fbpx
Բաժիններ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

Արարատցիներն աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը մրցակցի դարպասին, շուտով հասան հաջողության: 27-րդ րոպեին Զանազանյանի հեռահար հուժկու հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասի վերին ձախ անկյունում: Այդ գոլը կրկնակի հոբելյանական էր: Դա երկրի ընթացիկ առաջնությունում «Արարատի» 50-րդ գոլն էր: Այն նաև ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնություններում Զանազանյանի խփած 50-րդ գնդակն էր:

«Արարատի» ավագը թիմի ֆուտբոլիստներից առաջինը հատեց 50 գոլի սահմանագիծը և կրկին դարձավ Բարձրագույն խմբում թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով գերազանցելով Նիկոլայ Ղազարյանին:

Գոլն ավելի ոգևորեց արարատցիներին, որոնք ձգտում էին գեղեցիկ հաղթանակով վերջակետ դնել լարված մրցաշրջանին: Ընդմիջումից հետո ֆուտբոլասերներն ականատես դարձան գոլերով հարուստ մրցավեճի: Դրա սկիզբը դրվեց 47-րդ րոպեին: Նազար Պետրոսյանը, որի սլացիկ անցումներն ու տուգանային հրապարակ կատարած վտանգավոր փոխանցումներն առանձնակի սրություն էին ստեղծում Պրոնինի պաշտպանած դարպասի մոտ, ձախ թևով առաջ շարժվեց և ճշգրիտ փոխանցումով գնդակը հասցեագրեց հարմար դիրքում գտնվող Մարգարովին, ով գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Թվում էր, թե խաղի ելքը վճռված է, սակայն լենինգրադցիները մտադիր չէին առանց պայքարի հանձնվելու: Նրանց ընդամենը մեկ րոպե պահանջվեց պատասխան առաջին գնդակը խփելու համար: Ստրեպետովը հաղթող դուրս գալով Մեսրոպյանի հետ պայքարում, գնդակը փոխանցեց Նիկոլաևին, ով մոտ տարածությունից գրավեց դարպասը:

Չորս րոպե անց Զինչենկոյի հեռահար հարվածը հասավ նպատակին՝ 2-2: Սակայն հավասարակշռությունն ընդամենը 7 րոպե պահպանվեց: Զանազանյան-Անդրեասյան-Մարգարով եռաքայլ կոմբինացիան դիպուկ հարվածով ավարտեց «Արարատի» կենտրոնական հարձակվողը՝ խփելով առաջնությունում իր 10-րդ գնդակը, որը 115-րդն էր Մարգարովի ֆուտբոլային կարիերայում ԽՍՀՄ առաջնություններում: Այդ գոլը հաղթական վերջակետ դրեց հանդիպմանը, թեև խաղի արդյունքն այլևս ոչ մի նշանակություն չուներ արարատցիների համար:

Համաժողովրդական տոնախմբություն «Հրազդանում»

«Արարատը»  դեռևս խաղից առաջ էր նվաճել ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը: Մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներն անհամբերությամբ էին սպասում վրացի մրցավար Գեորգի Բաքանիձեի եզրափակիչ սուլոցին: Եվ երբ մրցավարն ազդարարեց հանդիպման ավարտը, ֆուտբոլասերները հոտնկայս, երկարատև ծափահարություններով ու բացականչություններով ողջունեցին հոգնած, բայց երջանկությունից ժպտացող արարատցիներին: Նրանք մեկ անգամ ևս պատվո շրջան կատարեցին գավաթով, այս անգամ արդեն «Հրազդան» մարզադաշտում, որտեղ քիչ անց իսկական տոնախմբություն սկսվեց:

Միմյանց անծանոթ մարդիկ հին բարեկամների պես ձեռք ձեռքի տված պար էին բռնել, երգում էին, հուզվում, հպարտության հաճելի պահեր ապրում: Մարզադաշտով մեկ թնդում էր երգ-երաժշտությունը, ֆուտբոլասերները վանկարկում էին «Ա-րա-րատ», «Ա-րա-րատ»

