fbpx
Բաժիններ

«Փյունիկ» – «Շիրակ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր  

«ՓՅՈՒՆԻԿ» – «ՇԻՐԱԿ»  

28 հոկտեմբերիժ.18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 13-րդ տուր

83 խաղ, «Փյունիկը» հաղթել է 45 անգամ, «Շիրակը»՝ 26, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 133-91

1-ին շրջան. 22.08.2018 «Շիրակ» 12 «Փյունիկ»
Գոլերը՝ 1-0՝ Էդեր Սմիթ Արեոլա 2՛, 1-1՝ Էրիկ Վարդանյան 46՛, 1-2՝ Մոհամեդ Կոնատե 64՛

«Փյունիկն» անճանաչելի է դարձել

Վերջին շրջանում «Փյունիկի» ցուցադրած խաղն ու դրա արդյունքում գրանցված ցուցանիշները լրջորեն մտահոգվելու տեղիք են տալիս թիմի երկրպագուներին: Պաշտոնական վերջին 4 հանդիպումներում «Փյունիկը» ոչ միայն չի կարողացել գեթ մեկ հաղթանակ տոնել՝ կրելով 3 պարտություն, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, այլև չի գտել մրցակիցների դարպասի բանալին:

Գավաթի մրցաշարում էլ «Փյունիկն» անհաջող մեկնարկեց՝ սեփական հարկի տակ «Լոռիից» 2 անպատասխան գնդակ ընդունելով դարպասն ու խիստ հարցականի տակ դնելով իր հետագա մասնակցությունը պատվավոր մրցանակի համար մրցավեճին:

Թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն այս ամենը բացատրում է մի խումբ ֆուտբոլիստների վնասվածքներով և վատ մրցավարությամբ: «Լոռիի» հետ գավաթային խաղից հետո նա նույնիսկ հայտարարել էր, որ ակումբը պատրաստվում է մրցավարության հարցով պաշտոնական բողոք ներկայացնել ֆուտբոլի ֆեդերացիա:

Անհաջող ելույթների պատճառով «Փյունիկը» կորցրեց առաջատարի դիրքը և ներկայումս 19 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Ժամանակն է, որ փյունիկցիները սթափվեն, վերհիշեն իրենց հաջող ելույթները եվրագավաթներում և կրկին սկսեն ուրախացնել թիմի երկրպագուներին:

«Շիրակին» հաղթանակները դժվարությամբ են տրվում

Ի տարբերություն «Փյունիկի», «Շիրակն» առաջիկա հանդիպմանը նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է ունեցել, քանի որ դուրս է մնացել գավաթի մրցաշարից:

Թեև առաջնության մեկնարկի համեմատ գյումրեցիները զգալիորեն բարելավել են իրենց ֆունկցիոնալ վիճակը և կարգավորել են թիմային գործողությունները, սակայն հաղթանակները «Շիրակին» դժվարությամբ են տրվում: Իսկ հաղթանակներն առայժմ միայն երկուսն են:

Միայն 8-րդ խաղում «Շիրակին» հաջողվեց վայելել հաղթանակի բերկրանքը՝ Գյումրիում 3-0 հաշվով պարտության մատնելով «Արցախին»: Նախորդ տուրում էլ կրկին սեփական հարկի տակ շիրակցիները Գեորգի Գոգիչաևի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասան «Արարատի» նկատմամբ:

