fbpx

Գավաթի խաղարկություն, «Արարատ-Արմենիա» – «Գանձասար-Կապան»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

24 հոկտեմբերի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

2 խաղ, որոնցում հաղթել է «Գանձասար-Կապանը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-7

Գավաթային երկրորդ դիմակայությունը՝ նոր կազմով

Երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիան» ու «Գանձասար-Կապանը» մրցավեճի կբռնվեն գավաթի խաղարկությունում: Ինչպես հայտնի է, «Արարատ-Արմենիան» Առաջին խմբում հանդես եկող «Ավան Ակադեմիայի» իրավահաջորդն է: Նախորդ առաջնության գարնանային հատվածում թիմն անվանափոխվել և հանդես էր գալիս «Արարատ-Մոսկվա» անվանումով:

Իսկ մինչև անվանափոխությունը կայացավ «Ավան Ակադեմիայի» և «Գանձասար-Կապանի» քառորդ եզրափակիչ մրցավեճը: Թիմում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստներին չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին՝ երկու խաղերում սեփական դարպասը բաց թողնելով 7 անպատասխան գնդակ (0-3, 0-4):

Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Արարատ-Արմենիան» առանձնակի ջանքեր չներդրեց Առաջին խմբում հանդես եկող նորաստեղծ «Երևանի» արգելքը հաղթահարելու համար՝ նույնիսկ հանդես գալով ոչ մարտական կազմով: Այդ հանդիպումներին չմասնակցեց թիմի լավագույն ռմբարկու Իվայլո Դիմիտրովը: Փոխարենն աչքի ընկավ Անտոն Կոբյալկոն՝ երկու հանդիպումներում ընդհանուր առմամբ խփելով 5 գոլ և գլխավորելով գավաթի մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկը:

1/8 եզրափակչի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ հյուրընկալվելիս հաղթեց 4-1 հաշվով և գործնականում վճռեց գավաթային դիմակայության ելքը: Այդ խաղում Անտոն Կոբյալկոն հեթ-տրիքի հեղինակ դարձավ:

Պատասխան խաղում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշած Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Երևանի» դարպասը:

Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան»  զգալիորեն կարգավորել է իր խաղը և կփորձի հաղթահարել նաև գավաթի քառորդ եզրափակչի արգելքը:

«Գանձասար-Կապանը» սկսում է իր տիտղոսի պաշտպանությունը

Գործող գավաթակիրն իր տիտղոսի պաշտպանության դժվարին ճանապարհը սկսում է «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճով: Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:

«Գանձասար-Կապանը» 15-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս գավաթի խաղարկություններում: Պատվավոր մրցանակի նախորդ խաղարկությունում վերջապես իրականացավ կապանցիների վաղեմի երազանքը: Գանձասարցիներն, Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ հաղթելով «Ալաշկերտին», առաջին անգամ նվաճեցին Հայաստանի գավաթը:

Այդ հաջողությունում մեծ էր թիմի փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովի ներդրումը, ով իրեն գերազանց դրսևորեց 11մ հարվածաշարի ժամանակ: Ի դեպ, եթե առաջիկա խաղում Կասպարովին վստահվի դարպասի պաշտպանությունը, ապա նա կնշի գավաթի մրցաշարերում 50-րդ խաղի հոբելյանը:

Առայժմ առաջնությունում գանձասարցիների գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: 10 խաղում վաստակած 9 միավորով «Գանձասար-Կապանն» ընթանում է 7-րդ հորիզոնականում: Գուցե գավաթի մրցաշարում հաջող մեկնարկը ոգևորի գանձասարցիներին, և դա անդրադառնա առաջնությունում թիմի մրցելույթների վրա:

Ի դեպ, գավաթային մրցախաղից ընդամենը 3 օր անց մրցակիցները կրկին մրցավեճի են բռնվելու՝ այս անգամ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում անցկացնելով առաջնության 13-րդ տուրի հանդիպումը:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Գանձասար-Կապան»՝ Գևորգ Նռանյան՝ 3 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում դաշտից հեռացված գանձասարցի Դավիթ Տերտերյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)

«Պորտուի» սանը համալրել է «Գանձասար-Կապանի» կազմը

«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի թիմի հետ (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ»

«Արարատ-Արմենիան» մեկ օրում հաղթել է Կիպրոսի 2-րդ դիվիզիոնի 2 թիմերի

Ռուսական «Արմավիրն» առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ (տեսանյութ)

Պերուացի պաշտպանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մուսոնդայի հաջորդ թիմի անունը հայտնի է

«Գանձասար-Կապանը» գերխոշոր հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոտ դ՛իվուարցի հարձակվողի հետ

Արման Հովհաննիսյանը և Համլետ Ասոյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Ռուս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատ-Արմենիայից»

«Արարատ-Արմենիան» սերբ դարպասապահով համալրվեց