Բերկրանքն անսահման էր: Արարատցիներն իրոք մարզական սխրանք էին գործել, մի նոր փայլուն ու անկրկնելի էջ էին բացել հայկական ֆուտբոլի տարեգրությունում՝ նվաճելով ԽՍՀՄ չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները: Տարբեր խառնվածքի ու բնավորության տեր տղաները, որոնց միավորում էր մի վեհ նպատակ, կրկնակի հաղթանակով նշանավորեցին թիմի անվանափոխության  10-ամյա հոբելյանը: Իրականացավ թիմի անվան հեղինակ Արտավազդ Խաչիկյանի այն կանխատեսումը, որ տարիներ անց «Արարատը» կլինի իր անվանն արժանի բարձունքում:

Արարատցիների ելույթների արժանի գնահատականը

Մրցաշրջան-73-ում «Արարատի» հաջողությունն օրինաչափ էր: Այդ են վկայում նաև թիմի գրանցած ցուցանիշները: Առաջնությունում անցկացրած 30 հանդիպումներում «Արարատը» տոնեց բոլորից շատ հաղթանակ (18), դարձավ ամենաարդյունավետ թիմը՝ խփելով 52 գնդակ, վաստակեց 39 միավոր՝ 3 միավորով գերազանցելով իր հիմնական հակառակորդ Կիևի «Դինամոյին»:

Երկրի նորընծա չեմպիոնն արժանացավ 4 մրցանակի՝ Գ. Ֆեդոտովի անվան (ամենաարդյունավետ թիմին), «Խոշոր հաշվի», «Ագրեսիվ հյուրին» (մրցակցի հարկի տակ բոլորից շատ միավոր վաստակած թիմին), «Լավագույն տարբերության» (խփած և բաց թողած գնդակների):

Երկրի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար «Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթի անցկացրած հարցման արդյունքներով Արկադի Անդրեասյանը ճանաչվեց երկրորդը կիևցի Օլեգ Բլոխինից հետո: Լավագույնների ցանկում Լևոն Իշտոյանը 4-րդն էր, Էդուարդ Մարգարովը՝ 5-րդը, Ալյոշա Աբրահամյանը՝ 8-րդը, Հովհաննես Զանազանյանը՝ 13-րդը, Նիկոլայ Ղազարյանը՝ 23-րդը:

8 արարատցիներ՝ Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Լևոն Իշտոյանը, Էդուարդ Մարգարովը և Հովհաննես Զանազանյանն ընդգրկվեցին երկրի «33 լավագույնների» ցանկում: Ընդ որում Անդրեասյանն ու Իշտոյանը խաղային իրենց դիրքերում գլխավորեցին լավագույն եռյակները: Այդ ամենն արարատցիների նվաճած հեղինակության և անհատական բարձր վարպետության վկայությունն էր, որը նման գնահատականի արժանացավ:

«Արարատի» կենտրոնական հարձակվող, 31-ամյա Էդուարդ Մարգարովին շնորհվեց սպորտի վաստակավոր վարպետի պատվավոր կոչում: Հարություն Քեհեյանից հետո նա դարձավ նման կոչման արժանացած «Արարատի» երկրորդ ֆուտբոլիստը:

«Տրուդ» թերթի սահմանած «Լավագույն ռմբարկուին» մրցանակի համար պայքարում Արկադի Անդրեասյանը 13 գնդակով եզրափակեց առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստների եռյակը՝ իրենից առաջ թողնելով Օլեգ Բլոխինին («Դինամո» Կիև)՝ 18 գոլ և Անատոլի Կոժեմյակինին («Դինամո» Մոսկվա)՝ 16:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մահացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը

«Ռեալի» ֆուտբոլիստը հայտնվել է «Զենիթի» թիրախում

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա կլինի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Եվրոպական առաջնությունների մրցանակակիրներն ու անհաջողակները

20 ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության խմբային փուլում

Աբրահամ Խաշմանյանի յուրօրինակ հեթ-տրիկը հայկական ֆուտբոլում

«Զենիթը» դարձավ 12-րդ թիմը, որը հաստատեց իր տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլում

«Զենիթի» ֆուտբոլիստները չեմպիոն դառնալու մասին իմացել են ինքնաթիռում գտնվելիս (տեսանյութ)

«Զենիթը»՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը իրականացրել է փոքրիկ Մանվելի երազանքն (լուսանկարներ, տեսանյութ)

Մխիթարյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և մարզաշապիկ նվիրել (լուսանկար)

Յովիչի հաղթական գոլն «Ինտերին» դուրս է թողնում պայքարից, «Վիլյառեալը» նույնպես քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Եվրոպա լիգա․ «Ինտերն» ու «Սևիլյան» ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները, այլ արդյունքներ