fbpx

Վթարի է ենթարկվել «Լեսթերի» սեփականատիրոջը պատկանող ուղղաթիռը

Լեսթերի «Քինգ Փաուեր» ստադիոնից օդ բարձրացած ուղղաթիռը, որը պատկանում է համանուն ակումբի սեփականատեր Վիշայ Շրիվադանապրաբահային, վթարի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

«Լեսթերը» Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով էր ավարտել «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ հանդիպումը։ Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել մրցավեճի ավարտից ընդամենը կես ժամ անց։

Ուղղաթիռը եզրափակիչ սուլոցից հետո օդ է բարձրացել, սակայն շուտով կորցրել վերահսկողությունը և վթարի ենթարկվել ավտոկայանատեղիում։ Ուղղաթիռը կործանվել է, դեպքի վայր են մեկնել բժիշկներ ու հրշեջներ։

BeIN Sports-ն էլ հաղորդում է, որ «Լեսթերի» սեփականատերը գտնվել է ուղղաթիռում և մահացել է։ Պաշտոնական հայտարարություն առայժմ չկա։

«Լեսթերը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 10 տուրից հետո վաստակած 13 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է թայլանդցի գործարարին, ապա նա ակումբը ձեռք է բերել 2010 թվականին։ «Լեսթերը» 2015/16թթ․ մրցաշրջանում Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ սենսացիոն կերպով դարձել է Անգլիայի չեմպիոն։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Յունայթեդը» պատրաստ է «Վեսթ Հեմի» 22-ամյա պաշտպանի տրանսֆերին 45 միլիոն ֆունտ հատկացնել

Պոգբան անփոխարինելի չէ. «Լեսթերի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Համբարձումյանը պատմել է Անգլիայի չեմպիոնի կազմ չկայացած տեղափոխության մասին

Կոմպանին վերջին անգամ տուգանայինի սահմաններից դուրս հարված էր կատարել 6 տարի առաջ

Կոմպանիի անզուգական գոլը «Ման․ Սիթիին» օգնեց վերադարձնելու ԱՊԼ-ի 1-ին հորիզոնականը (տեսանյութ)

«Արսենալը» հերթական պարտությունն է կրում. Մխիթարյանը փոխարինվեց 2-րդ խաղակեսում (տեսանյութ)

«Արսենալն» առաջին խաղակեսից հետո 10 հոգով ոչ-ոքի է խաղում «Լեսթերի» հետ

«Լեսթեր» – «Արսենալ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ՝ ըստ VNews-ի

Գոլային օրացույց #17. Ո՞վ է ապրիլի 26-ի լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)

Դե Խեայի «խենթ» սեյվը «Վեսթ Հեմի» դեմ խաղում (տեսանյութ)

Ագուերոն թոփ-թիմերի «վատ երազն» է․ դա փաստում է վիճակագրությունը

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

«Նոր Ռոնալդուն»՝ «Ռեալի», «Բարսելոնայի» ՄՅՈւ-ի և «Յուվեի» ուշադրության կենտրոնում

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Վարդին մարզումը անցկացրել է Spider Man-ի հագուստով և փորձել վախեցնել ակումբի աշխատակիցներին (տեսնայութ, լուսանկարներ)