fbpx

«Արարատի» հակառեկորդը և Խաշմանյանի «չսիրելի» մրցակիցը, Նենադովիչն էլ հավասարվեց Հեբերին

ԲԽ-ի 12-րդ տուրը՝ 10 փաստով

5. «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն ընթացիկ առաջնությունում իր օգտին երկրորդ դուբլը ձևակերպեց և կրկին «Արցախի» հետ խաղում: Նա 7 գնդակով հավասարվեց մինչ այդ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Իվայլո Դիմիտրովին, ում վերջին 4 հանդիպումներում ոչ մի կերպ չի հաջողվում գոլի հեղինակ դառնալ:

6. Ուրոշ Նենադովիչի գոլը ոչ միայն հաղթանակ պարգևեց «Ալաշկերտին» «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում, այլև հնարավորություն տվեց սերբ հարձակվողին 16 գնդակով հավասարվելու «Ալաշկերտի» ամենաարդյունավետ լեգեոնական Հեբեր Արաուխոյին: Վերջինս այդ գոլերը խփել էր մեկ մրցաշրջանում՝ 2015/16թթ. առաջնությունում՝ իր թիմակից Միհրան Մանասյանի հետ ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու:

Արամ Ոսկանյանը՝ Մկոյանին հիմնական կազմ ընդգրկելու մասին․ «Եթե մենք չաջակցենք մեր ֆուտբոլիստին, ապա որտե՞ղ պետք է աջակցեն» (տեսանյութ)

Ընթացիկ առաջնությունում Նենադովիչը 4 գնդակով գլխավորեց «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուների ցանկը: Այդ գոլերից 3-ը նա խփել է Արամ Ոսկանյանի օրոք:

7. «Արցախի» ֆուտբոլիստ Ակմալ Բախտիյարովը բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում: Նա դարձավ թիմում գոլ խփած երկրորդ լեգեոնականը Մարատ Բուրաևից հետո, ով աչքի էր ընկել «Գանձասար-Կապանի» հետ խաղում:

«Սա աբսուրդ է»․ Ռաֆայել Նազարյանը՝ նախկին «Միկա» ստադիոնի խոտածածկի վիճակի մասին (տեսանյութ)

8. «Արցախի» 32-ամյա պաշտպան Գևորգ Պողոսյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 250-րդ հանդիպումն անցկացրեց: Այդ խաղերի մեծամասնությունը (202) նա անցկացրել է «Միկայում» 2004-2014/15թթ. առաջնություններում, 17 անգամ կրել է «Ալաշկերտի» մարզաշապիկը (2015/16թթ.), 26 հանդիպման էլ մասնակցել է «Արարատի» կազմում (2016/17-2017/18թթ.): «Արցախի» մարզաշապիկով Պողոսյանն առայժմ 5 անգամ է խաղադաշտ դուրս եկել:

Պողոսյանը դարձավ ընթացիկ առաջնությունում 250 խաղի սահմանագիծը հատած 3-րդ ֆուտբոլիստը: Մինչ այդ նման հոբելյան էին նշել գանձասարցի Գևորգ Նռանյանն ու ալաշկերտցի Արտակ Գրիգորյանը: Պողոսյանի ցուցանիշը երկրորդն է «Արցախի» ֆուտբոլիստների մեջ: Արցախցիներից Բարձրագույն խմբում ավելի շատ հանդիպման է մասնակցել միայն թիմի 33-ամյա ավագ Վահագն Մինասյանը՝ 259:

Արմեն Ադամյան․ «Արտյոմ Խաչատուրովը նոր լիցք է տվել Հայաստանի հավաքականին» (տեսանյութ)

9. «Շիրակի» կիսապաշտպան Խորեն Վերանյանը Բարձրագույն խմբում 200-րդ խաղի հոբելյանը նշեց: Նա այդ հանդիպումներն անցկացրել է Բարձրագույն խմբի 6 թիմում: Առավել շատ խաղերի (69) Վերանյանը մասնակցել է «Արարատի» կազմում 2011-2013/14թթ. առաջնություններում հանդես գալիս:

10. «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովն առաջնությունում անցկացրած իր 4-րդ անընդմեջ խաղում դարպասն ամուր փակի տակ պահեց՝ ընդհանուր առմամբ գոլ բաց չթողնելով 390 րոպե շարունակ: Նա գերացանցեց «Լոռիի» բուլղարացի դարպասապահ Ալեքսանդր Կոնովի ռեկորդային ցուցանիշը, ով ընթացիկ առաջնությունում 350 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել:

Իսկ ահա «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչն անձնական ռեկորդ սահմանեց՝ ընթացիկ առաջնությունում 6-րդ անգամ դարպասն անառիկ պահելով: Նախորդ մրցաշրջանում նորամուտը նշելով «Ալաշկերտում»՝ Չանչարևիչն առաջնության 13 հանդիպումներից 5-ում գոլ բաց չէր թողել: Չանչարևիչի ցուցանիշը շիրակցի Վսևոլոդ Երմակովի և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովի հետ լավագույնն է ընթացիկ առաջնությունում:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Աբրահամ Խաշմանյան․ «Կիսաեզրափակիչում հայտնված թիմերից ում հետ էլ խաղայինք եզրափակիչում, շանսերը 50-50 էին լինելու» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ

Բանանց մարզադաշտի վերաբացումը կուղեկցվի համերգով և այլ անակնկալներով

Պաշտոնական. ՀՖՖ-ն պատժամիջոցներ կկիրառի «Բանանցի» նկատմամբ

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

«Բանանցը» տեխնիկական պարտություն կրեց, և «Լոռին» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա». ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա «Բանանց» մարզադաշտում

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)