fbpx
Բաժիններ

Հաղթանակն ավելին արժե, քան զուտ 3 միավորը․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

31 հոկտեմբերիժ.15:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ, 14-րդ տուր

55 խաղ, թիմերից յուրաքանչյուրը 18-ական հաղթանակ է տոնել, գրանցվել է 19 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 59-69

1-ին շրջան. 25.08.2018 «Գանձասար-Կապան» 1-1 «Շիրակ»
Գոլերը՝ 0-1՝ Ռուդիկ Մկրտչյան 48՛, 1-1՝ Գևորգ Նռանյան 78՛:

Մրցաշարային վիճակը բարելավել առայժմ չի հաջողվում

Չնայած «Շիրակը» զգալիորեն կարգավորել է խաղը, ֆուտբոլիստները բարելավել են ֆունկցիոնալ վիճակն ու խաղային որակները, սակայն այդ ամենը դեռ չի նպաստում մրցաշարային վիճակի կտրուկ փոփոխությանը: Պատճառն այն է, որ «Շիրակին» մեծ դժվարությամբ են հաղթանակները տրվում, որոնք առայժմ ընդամենը երկուսն են:

Նախորդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճում «Շիրակը»  շատ մոտ էր 3 միավոր վաստակելուն, սակայն ավելացված ժամանակում ձեռքից բաց թողեց հաղթանակը:

Անշուշտ, «Շիրակը» կփորձի կորցրածը հետ բերել «Գանձասար-Կապանի» հետ կայանալիք առաջիկա խաղում: Մրցաշարային աղյուսակում թիմերը հարևանությամբ են գտնվում: «Շիրակը» 12 հանդիպումներում վաստակած 13 միավորով 6-րդ տեղում է: Միավորներից 9-ը շիրակցիները վաստակել են Գյումրիում անցկացրած 6 հանդիպումներում, ընդ որում վերջին 4 խաղերում դարպասն անառիկ են պահել:

Գեղամ Հարությունյանին արժանի փոխարինող չգտնվեց                       

«Գանձասար-Կապանին» էլ առայժմ չի հաջողվում ուրախացնել իր երկրպագուներին: Կապանցիներն էլ առաջնությունում առայժմ անհաջող են հանդես գալիս՝ տոնելով ընդամենը 2 հաղթանակ: Թիմը հանգրվանել է 7-րդ տեղում՝ 11 հանդիպումներում վաստակելով 10 միավոր:

Վերջին 2 հանդիպումներում գանձասարցիներն ընդամենը մեկ միավոր վաստակեցին շնորհիվ «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի: Այդ խաղերում կապանցիներին չհաջողվեց գոլ խփել:

Ընդհանրապես ընթացիկ առաջնությունում «Գանձասար-Կապանն» աչքի չի ընկնում արդյունավետ գործողություններով, թեև թիմի կազմում կան գոլային հոտառություն ունեցող ֆուտբոլիստներ հանձինս Միհրան Մանասյանի, Լուբամբո Մուսոնդայի և Դրիսա Դիարասուբայի:  Սակայն նրանցից և ոչ մեկը չկարողացավ լիարժեք փոխարինել թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանին, ով վարձավճարով հանդես է գալիս Կարագանդայի «Շախտյորում»:

