fbpx

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 12-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարից հետո վերսկսվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ 12-րդ տուրում «Լոռին» 3-2 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Արցախի» նկատմամբ, «Շիրակը» և «Ալաշկերտը» նվազագույն հաշվով պարտության են մատնել համապատասխանաբար «Արարատին» և «Գանձասար-Կապանին», իսկ «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը» գրանցել են գոլազուրկ ոչ-ոքի։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Ժան-Ժակ Բուգուհի («Շիրակ»)

Ֆունկցիոնալ անասելի վատ վիճակում թիմին միացած Բուգուհին աստիճանաբար հիշեցնում է նախկին Ժան-Ժակին։ Նա բարձր մակարդակով է անցկացրել «Արարատի» հետ հանդիպման առաջին 60-65 րոպեն, ինչից հետո արդեն նկատվում էր հոգնածություն։ Գյումրին ներկայացնող թիմից հաղթական գոլի հեղինակը Գեորգի Գոգիչաևն էր, բայց գյումրեցի երկրպագուները դարպասի այդ գրավման համար առաջին հերթին պետք է շնորհակալ լինեն Բուգուհիին։

Պատ խաղարկելով Բակայոկոյի հետ և մեծ արագությամբ ներխուժելով տուգանային հրապարակ՝ Բուգուհին գնդակը «սկուտեղի վրա» մատուցել է Գոգիչաևին։ Բացի այդ, հարձակվողն անընդհատ պրեսինգի էր դիմում և փորձում ճնշման տակ պահել «Արարատի» պաշտպաններին։ Մանևրում էր, հաճախ հայտնվում եզրերում։ Վարդան Բիչախչյանը ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներից առավելագույնը քամելու մասնագետ է։

3․ Էդուարդ Ավագյան («Արցախ»)

Չնայած «Լոռիից» կրած պարտությանը՝ Ռաֆայել Նազարյանի թիմը բավականին հաճելի տպավորություն էր թողնում։ Չմոռանանք, որ «Արցախը» համալրված է հիմնականում հայ ֆուտբոլիստներով, իսկ վանաձորյան թիմում տոն են տալիս լեգեոներները։ Արցախցիներն ապացուցել են, որ կարող են համարյա հավասարը հավասարի պես պայքարել «Լոռիի» ուժեղ խաղացողների դեմ։

Վերջինս հաղթել է իր առանձին ֆուտբոլիստների անհատական վարպետության հաշվին, բայց «Արցախի» կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի գոլը տուգանայինից նույնպես պարզապես հրաշալի էր։ Նա մոլորության մեջ էր գցել Ալեքսանդր Կոնովին և անհարմար դիրքից դիպուկ հարված կատարել։ «Արցախին» խանգարում է այն, որ 90 րոպե հանդես չի գալիս նույն տեմպով, վայրիվերումները շատ են, իսկ դա բնական երևույթ է երիտասարդ ֆուտբոլիստների վրա շեշտը դնող թիմի պարագայում։

«Արարատի» հակառեկորդը և Խաշմանյանի «չսիրելի» մրցակիցը, Նենադովիչն էլ հավասարվեց Հեբերին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Ալաշկերտի» հարձակվողը փորձաշրջան կանցնի ուկրաինական ակումբում

Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիայի» բոլոր գոլերը «Սպուտնիկի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ջախջախիչ հաշվով հաղթանակ է տոնել ընկերական խաղում

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

«Արարատ-Արմենիան» ժամանել է Բելառուս և առաջին մարզումն անցկացրել (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Արարատ-Արմենիան» Բելառուսում 3 ընկերական խաղ կանցկացնի

Իսպանացի մասնագետը համալրել է «Լոռիի» մարզչական շտաբը

«Փյունիկը» 3 համալրում ունի

Էմիլ Եղիազարյանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

Դենիս Թումասյանը հեռացել է «Ալաշկերտից» և արդեն նոր ակումբ ունի

Հայտնի են «Ալաշկերտի» կանանց թիմի մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

Հայկ Իշխանյանը հեռանում է «Լոռիից»

«Փյունիկը» Տարխանովի օրոք մնաց անպարտելի՝ համարյա հասնելով չեմպիոնության