fbpx

Իսկո․ «Եթե ղեկավարությունը հեռացնի Լոպետեգիին, ապա պետք է հրաժարվի նաև բոլոր ֆուտբոլիստներից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն իր կարծիքն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Իսպանական մարզական պարբերականները վերջին օրերին անընդհատ գրում են, որ երկրի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը շուտով կհեռացվի «Արքայական» ակումբից։ Պատճառն անբավարար արդյունքներն են ընթացիկ մրցաշրջանում։

«Պետք է նրան թույլ տալ շարունակելու աշխատանքը։ Ընդամենը 2 ամիս է, ինչ նա այստեղ է։ Եթե ղեկավարությունը հեռացնի Լոպետեգիին, ապա պետք է հրաժարվի նաև բոլոր ֆուտբոլիստներից»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Մադրիդյան թիմը հաղթանակ չի տոնել պաշտոնական վերջին 5 խաղում (4-ը՝ Լա Լիգայում)․ «բլանկոսները» ներքին առաջնությունում գրանցել են 1 ոչ-ոքի, կրել 3 պարտություն, իսկ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում նվազագույն հաշվով զիջել են Մոսկվայի ԲԿՄԱ-ին, Իսպանիայի առաջնությունում այս պահին զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը։

«Ռեալը» ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում այսօր սեփական հարկի տակ մրցելու է Պլզենի «Վիկտորիայի» հետ։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։

Մարսելո․ «Լոպետեգիի հետ ենք մինչև մահ, նրան չի կարելի համեմատել Բենիտեսի հետ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Առաջինը պատմության մեջ․ Ռոնալդուն՝ «միջազգային» չեմպիոն

Զիդան. «Շատ լավ գիտեմ, թե որ ֆուտբոլիստներին եմ ցանկանում «Ռեալում» տեսնել»

«Ռեալը» չի հանձնվում. ՊՍԺ-ի առաջատարին գնելու ևս մեկ փորձ

«Յուվենտուսը» մտադիր է «Ռեալի» մեկ այլ աստղի համար 85 միլիոն եվրո առաջարկել

Տրանսֆերային շուկայի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը մոտ է «Ռեալ» տեղափոխությանը

Marca. Առաջիկա օրերի ընթացքում կհայտարարվի Էդեն Ազարի՝ «Ռեալ» տեղափոխության մասին

Marca. «Ռեալում» թերահավատորեն են մոտենում Պոգբայի խաղին կարևոր հանդիպումների ժամանակ

PlayOFF #1. Զինեդին Զիդանը վերադարձավ «Ռեալ». Արժե՞ր որ… (տեսանյութ)

Կապելոն նշել է, թե որքան գումար է «Ռեալը» պատրաստվում ծախսել նոր տրանսֆերների համար

Աղբյուր․ Զիդանը ակումբի ղեկավարությանն է հանձնել վաճառքի հանվող ֆուտբոլիստների ցուցակը

Չար կատակ գրանդերի դեմ․ «Այաքսը» աչք ծակող ցուցանիշ է գրանցել «Ռեալի» և «Յուվենտուսի» դեմ խաղերում

«Ծեր Սինյորան հոսպիտալացված է». «Յուվենտուսի» ձախողման գլխավոր մեղավորն ու պատճառները

9 տարի անց առաջին անգամ Ռոնալդուն չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչին

Կարվախալ. «Մենք այնտեղ ենք, որտեղ արժանի ենք լինել»

Զինեդին Զիդանը խոստում է տվել «Ռեալի» երկրպագուներին

Բենզեման «Ռեալին» ոչ-ոքի նվիրեց «Լեգանեսի» դեմ խաղում (տեսանյութ)