fbpx

Գավաթի խաղարկություն, «Արցախ» – «Ալաշկերտ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները

«ԱՐՑԱԽ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

24 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ (նախկին «Միկա») մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

2 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-9

Գավաթային երկրորդ դիմակայությունը չեմպիոնի հետ

Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Հայաստանի գավաթի խաղարկությունում «Արցախն» ու «Ալաշկերտը» զույգեր են կազմում: Մրցակիցների գավաթային նախորդ դիմակայությունն անչափ անհաջող էր պատվավոր մրցանակի խաղարկությունում նորամուտը նշած «Արցախի» համար:

Առաջին խմբում հանդես եկող «Արցախը» Տիգրան Եսայանի գլխավորությամբ չկարողացավ գավաթի քառորդ եզրափակչում լուրջ դիմադրություն ցույց տալ երկրի չեմպիոն «Ալաշկերտին»՝ պարտվելով երկու հանդիպումներում էլ: Ընդ որում 2017թ. հոկտեմբերի 19-ին կայացած գավաթի պատասխան խաղում արցախցիները 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին:

«Արցախի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից «Ալաշկերտի» հետ գավաթային առաջին հանդիպմանը, որում չեմպիոնը հաղթել էր 3-1 հաշվով, մասնակցել էին Կարեն Հարությունյանը, Արթուր Գրիգորյանն ու Գրիգոր Աղեկյանը: Հենց վերջինս էլ դարձել էր թիմի խփած միակ գոլի հեղինակը:

Գավաթի ընթացիկ խաղարկության մեկնարկը հաջող էր «Արցախի» համար, որը 1/8 եզրափակչում կարողացավ հաղթահարել «Շիրակի» արգելքը: Սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո արցախցիները Գյումրիում կայացած պատասխան խաղում Էմիլ Եղիազարյանի, Գրիգոր Աղեկյանի և Սարգիս Բալոյանի խփած գոլերի շնորհիվ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին: Դա ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական մրցումներում «Արցախի» առաջին հաղթանակն էր հյուրընկալվելիս:

Իսկ ահա առաջնությունում «Արցախին» ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել մրցակիցների դաշտում: Առաջնության 12-րդ տուրում էլ մինչ այդ սեփական հարկի տակ անպարտելի «Արցախը», հյուրընկալելով «Լոռիին», անհաջողության մատնվեց:

«Ալաշկերտը» կրկին կփորձի տիրել գավաթին

Ի տարբերություն «Արցախի», «Ալաշկերտը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսում է քառորդ եզրափակչից: Չեմպիոնը 7-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս գավաթի մրցաշարերում: Առայժմ թիմի համար ամենահաջողը գավաթի նախորդ խաղարկությունն էր, որում «Ալաշկերտը» հասավ մինչև եզրափակիչ: Սակայն վճռորոշ խաղում ալաշկերտցիները պատվավոր մրցանակը զիջեցին «Գանձասար-Կապանին»՝ պարտվելով հետխաղյա 11մ հարվածաշարում (հիմնական ժամանակն ավարտվել էր 0-0 հաշվով, թիմերը լրացուցիչ ժամանակում փոխանակել էին մեկական գնդակ):

Ի դեպ, գավաթի նախորդ խաղարկությունում «Արցախի» հետ պատասխան խաղում գրանցված 6-0 հաշվով հաղթանակը պատվավոր մրցանակի մրցաշարերում ամենախոշորն էր «Ալաշկերտի» համար: Այդ խաղում Արթուր Եդիգարյանը դարձել էր հեթ-տրիքի հեղինակ:

Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» կրկնեց այդ արդյունքը՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Արցախի» դարպասը: Այդ հաղթանակն էլ «Ալաշկերտի» համար ամենախոշորն էր արդեն Բարձրագույն խմբում: Այնպես որ մրցակիցների միջև մինչ օրս կայացած պաշտոնական մրցումներում «Ալաշկերտը» մեծ առավելության է հասել՝ 3 հանդիպումներն էլ շահելով գնդակների 15-1 ընդհանուր տարբերությամբ:

«Ալաշկերտը», որ 3 մրցաշրջան անընդմեջ ուժեղագույնն է ճանաչվել ՀՀ առաջնությունում, առայժմ չի վայելել գավաթի նվաճման բերկրանքը: Թիմը կփորձի այդ բացը լրացնել գավաթի ընթացիկ խաղարկությունում: Վերջին հանդիպումներում «Ալաշկերտը» վերելքով է հանդես գալիս՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակն առաջնությունում: Անկասկած, չեմպիոնը կձգտի հաղթարշավը շարունակել նաև գավաթի մրցաշարում:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Ալաշկերտ»՝ Արթուր Եդիգարյան՝ 4 գոլ:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բանանցն» ու «Արցախը» պարտություններ են կրել ընկերական խաղերում

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Գրիգոր Աղեկյանն իր առաջին գոլն է խփել «Իսլոչում»

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

Հենրի Ավագյանը՝ Շոտլանդիայի առաջնության թիմերի ուշադրության կենտրոնում

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ

Թոփ-10. Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Պաշտոնական. Գրիգոր Աղեկյանը նոր ակումբ ունի

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է «Բանանցի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար

«Ալաշկերտը» հաղթանակ է տոնել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի թիմի նկատմամբ

«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Մարկոս Պիզելիի թիմի հետ

Հայ 2 ֆուտբոլիստներ համալրել են «Արցախը»

Գրիգոր Աղեկյանը բելառուսական ակումբի հետ մեկնել է հավաքի

«Բանանցը» և «Արցախն» արդյունավետ ոչ-ոքիով ավարտեցին իրենց հանդիպումը (տեսանյութ)

«Ալաշկերտի» գոլերը Բեկաբադի «Մետալուրգի» հետ ընկերական խաղում (տեսանյութ)