Հետնապահն ընդդեմ «անխափան մեքենա» թվացողի․ Ամենահետաքրքիրն՝ «Արարատ» - «Բանանց» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Հետնապահն ընդդեմ «անխափան մեքենա» թվացողի․ Ամենահետաքրքիրն՝ «Արարատ» – «Բանանց» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԲԱՆԱՆՑ»

31 հոկտեմբերիժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 14-րդ տուր

65 խաղ, «Արարատը» հաղթել է 14 անգամ, «Բանանցը»՝ 32, գրանցվել է 19 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 66-102

1-ին շրջան. 25.08.2018 «Արարատ» 2-4 «Բանանց»
Գոլերը՝ 0-1՝ Նաթանիել Ասամոա 11՛, 0-2, 0-3՝ Վահագն Այվազյան 22՛, 44՛, 1-3՝ Անդրանիկ Քոչարյան 51՛, 1-4՝ Էդվարդ Կպոդո 68՛, 2-4՝ Օրբելի Համբարձումյան 80՛:

Պարտությունների շարքն ընդհատվեց, հիմնախնդիրները մնացին

Առաջնության նախորդ տուրում «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 7 անընդմեջ պարտությունների տխուր շարքը՝ սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումն «Արցախի» հետ: Բայց այդ արդյունքը ոչ մի կերպ չի կարող գոհացնել «Արարատի» երկրպագուներին, որոնք արդեն տևական ժամանակ է, ինչ երազում են իրենց սիրելիներին տեսնել աղյուսակի բարձր դիրքերում, սակայն այդ երազանքն առայժմ անկատար է մնում:

«Արցախի» հետ մրցավեճում արարատցիների ցուցադրած խաղն էլ հեռու էր բավարար լինելուց, ինչը թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը բնութագրեց ընդամենը մեկ բառով՝ տխուր:

Այո, Աբրահամ Խաշմանյանին հարուստ ժառանգություն բաժին չի հասել: Փորձառու մասնագետը փորձում է իր տրամադրության տակ ունեցած ֆուտբոլիստներով հասնել առավելագույն արդյունքի: Առայժմ դա չի հաջողվում: Նրա օրոք առաջնությունում անցկացրած 3 հանդիպումներում արարատցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել՝ չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:

Ինչ խոսք, որոշակի ժամանակ է անհրաժեշտ թիմում առկա հիմնախնդիրներին լուծում տալու համար: Իսկ հիմնական աշխատանքները սպասվում են ձմռան նախապատրաստական շրջանում, երբ ակումբի ղեկավարությունը կկատարի իր խոստումը և «Արարատը» կհամալրվի որակյալ ֆուտբոլիստներով, որոնք առաջնության գարնանային հատվածին կնախապատրաստվեն արտերկրում կազմակերպվելիք ուսումնամարզական հավաքներում:

Գերազանց արդյունք, դիտարժան խաղ

«Բանանցը» շարունակում է իր տպավորիչ ելույթներն առաջնությունում՝ ապացուցելով, որ չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկն է ոչ միայն գրանցած արդյունքներով, այլ որ ավելի կարևոր է՝ ցուցադրած խաղով:

Վերը նշվածը «Բանանցը» մեկ անգամ ևս դրսևորեց նախորդ տուրում առաջնության առաջատար «Լոռիի» հետ կայացած սկզբունքային մրցավեճում, որում հաղթանակի արժեքը չափազանց բարձր էր:

«Բանանցի» ֆուտբոլիստներին չընկճեց նույնիսկ խաղասկզբում բաց թողած արագ գոլը: Հավատարիմ մնալով Իլշատ Ֆայզուլինի որդեգրած մարտավարությանը՝ «Բանանցը» 2-րդ խաղակեսում անցավ վճռորոշ գործողությունների, զգալիորեն ուժեղացրեց ճնշումը մրցակցի դարպասին և, բեկում մտցնելով մրցակցությունում, 3-1 հաշվով կամային արժանի հաղթանակ տոնեց: «Բանանցը» նաև ռևանշի հասավ «Լոռիի» նկատմամբ առաջին շրջանում սեփական հարկի տակ նույնպիսի հաշվով կրած պարտության դիմաց:

Այդ հաղթանակի շնորհիվ «Բանանցը» շարունակեց անպարտելի խաղերի տպավորիչ շարքը՝ հասցնելով 8-ի: Այդ հանդիպումներում թիմը գերազանց արդյունքի է հասել՝ տոնելով 7 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:

«Բանանցի» ներկայիս արդյունքը (11 խաղում 23 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ վերջին 8 առաջնություններում: Ավելի հաջող թիմը հանդես էր եկել 2010թ. առաջնությունում՝ մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ անցկացրած 11 հանդիպումներում վաստակելով 26 միավոր:

