Ղազարյանի ու Հարոյանի թիմերը կրկին չհաղթեցին, Նորբերտո Բրիասկոյի գոլային փոխանցումն Արգենտինայում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Ղազարյանի ու Հարոյանի թիմերը կրկին չհաղթեցին, Նորբերտո Բրիասկոյի գոլային փոխանցումն Արգենտինայում (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Պորտուգալիայի Պրիմերա, 8-րդ տուր․ «Ռիո Ավե» 1-0 «Շավիշ»Գևորգ Ղազարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին։ «Շավիշը» չի կարողացել հաղթանակ տոնել առաջնության վերջին 3 մրցավեճում՝ ոչ-ոքի խաղալով «Բենֆիկայի» հետ, նվազագույն հաշվով պարտվելով «Սանտա Կլարային» ու «Ռիո Ավեին», և 18 թիմի պայքարում 13-15-րդ հորիզոնականներն է կիսում «Բոավիշտայի» ու «Մորեյրենսեի» հետ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր․ «Ուրալ» 1-1 «Ուֆա»․ Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, 37-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ Եկատերինբուրգի թիմը նույնպես չի հաղթել Պրեմիեր լիգայի վերջին 3 խաղում՝ նվազագույն հաշվով զիջելով «Ռուբինին», մեկական գնդակ փոխանակելով «Կռիլյա Սովետովի» և «Ուֆայի» հետ։ «Ուրալը» 16 թիմի պայքարում 11-12-րդ տեղերն է բաժանում Մոսկվայի «Դինամոյի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր․ «Ժետիսու» 0-0 «Ատիրաու»․ Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին, զգուշացվել դեղին քարտով, իսկ Էդգար Մալաքյանը եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 59-րդ րոպեին։ «Ժետիսուն» 12 թիմի պայքարում 5-6-րդ հորիզոնականներն է կիսում «Օրդաբասիի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր․ «Օրդաբասի» 1-1 «Շախտյոր Կարագանդա»Գևորգ Նաջարյանը և Գեղամ Հարությունյանը հայտավորված են եղել պահեստայինների նստարանին։ Գևորգը փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո և 48-րդ րոպեին դեղին քարտ ստացել, իսկ Գեղամը խաղադաշտ է դուրս եկել 81-րդ րոպեին։ Հարությունյանը մասնակցել է առաջնության վերջին 4 խաղից 3-ին՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման։ «Շախտյորը» վերջին՝ 12-րդ տեղում է։

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 16-րդ տուր․ «Ռակով» 2-0 «Սանդեցյա»Դավիթ Մանոյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին և փոխարինման մտել 74-րդ րոպեին։ «Սանդեցյան» 18 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն՝ առաջատար «Ռակովին» զիջելով 6 միավոր։

Խորվաթիայի Բարձրագույն խումբ, 12-րդ տուր․ «Զապրեսից» 1-3 «Գորիցա»Դավիթ Արշակյանը հայտավորված է եղել պահեստայինների նստարանին ու փոխարինման մտել 81-րդ րոպեին։ «Գորիցան» 10 թիմի պայքարում եզրափակում է լավագույն քառյակը։

Արգենտինայի Սուպերլիգա, 10-րդ տուր․ «Խիմնասիա Լա-Պլատա» 2-1 «Բոկա Խունիորս»․ Մաուրո Գևգեոզյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Խիմնասիա Լա-Պլատան» 26 թիմի պայքարում 10-11-րդ հորիզոնականներն է բաժանում «Վելես Սարսֆիլդի» հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները

«Արարատը» ևս 2 համալրում ունի

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Ժոաո Մոնրո Արարատը տեղափոխվեց հայկական ակումբ

Հարոյանը դադարից հետո ոչ մի հանդիպման չի մասնակցել, Կորյանի թիմը դուրս եկավ գավաթի եզրափակիչ

Կամո Հովհաննիսյանը իր առաջին գոլն է խփել «Կայրաթում» (տեսանյութ)

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստը դարձավ Կամո Հովհաննիսյանի թիմակիցը

Բարձրագույն խմբի 24-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խմբի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը նոր պայմանագիր է կնքել Լիմասոլի ԱԵԼ-ի հետ

Բարձրագույն խմբի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ռուսաստանի հավաքականին ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

Հարոյանն ասել է՝ որն է մրցաշրջանը շարունակելու ամենահարմար ժամանակահատվածը

Վարազդատ Հարոյանն ասել է՝ ով է պաշտպաններից իր համար օրինակ հանդիսացել

Հարոյան․ «Այս իրավիճակը ֆիլմ-աղետի է նման»