fbpx

Վալվերդեն զարմացավ․ Մեսիին փոխարինելու պատրաստակամություն է հայտնել «Բարսելոնայի» լեգենդը

Ինչպես հայտնի է, «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում վաղը՝ հոկտեմբերի 24-ին, սեփական հարկի տակ ուժերն է չափելու «Ինտերի» հետ։

Այսօր նախախաղային մամուլի ասուլիսի է մասնակցել կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն․ «Խաղալու ենք մի թիմի դեմ, որը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում, երբեք չի հանձնվում և մի քանի հաղթանակ է տոնել խաղավերջում խփած գոլերի շնորհիվ։ Սա ուժեղ բնավորություն ունեցող թիմ է։

Շատ ենք զգալու Մեսիի կարիքը։ Երբ կորցնում ես այդպիսի կարևոր ֆուտբոլիստի, պետք է այնպես անես, որպեսզի նրան փոխարինելու պատասխանատվությունը չընկնի միայն մեկ խաղացողի վրա։ Պետք է միահամուռ ջանքերով հասնել նրան, որ Լեոյի բացակայությունը հնարավորինս քիչ անդրադառնա խաղի որակի և արդյունքի վրա։

Շատ տարբերակներ եմ դիտարկում, թե ինչպես փոխարինել Մեսիին։ Ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հանդես գալ նրա դիրքում։ Հնարավորություն ունենք նաև ձևափոխելու խաղային սխեման։ Իհարկե, բոլորը փորձում են կռահել, թե ինչ որոշում ենք կայացնելու, ադ թվում և մրցակցի մարզիչը։ Բայց ես չեմ պատրաստվում նրան օգնել»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հետաքրքիր է, որ մամուլի ասուլիսին ներկա է եղել նաև «Բարսելոնայի» լեգենդ, բուլղարացի հարձակվող Խրիստո Ստոիչկովը և հայտարարել, որ պատրաստ է վաղվա մրցավեճում փոխարինել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին։

Չավի. «Իմ թիմերը երբեք չեն խաղա այնպես, ինչպես Մոուրինյոյի թիմերը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Լեգանեսի» հետ մրցավեճում

«Բարսելոնան» շարունակում է փնտրել․ ակումբը հայացքն ուղղել է Չինաստան

«Չելսին» 100 մլն ֆունտ է առաջարկել Կոուտինյոյի տրանսֆերի համար

«Բարսելոնան» մտադիր է ԱՄՆ-ից վարձակալել «Արսենալի» նախկին հարձակվողին

«Ինտերը» և «Սասուոլոն» չկարողացան պարզել հաղթողին (տեսանյութ)

Բորտումեուն ու Աբիդալը դե Յոնգին չեն համոզել տեղափոխվել «Բարսելոնա», նրան հետաքրքրում է ՊՍԺ-ն

«Արսենալը» նախ կվարձակալի, հետո կգնի Դենիս Սուարեսին

Ինչպես է երկրպագուն արտասվում այն բանից հետո, երբ Սերխի Ռոբերտոյից խաղաշապիկ է ստանում (տեսանյութ)

Վանդա Ներան հստակություն է մտցրել Իկարդիի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» և «Ռեալն» իմացան իրենց մրցակիցներին Արքայական գավաթի խաղարկությունում

Ֆեդերացիան որոշում կայացրեց «Բարսելոնայի» վերաբերյալ

Գոլային_օրացույց_#10. Ո՞վ է հունվարի 18-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

ՈւԵՖԱ-ն հայտարարել է աշխարհի ամենաթանկ կազմը ունեցող ակումբի անունը

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին (հունվարի 19-20)

«Լևանտեն» պաշտոնապես բողոք է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ

«Արսենալը» և «Բարսելոնան» համաձայնության են հասել Սուարեսի տրանսֆերի շուրջ