fbpx

Հայաստանի գավաթ, «Փյունիկ» – «Լոռի»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԼՈՌԻ»

25 հոկտեմբերի, ժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

Գավաթի մրցաշարում թիմերն առաջին անգամ են հանդիպելու

«Փյունիկը» պետք է շուտափույթ սթափվի

Հայաստանի գավաթի խաղարկությունների ամենատիտղոսակիր թիմը՝ պատվավոր մրցանակի ութակի դափնեկիր «Փյունիկը» 26-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու: Եվ հենց առաջին փուլում փյունիկցիներին բաժին է հասել բավական ուժեղ մրցակից, որը շատերի համար անսպասելիորեն տոն է տալիս Հայաստանի առաջնությունում՝ ստանձնելով առաջատարի դերը:

Ճիշտ է, «Փյունիկն» էլ առաջնությունում հաջող է հանդես գալիս՝ 19 միավորով ընթանալով 4-րդ տեղում: Սակայն վերջին հանդիպումներում «Փյունիկը» կտրուկ «արգելակեց», որի պատճառով կորցրեց առաջատարի իր դիրքը: Առաջնության վերջին 3 խաղերում Անդրեյ Տալալաևի սաներն ընդամենը մեկ միավոր վաստակեցին՝ նվազագույն հաշվով պարտվելով «Գանձասար-Կապանին» ու «Ալաշկերտին» և գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Արարատ-Արմենիայի» հետ: Այդ խաղերում փյունիկցիներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը:

Եթե «Փյունիկը» ցանկանում է շարունակել պայքարը չեմպիոնության համար, ապա պետք է շուտափույթ սթափվի: Եվ գավաթի առաջիկա հանդիպումը դրա համար լավագույն տարբերակն է:

«Լոռիի» հետ առաջին ծանոթությունը կայացել է առաջնության 7-րդ տուրում: Այդ խաղում «Փյունիկը» 0-3 խոշոր հաշվով պարտություն կրեց: Այնպես որ «Փյունիկը» կձգտի գավաթային մրցավեճում ռևանշի հասնել:

Գավաթի նախորդ 6 խաղարկություններում «Փյունիկը» 4 անգամ մտել է եզրափակիչ և 3 տարի անընդմեջ (2012/13-2014/15թթ.) նվաճել է պատվավոր մրցանակը: Գավաթի մրցաշարում վերջին հաջողությանը «Փյունիկը» հասել է Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, ով ի դեպ պատվավոր մրցանակի խաղարկություններում թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով (66) ռեկորդակիրն է:

«Լոռին» ձեռքբերածով չի բավարարվի

Առաջնության առաջատար «Լոռին» գավաթի խաղարկություններում նորամուտը նշեց Առաջին խմբի անվիճելի առաջատար «Յունիոր-Սևանի» նկատմամբ տոնած հաղթանակով՝ հյուրընկալվելիս մրցակցին պարտության մատնելով 3-2 հաշվով:

Թվում էր, թե գավաթային դիմակայության ելքը գործնականում վճռված է և պատասխան խաղում սեփական հարկի տակ «Լոռին» հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հարցում ոչ մի խնդիր չի ունենա: Սակայն նորաստեղծ «Յունիոր-Սևանը» Վանաձորում լուրջ դիմադրություն ցույց տվեց և խաղի ընթացքում նույնիսկ հաշվի մեջ առջևում էր ընթանում: Հուրախություն վանաձորյան ակումբի երկրպագուների, «Լոռիին» հաջողվեց խուսափել պարտությունից և հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

Իհարկե, քառորդ եզրափակչում «Լոռիին» անհամեմատ դժվարին պայքար է սպասվում մի թիմի հետ, որն առաջնությունում էլ վանաձորյան ակումբի գլխավոր մրցակիցներից մեկն է ոսկե մեդալների համար մղվող պայքարում:

Կասկածից վեր է, որ ֆուտբոլասերներն ականատես կդառնան գավաթային իսկական մրցավեճի: Իսկ «Լոռին» կներդնի բոլոր ուժերը քառորդ եզրափակիչ փուլն էլ հաջողությամբ հաղթահարելու համար:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Յունիոր Սևանը» զգալի փոփոխությունների է ենթարկվել

«Փյունիկի» 7 պատանիներ մեկնել են «Լեգանեսի» ակադեմիա

«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

FNL գավաթ. «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվել է 3-րդ տուրում (լուսանկարներ, տեսանյութ)

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ուրալին», Վարազդատ Հարոյանը մասնակցել է խաղին

Հենրի Ավագյանը՝ Շոտլանդիայի առաջնության թիմերի ուշադրության կենտրոնում

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ

FNL գավաթ. «Փյունիկը» 2-րդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել

Գոլառատ մարզային դերբի «Լոռիի» ու «Գանձասար-Կապանի» միջև (տեսանյութ)

Հայկ Իշխանյանը պայմանագիր կնքեց «Լոռիի» հետ

FNL գավաթ. «Փյունիկ»-«Մուրոմ» հանդիպումը ոչ-ոքի է ավարտվել (տեսանյութ)

«Պորտուի» սանը համալրել է «Գանձասար-Կապանի» կազմը

«Ալաշկերտը» հաղթանակ է տոնել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի թիմի նկատմամբ

«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Մարկոս Պիզելիի թիմի հետ