«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր - VNews
Բաժիններ

«Գանձասար-Կապան» – «Արարատ-Արմենիա»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»

27 հոկտեմբերի, ժ.18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 13-րդ տուր

1 խաղ, որում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի

1-ին շրջան. 22.08.2018 «Արարատ-Արմենիա» 0-0 «Գանձասար-Կապան»

Գոլային պահերի իրացումը՝ լուրջ մտահոգության առիթ

Ընդամենը 3 օր առաջ մրցակիցներն իրենց հարաբերություններն էին պարզել ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղում, որում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1: Եվ ահա կրկին «Գանձասար-Կապանն» ու «Արարատ-Արմենիան» մրցավեճի են բռնվելու՝ անցկացնելով առաջնության 13-րդ տուրի հանդիպումը:

Գանձասարցիներին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղը և բարձր արդյունքներ գրանցել: Ճիշտ է, վերջին 4 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» 6 միավոր վաստակեց՝ առավելության հասնելով «Արարատի» և «Փյունիկի» նկատմամբ, սակայն մինչ այդ անցկացրած մեկնարկային 6 հանդիպումներում կապանցիներին չէր հաջողվել հաղթանակ տոնել՝  իրենց օգտին ընդամենը 3 միավոր գրանցելով:

Նախորդ տուրում էլ կապանցիները պարտվեցին «Ալաշկերտին»՝ չկարողանալով գտնել մրցակցի դարպասի բանալին: Առայժմ շատ ցածր է թիմի արդյունավետությունը, ինչը գոլային պահերի չիրացման արդյունքն է: Անցկացրած 10 հանդիպումներում գանձասարցիներն ընդամենը 9 գոլ են խփել՝ այդ ցուցանիշով գերազանցելով միայն «Արարատին»: Ընդ որում խաղերից ուղիղ կեսում «Գանձասար-Կապանը» չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը:

Որոշ խնդիրներ են ծագել նաև պաշտպանությունում, որոնք պայմանավորված են թիմի փորձառու ավագ Արա Խաչատրյանի կարիերայի ավարտով և Հայկ Իշխանյանի վնասվածքով: Այս ամենի արդյունքում «Գանձասար-Կապանը» 9 միավորով ընթանում է 7-րդ տեղում:

Նորեկի դարպասը գրավելն այնքան էլ դյուրին խնդիր չէ

Առաջնության առաջատարներին հետապնդող «Արարատ-Արմենիան» փորձում է հետ չմնալ նրանցից  և կրճատել միավորների տարբերությունը: Այդ առումով կարևոր էին «Լոռիի» և «Փյունիկի» հետ անցկացրած հանդիպումները, որոնցում գրանցվեցին գոլազուրկ ոչ-ոքիներ: Իսկ այդ խաղերի միջև «Արարատի» հետ կայացած մրցավեճում «Արարատ-Արմենիան» հաղթեց նվազագույն հաշվով:

Այնպես որ առաջնության վերջին 3 հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» դարպասն անառիկ է մնացել: Դրանում իր մեծ ներդրումն ունի թիմի դարպասապահ Դմիտրի Աբակումովը, ով ընթացիկ առաջնության անխոցելիության ռեկորդ սահմանեց՝ ընդհանուր առմամբ 390 րոպե շարունակ դարպասը պահելով անառիկ:

Աբակումովն առաջնությունում վերջին գոլը բաց է թողել «Շիրակի» հետ կայացած 7-րդ տուրի հանդիպման 15-րդ րոպեին: «Արցախի» հետ անցկացրած հաջորդ խաղում նա գոլ բաց չթողեց՝  վնասվածքի պատճառով ընդմիջմանը փոխարինվելով: Բաց թողնելով «Բանանցի» հետ հաջորդ խաղը՝ Աբակումովը կրկին վերադարձավ խաղադաշտ ու դարպասն ամուր փակի տակ պահեց «Լոռիի», «Արարատի» և «Փյունիկի» հետ անցկացրած հանդիպումներում: Առաջնությունում անցկացրած 10 հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» դարպասապահն ընդամենը 7 գոլ է բաց թողել՝ ցույց տալով լավագույն արդյունքը:

Իսկ ահա առաջնության լավագույն ռմբարկուներից մեկի՝ Իվայլո Դիմիտրովի նշանառությունը վերջին 4 հանդիպումներում խախտվել է: Մեկնարկային 7 հանդիպումներում նույնքան գոլի հեղինակ դարձած բուլղարացի հարձակվողն այդպես էլ չգտավ մրցակիցների դարպասի բանալին՝ նույնիսկ չիրացնելով 11մ հարվածը:

Վարդան Մինասյանի օրոք թիմի խաղն աստիճանաբար կարգավորվում է: Փորձառու մարզիչը սկսել է խաղաժամանակ հատկացնել նաև թիմի երիտասարդ տեղացի ֆուտբոլիստներին՝ մրցասպարեզ դուրս բերելով Ժիրայր Շաղոյանին, Արմեն Նահապետյանին և Սամվել Սպերցյանին:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Գանձասար-Կապան»

«Արարատ-Արմենիա»

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

Անդրանիկ Ոսկանյան․ «Ինչքան էլ դժվար է այս իրավիճակում, պետք է կենտրոնանանք և անենք մեր գործը» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Բոլորս «վիզ դրեցինք» և հաղթեցինք այս խաղում» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Հերթական «ափսոս» խաղը ստացվեց» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք լավագույնս դրսևորեցինք մեզ խաղավերջում ու հասանք հաղթանակի» (տեսանյութ)

Լիմայի՝ տուգանայինից տպավորիչ գոլի շնորհիվ չեմպիոնը 3 միավորով հեռացավ Չարենցավանից (տեսանյութ)

«Վան» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

4 խաղ՝ 4 տարբեր քաղաքներում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրին ընդառաջ

Ալբերտ Սոլոմոնով. «Թիմը ընկել է խաղային ռիթմից» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Եթե գոլային իրավիճակները գոլի վերածեինք, ավելի հանգիստ կխաղայինք» (տեսանյութ)

Մեկ գոլը վճռորոշ եղավ «Գանձասար-Կապան» – «Լոռի» խաղում (տեսանյութ)