Իսկ ահա մրցակցի հարկի տակ անցկացրած 5 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը 3 միավոր է վաստակել: Առաջնության 11 հանդիպումներում շիրակցիներն իրենց օգտին ընդամենը 12 միավոր են գրանցել ու բավական հետ են մնացել առաջատարներից: Այնպես որ, գյումրեցիներն առաջիկա հանդիպումներում պետք է ձգտեն վերադարձնել կորցրածը, որպեսզի հնարավորություն ստանան պայքարելու մրցանակային տեղերի համար:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Առաջին շրջանի խաղում հաղթելով «Շիրակին»՝ «Փյունիկն» ընդհատեց ՀՀ առաջնություններում գյումրեցիների 15 անպարտելի խաղերի տպավորիչ շարքը, որի ընթացքում շիրակցիները տոնել էին 8 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել էին ոչ-ոքի: Վերջին պարտությունը գյումրեցիները կրել էին նախորդ առաջնությունում՝ մարտի 4-ին 0-3 հաշվով զիջելով «Բանանցին»:
  • Մինչև 2016/17թթ. առաջնությունը, մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 9 հանդիպումներում «Շիրակին» ոչ մի կերպ չէր հաջողվել հաղթել «Փյունիկին»՝ կրելով 6 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ շիրակցիները տոնել էին 2014թ. ապրիլի 6-ին Գյումրիում՝ 3-1:

  • Մրցակիցների միջև առաջնությունում կայացած վերջին 6 հանդիպումներում առավել արդյունավետ են գործել լեգեոնականները՝ դառնալով խփված 15 գոլերից 10-ի հեղինակը: Լավագույն ռմբարկուն «Շիրակի» հարձակվող Մուսա Փոլ Բակայոկոն է, ով 3 անգամ գրավել է «Փյունիկի» դարպասը:
  • Շիրակցի Արամ Մուրադյանի համար «Փյունիկի» հետ հանդիպումը կլինի հոբելյանական՝ 100-րդ խաղը Բարձրագույն խմբում: Նա բոլոր հանդիպումներն էլ անցկացրել է հարազատ թիմի կազմում: «Շիրակի» ներկայիս ֆուտբոլիստներից գյումրեցիների մարզաշապիկով բոլորից շատ խաղ է անցկացրել թիմի ավագ Աղվան Դավոյանը (153), ով առանց փոխարինման մասնակցել է ընթացիկ առաջնության բոլոր 11 հանդիպումներին:
  • 33-ամյա փյունիկցի Մաքսիմ Տրուսևիչն ու շիրակցի Խորեն Վերանյանը մրցակիցների կազմերում ընթացիկ առաջնությունում հանդես եկող ամենատարեց ֆուտբոլիստներն են: Նախորդ տուրում, «Արարատի» հետ մրցավեճում Վերանյանը նշել էր Բարձրագույն խմբում 200-րդ խաղի հոբելյանը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Շիրակ»՝ Արթուր  Պետրոսյան՝ 8 գոլ

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան՝ 11 գոլ

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի փյունիկցի Ռոբերտ Հակոբյանը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Փյունիկ»

«Շիրակ»

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խաշմանյանը կփորձի վերջ դնել իր նախկին թիմի հաղթական մեկնարկին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 4-րդ տուրին ընդառաջ

«Մեր մյուս դրոշը Երևանում է». «Վուլվերհեմփթոնի» երկրպագուների հնարամիտ քայլը (լուսանկար)

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել է Էրիկ Վարդանյանի որակազրկումը

Բարձրագույն խմբի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Podcast #4. Հայկական ակումբների ելույթները Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

«Արարատը» կրկնեց վերջին 12 տարիների իր լավագույն արդյունքը, իսկ «Ուրարտուն» հակառեկորդ գրանցեց

Անդրիա Դրագոևիչը հրավիրվել է Մոնտենեգրոյի հավաքական

Ալեքսանդր Տարխանով․ «Վաղուց հետաքրքրություն կա Յուրա Մովսիսյանի նկատմամբ»

Սերգեյ Բոյկո․ «Մեզ ձեռնտու էր «Փյունիկի» հետ հենց հիմա խաղալը»

«Արարատի» խելահեղ մեկնարկը․ 3-րդ «զոհը» «Փյունիկն» էր (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

2 ֆուտբոլիստ լքեց «Փյունիկը»

«Նման խաղերում պետք է կարողանանք հաղթել խոշոր հաշվով»․ Մամուլի ասուլիս «Շիրակ» – «Երևան» հանդիպումից հետո

«Շիրակը» Գյումրիում 3 միավոր վաստակեց Բարձրագույն խմբի նորեկի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