րդ տուրը՝ 10 փաստով

Երկշաբաթյա դադարից հետո վերսկսված Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրն անվանեց միանձնյա առաջատարին, որի դերը կրկին ստանձնեց «Լոռին»:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք 2 հաղթանակ տոնեցին, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, մեկում պարտվեցին: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Լոռիին»: Առաջնությունում անցկացված 48 հանդիպումներում դաշտի տերերը 19 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 17 անգամ, 12 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում ընդամենը 7 գոլ խփվեց: Առաջնության մեկնարկից անցկացված 48 հանդիպումներում 117 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,4 գոլ մեկ խաղում:

Երևանում տոն է, իսկ ֆուտբոլային կրքերը թեժացնում էին չեմպիոնը և գավաթակիրը․ VNews.am-ի ֆոտոշարքը

2. Արամ Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած 3-րդ խաղում էլ «Ալաշկերտը» հաղթեց: Այսպիսով, Ոսկանյանը կրկնեց 2016/17թթ. առաջնության գարնանային հատվածում «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում ցույց տված իր արդյունքը: Այն ժամանակ նա թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել էր «Բանանցի» (2-1), «Շիրակի» (3-0) և «Արարատի» (3-0) նկատմամբ տոնած հաղթանակներով, որից հետո անսպասելի որոշում էր կայացրել՝ ընդունելով «Բանանցի» հրավերը:

ՀՀ առաջնություններում «Գանձասար-Կապանի» հետ անցկացրած վերջին 4 հանդիպումներն էլ ավարտվել են «Ալաշկերտի» հաղթանակով: Ընդ որում կապանցիներին չի հաջողվել գրավել չեմպիոնի դարպասը՝ սեփականը բաց թողնելով 8 գնդակ: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ գանձասարցիները տոնել են ապրիլի 1-ին՝ հյուրընկալվելիս հաղթելով խաղասկզբում Ալեքս Քրիստիան Ջունիորի խփած միակ գոլի շնորհիվ:

Վարդան Մինասյանի և Անդրեյ Տալալաևի մեկնաբանություններն «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» խաղից հետո (տեսանյութ)

3. «Արարատը» 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց, ինչն ընթացիկ առաջնության հակառեկորդ է: Դրանցից 2-ը թիմը կրել է Աբրահամ Խաշմանյանի օրոք: Արդեն 5 խաղ է, ինչ ՀՀ առաջնություններում «Արարատին» չի հաջողվում հաղթել «Շիրակին»՝ կրելով 3 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատը» «Շիրակին» պարտության է մատնել անցյալ տարվա նոյեմբերի 25-ին Գյումրիում կայացած խաղի ավելացված ժամանակում Անդրանիկ Քոչարյանի խփած միակ գոլի շնորհիվ:

Էլ ավելի տխուր է «Արարատի» վիճակագրությունն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Շիրակի» հետ անցկացրած առաջնության հանդիպումներում: Նրա օրոք «Արարատը» 6-րդ պարտությունը կրեց: Մնացած 3 խաղերն ավարտվել են ոչ-ոքի: Արարատցիներն այդ խաղերում 5 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 15 գնդակ:

Աշոտ Բարսեղյան․ «Եթե պիտի լեգեոներների բերենք և նրանց պատճառով խնդիրներ ունենանք, ավելի լավ է՝ մեր «երեխեքը» խաղան» (տեսանյութ)

4. «Արցախը» սեփական հարկի տակ առաջին պարտությունը կրեց՝ 2-3 հաշվով զիջելով «Լոռիին», որն առաջին շրջանում Վանաձորում հաղթել էր նույնպիսի արդյունքով: Իսկ մինչ այդ «Արցախը» սեփական դաշտում անցկացրած 4 հանդիպումներից մեկում հաղթել էր, 3-ն ավարտել էր ոչ-ոքի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Աբրահամ Խաշմանյանը պատմել է Խուանդե Ռամոսի դասընթացներից իր տպավորությունների մասին (տեսանյութ)

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 16-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Հայկական 3 թիմի դարպաս «կողպվել» է, իսկ Մուսոնդան այս օրը երբեք չի մոռանա

Ա լիգա. Առանց տեղաշարժերի մրցաշարային աղյուսակն ու 7-րդ տուրի խաղացանկը

Հայ-վրացական դիմակայություն՝ Թբիլիսիում

«Լոռին» պատասխանել է «Փյունիկի» հայտարարությանը

Հավաքական է հրավիրվել ևս մեկ ֆուտբոլիստ «Բանանցից»

«Փյունիկը» հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից

Ինչպես «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Բանանցին». խաղի ամենահետաքրքիր լուսանկարները

Վահագն Հարությունյան․ «Ցանկացած հեռուստաալիք կշահի, եթե ցուցադրի Ա լիգայի առաջնությունը»

Բռնության և ռասիզմի մեղադրանքներ․ Նոր սկանդալ հայկական ֆուտբոլում՝ «Լոռի» – «Փյունիկ» հանդիպումից հետո

Նոր դարպասապահ՝ Հայաստանի ազգային հավաքականում

ՖԻՄԱ-ն լիգայում տարավ 3-րդ հաղթանակը, իսկ գործող չեմպիոնը նորից պարտվեց (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» ջախջախեց «Բանանցին» (տեսանյութ)

Բարձրագույն խումբ․ ավարտված 3 հանդիպումների արդյուքները

«Արցախ» – ՖԻՄԱ․ ուղիղ եթեր