Առաջնության հետնապահի հետ մրցավեճում «Բանանցը» ֆավորիտն է և անպայման ձգտելու է հերթական հաղթանակը տոնելու, ինչը հնարավորություն կտա գլխավորելու մրցաշարային աղյուսակը և 3 միավորով գերազանցելու «Լոռիին», որն այս տուրում ազատ է:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Մրցակիցների միջև կայացած պաշտոնական վերջին 3 հանդիպումներում էլ հաղթել են «Բանանցի» ֆուտբոլիստները: Վերջին հաղթանակը «Բանանցի» նկատմամբ «Արարատը» տոնել է նախորդ առաջնության 25-րդ տուրում: Ապրիլի 28-ին կայացած խաղում հանգամանքների բերումով «Արարատը» «Բանանցին» հյուրընկալել էր մրցակցի հարկի տակ, որտեղ հաղթեց 2-1 հաշվով:
  • Ընթացիկ առաջնության վերջին 8 հանդիպումներում «Բանանցը» 7 հաղթանակ է տոնել, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի՝ ցույց տալով լավագույն արդյունքը: Իսկ ահա «Արարատի» մոտ հակադիր պատկերն է՝ 7 պարտություն, մեկ ոչ-ոքի, ինչն առաջնությունում վատագույն ցուցանիշն է:
  • Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Բանանցի» հետ անցկացրած առաջնության 9 հանդիպումներից միայն մեկում է «Արարատը» հաղթել (2012/13թթ.), 5-ում գրանցվել է ոչ-ոքի, 3-ում պարտվել է: Արարատցիներն այդ հանդիպումներում 6 գոլ են խփել, բաց են թողել 8 գնդակ: Ընդ որում Խաշմանյանի օրոք «Բանանցի» հետ անցկացրած վերջին 6 հանդիպումներից 2-ում «Արարատը» պարտվել է, 4-ում գրանցվել է ոչ-ոքի:

  • «Արարատի» մարզչական շտաբում ընդգրկված Արա Նիգոյանը ժամանակին հանդես է եկել երկու թիմերում էլ: Նա ՀՀ առաջնություններում իր կարիերան սկսել է «Բանանցի» կազմում՝ 1992-1994թթ. անցկացրած 77 հանդիպումներում դառնալով 31 գոլի հեղինակ: «Բանանցի» լուծարումից հետո Նիգոյանը տեղափոխվել է «Արարատ», որտեղ հանդես գալու ժամանակահատվածում (1995-1997, 2000-2001թթ.) ՀՀ առաջնություններում անցկացրած 83 հանդիպումներում 14 գոլ է խփել:
  •  «Բանանցի» ներկայիս դարպասապահներից երկուսը՝ Ստեփան Ղազարյանն ու Արամ Հայրապետյանը ժամանակին պաշտպանել են «Արարատի»  դարպասը: Ղազարյանը հանդես է եկել 2013/14թթ. առաջնությունում՝  28 հանդիպումներում բաց թողնելով 23 գոլ: «Բանանցի» հետ անցկացրած 4 հանդիպումներից 2-ում նա դարպասն անառիկ է պահել: Արամ Հայրապետյանը որոշ ընդմիջումներով «Արարատի» դարպասը պաշտպանել է 2014/15-2016/17թթ. առաջնություններում՝ ընդհանուր առմամբ անցկացրած 26 հանդիպումներում բաց թողնելով 46 գոլ: «Բանանցի» հետ խաղերում նրան մեկ անգամ է հաջողվել դարպասն անառիկ պահել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան՝ 5 գոլ

«Բանանց»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան՝ 5ական գոլ

«Բանանցի» կազմում կրկին կբացակայի 5 խաղով որակազրկված Բորիսլավ Յովանովիչը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Արարատ»․ Միխաիլ Պետրուշչենկով – Գարեգին Կիրակոսյան, Վարդան Արզոյան, Գոռ Պողոսյան, Վահե Չոփուրյան, Օրբելի Համբարձումյան – Ռաֆայել Սաֆարյան, Ռուսլան Ավագյան, Էնտոնի Տրայկոսկի –  Զավեն Բադոյան, Անդրանիկ Քոչարյան։

«Բանանց»․ Արամ Հայրապետյան – Նարեկ Պետրոսյան, Արթուր Ավագյան, Իլյա Գուլտիաև, Վահագն Այվազյան – Սոլոմոն Իմե Ուդո, Հակոբ Հակոբյան, Արամ Բարեղամյան – Վալմերսոն Գարսիա Պրայա, Ադամու Աբդուլահի, Նաթանիել Ասամոա։

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատի» շուրջ կրկին աղմուկ է. Ակումբը պատասխանել է ռուս գործարարի հայտարարությանը

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

Վահագն Այվազյանը վերադարձել է «Ուրարտու»

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