Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 13-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն) - VNews
Բաժիններ

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 13-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ամեն ինչ էլ ավելի հետաքրքիր և անկանխատեսելի է դառնում։ 13-րդ տուրում դարպասի գրավում չի արձանագրվել «Արարատ» – «Արցախ» և «Գանձասար-Կապան» – «Արարատ-Արմենիա» հանդիպումներում, «Բանանցը» 3-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Լոռիի» նկատմամբ, իսկ «Փյունիկը» ոչ-ոքի է կորզել «Շիրակի» հետ մրցավեճում՝ 1-1։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Ալեքս Քրիստիան Ջունիոր («Գանձասար-Կապան»)

Փոքր-ինչ արտասովոր է, բայց Ալեքսը մեր գովաբանությունների կիզակետում է հայտնվել ոչ թե կիսապաշտպանությունում կամ հարձակման գծում, այլ պաշտպանությունում իր աշխատանքի համար։ Կադրային խնդիրներն Աշոտ Բարսեղյանին ստիպել են սահմանափակել արագաշարժ ու տեխնիկապես հագեցած այս ֆուտբոլիստի՝ հարձակմանը միանալու ազատությունը և ավելի շատ կենտրոնացնել թիկունքի վրա։

«Արարատ-Արմենիան» հատկապես երկրորդ կեսում շատ մեծ ճնշում էր գործադրում կապանյան թիմի դարպասին։ Ալեքսն իր եզրում հավուր պատշաճի էր կատարում պարտականությունները։ Դեռ խաղավերջում էլ «պառկել» էր մրցակցի հարվածի տակ, այլապես գնդակը երևի թե կհայտնվեր Կասպարովի պաշտպանած դարպասում։ Ի դեպ, վերջինս էլ իր բարձրության վրա էր և մի քանի դրվագներում «հերոսական» փրկություններով է աչքի ընկել։

3․ Վալմերսոն Գարսիա Պրայա («Բանանց»)

Լիոնել Մեսին ժամանակին ասել էր․ «Մադրիդի «Ռեալը» մյուս թիմերից տարբերվում է նրանով, որ հաղթում է նույնիսկ այն ժամանակ, երբ վատ է խաղում»։ Մեր առաջնությունում այդ կարգավիճակում «Բանանցն» է։ Թիմը վերջին 8 մրցավեճում անպարտելի է և այդ ընթացքում 7 հաղթանակ է տոնել։ Բայց Իլշատ Ֆայզուլինի թիմի ցուցադրած խաղը չես անվանի գրավիչ կամ հարձակողական։

Այս կոլեկտիվը կարողանում է գործել համբերատար և օգտվել այն «նվերներից», որ հանձնում է մրցակիցը։ «Լոռիի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում «քնելուց» հետո «Բանանցը» երկրորդում կերպարանափոխվել էր։ Վալմերսոնն էլ նախ գլխի հարվածով, բավականին բարդ դիրքից խփել է պատասխան գոլը, ապա 11-մետրանոց նշակետից դուբլ ձևակերպել։ Շատ ակտիվ էր իր եզրում ու աշխույժ խաղ էր ցուցադրում, հատկապես ընդմիջումից հետո, ինչպես և ամբողջ թիմը։

«Անխոցելի» դարպասապահ հայկական ակումբում և «Փյունիկի» ուրախությունը 363 րոպե անց

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

#ArtsakhStrong. Արաս Օզբիլիսի մարզաշապիկը վաճառվեց աճուրդում

«Նոայի» մարզչական շտաբը հեռացել է ակումբից

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Թերագնահատել էինք մրցակցին, գլխավոր մարզչի բացակայությունն էլ զգացնել տվեց» (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ Օրվա 3 խաղերի բոլոր գոլերը (տեսանյութ)

Անդրանիկ Ոսկանյան․ «Ինչքան էլ դժվար է այս իրավիճակում, պետք է կենտրոնանանք և անենք մեր գործը» (տեսանյութ)

Արմեն Համբարձումյան․ «Բոլորս «վիզ դրեցինք» և հաղթեցինք այս խաղում» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Հերթական «ափսոս» խաղը ստացվեց» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա. «Մենք լավագույնս դրսևորեցինք մեզ խաղավերջում ու հասանք հաղթանակի» (տեսանյութ)

«Սիենա» – «Գրասինա» խաղը հետաձգվել է, բայց կայացել է Ծովինար Համբարձումյանի և Սիենայի քաղաքապետի հանդիպումը