fbpx
Բաժիններ

Գոլերի «տեղատարափ» կամ անչափ բարձր արդյունավետություն Հայաստանի գավաթում

Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները՝ 10 փաստով

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2018/19թթ. խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներն աչքի ընկան անհաշտ մրցապայքարով: 8 թիմերից միայն «Լոռիին» հաջողվեց սեփական դարպասն անառիկ պահել:

Գավաթի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. ՀՀ գավաթի քառորդ եզրափակչի առաջին 4 հանդիպումներն անցան հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Գավաթի մրցաշարում կայացած 12 հանդիպումներից 3-ում հաղթել են դաշտի տերերը, 4-ում գրանցվել է ոչ-ոքի, 5-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին:

4 խաղում խփվեց 11 գնդակ: Գավաթի մրցաշարում կայացած 12 հանդիպումներում 40 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 3,3 գոլ մեկ խաղում:

2. Հյուրընկալվելիս անցկացրած 2-րդ խաղում էլ «Լոռին» հաղթանակ տոնեց: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում էլ «Լոռին» մրցակցի հարկի տակ հաղթել էր «Յունիոր-Սևանին»՝ 3-2: Ընթացիկ մրցաշրջանում «Լոռին» երկրորդ անգամ «չոր» հաշվով պարտության մատնեց «Փյունիկին»: Հիշեցնենք, որ առաջնության խաղում վանաձորցիները հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ էին խփել փյունիկցիների դարպասը:

Արմեն Ադամյան․ «Ձմռանը պիտի մի քիչ ուժեղանանք, երևի կհամալրվենք լեգեոներներով» (տեսանյութ)

3. Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 4 հանդիպումներում «Փյունիկը» չափազանց անհաջող է հանդես եկել՝ կրելով 3 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական վերջին 4 խաղերում էլ «Փյունիկը» նմանատիպ արդյունք է գրանցել՝ պարտվելով 3 խաղում, մեկն ավարտելով ոչ-ոքի: Սակայն ի տարբերություն գավաթային հանդիպումների, փյունիկցիներն այդ խաղերում չեն գտել մրցակիցների դարպասի բանալին՝ սեփականը բաց թողնելով 4 գոլ:

4. Գործող գավաթակիր «Գանձասար-Կապանը» շարունակեց պատվավոր մրցանակի խաղարկություններում անպարտելի խաղերի շարքը՝ հասցնելով 7-ի: Այդ հանդիպումներում գանձասարցիները տոնել են 3 հաղթանակ, 4 խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին պարտությունը գավաթի մրցաշարում «Գանձասար-Կապանը» կրել է անցյալ տարվա ապրիլի 12-ին՝ կիսաեզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջելով «Շիրակին»:

Անդրեյ Տալալաև․ «Ճգնաժամ կա, բայց ոչ «Փյունիկում»․ անպայման բողոք ենք ներկայացնելու մրցավարության համար» (տեսանյութ)

5. «Ալաշկերտը» գավաթի մրցաշարերում 6-րդ անպարտելի խաղն անցկացրեց՝ տոնելով 5-րդ հաղթանակը: Վերջին անգամ ալաշկերտցիները խաղադաշտից պարտված են հեռացել 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջելով «Փյունիկին»: Ինչ վերաբերում է գավաթի նախորդ խաղարկության եզրափակչին, ապա այնտեղ «Ալաշկերտը» հիմնական և լրացուցիչ ժամանակում ոչ-ոքի էր խաղացել «Գանձասար-Կապանի» հետ (հ․ժ․՝ 0-0, լ․ժ․՝ 1-1) և պարտվել 11-մետրանոց հարվածաշարում։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել է Էրիկ Վարդանյանի որակազրկումը

«Ճակատամարտին» ընդառաջ․ «Արարատ-Արմենիայի» վերջին մարզումը «Դյուդելանժի» հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը

Վարդան Մինասյան. «Հոգեբանորեն պատրաստ ենք հանդիպմանը»

«Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերա. «Այսպիսի թիմով մենք չենք կարող մեզ ֆավորիտ համարել»

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Մինասյանը ճիշտ էր․ «Արարատ-Արմենիան» տակտիկապես հաղթեց «Սաբուրթալոյին»

Պաշտոնական․ «Ալաշկերտը» համալրվեց «Ուրարտուի» նախկին հարձակվողով

Podcast #4. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

«Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի 4-րդ փուլի հանդիպումները կցուցադրվեն հայկական հեռուստատեսությամբ

Անդրիա Դրագոևիչը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Զենիթի» հայ պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)