Անցկացրած 11 հանդիպումներում գանձասարցիներին ընդամենը 9 անգամ է հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Սա առաջնությունում երկրորդ ամենացածր ցուցանիշն է «Արարատից» հետո: Ընդ որում այդ գոլերից 4-ը կապանցիները խփել են հենց «Արարատի» դարպասը: Իսկ առաջնության 6 խաղերում նրանց ընդհանրապես չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Արդեն 8 խաղ է, ինչ «Գանձասար-Կապանին» չի հաջողվում ՀՀ առաջնություններում հաղթել «Շիրակին»՝ կրելով 2 պարտություն, 6-ն ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում նախորդ 3 հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գյումրեցիների նկատմամբ կապանցիները տոնել են 2017թ. ապրիլի 29-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 3-2 հաշվով:
  • Հետաքրքիր զուգադիպությամբ երկու թիմերն էլ ընթացիկ առաջնությունում իրենց անդրանիկ հաղթանակները տոնել են 9-րդ տուրում: Սեպտեմբերի 22-ին կապանցիները սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ են ուղարկել «Արարատի» դարպասը: Դա առաջնությունում «Գանձասար- Կապանի» 7-րդ հանդիպումն էր: Հաջորդ օրը «Շիրակն», անցկացնելով իր 8-րդ խաղն առաջնությունում, 3-0 հաշվով պարտության մատնեց «Արցախին»:
  • «Գանձասար-Կապանի» և ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը Բարձրագույն խմբում կարիերան սկսել է «Շիրակում» 2008թ. 19 տարեկանում: Հաջորդ առաջնությունում՝ 2009թ. մայիսի 10-ին նա մասնակցել է Գյումրիում «Գանձասարի» հետ կայացած խաղին՝ 62-րդ րոպեին փոխարինելով Տիգրան Դավթյանին: Ընդհանուր առմամբ «Շիրակում» Հայկ Իշխանյանը մասնակցել է առաջնության 7 խաղի:

  • Շիրակցի Խորեն Վերանյանը և գանձասարցի Դրիսա Դիարասուբան ժամանակին կրել են մրցակից թիմի մարզաշապիկը: Վերանյանը գանձասարցիների կազմում հանդես է եկել 2014/15թթ. առաջնությունում՝ 27 հանդիպումներում խփելով մեկ գնդակ: Դիարասուբան բավական արդյունավետ խաղ է ցուցադրել «Շիրակում»՝ 2014/15 և 2015/16թթ. առաջնություններում անցկացրած 38 խաղում դառնալով 11 գոլի հեղինակ: 2014/15թթ. առաջնությունում Վերանյանն ու Դիարասուբան խաղադաշտում մրցակիցներ են եղել «Շիրակի» և «Գանձասար-Կապանի» միջև կայացած առաջնության բոլոր 4 հանդիպումներում էլ:
  • Հանդիպմանը մասնակցելու դեպքում Լուբամբո Մուսոնդան կդառնա ՀՀ առաջնություններում «Գանձասար-Կապանում» բոլորից շատ խաղ (93) անցկացրած լեգեոնականը: Նա կգերազանցի թիմի նախկին դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլու ռեկորդային ցուցանիշը, ով 92 անգամ պաշտպանել էր գանձասարցիների դարպասը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Շիրակ»՝ Դավիթ Հակոբյան՝ 5 գոլ

«Գանձասար-Կապան»` Արթուր Քոչարյան՝ 9 գոլ

Այս հանդիպումն էլ բաց կթողնի 5 խաղով որակազրկված գանձասարցի Աշոտ Կարապետյանը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Շիրակ»․ Վսևոլոդ Երմակով – Աղվան Դավոյան, Արամ Շախնազարյան, Արտյոմ Միքայելյան, Ժիրայր Մարգարյան – Խորեն Վերանյան, Կարեն Մուրադյան – Մուսա Փոլ Բակայոկո, Գեորգի Գոգիչաև, Բունջամին Շաբանի – Ժան-Ժակ Բուգուհի։

«Գանձասար-Կապան»․ Գևորգ Կասպարով – Ալեքս Քրիստիան Ջունիոր, Բակար Բալդե, Հայկ Սարգսյան, Դավիթ Տերտերյան – Վբեյմար Անգուլո, Գևորգ Նռանյան – Վարդան Պողոսյան, Գևորգ Օհանյան, Լուբամբո Մուսոնդա – Դրիսա Դիարասուբա։

Աշոտ  Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ

«Արարատը», «Շիրակն» ու «Փյունիկը» համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՖՖ առաջիկա ժողովի հետ

Բարձրագույն խմբի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գավաթային շունչ Չարենցավանում, ԲԽ-ի թիմերի պայքար Վանաձորում և Երևանում․ VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչին ընդառաջ

Ընթացիկ առաջնության առաջին պոկերը, «Լոռիից» 461 րոպե պահանջվեց «Արարատ-Արմենիային» գոլ խփելու համար

Արմեն Ադամյան․ «Ալաշկերտն» ապացուցեց և ապացուցելու է, որ հզոր կազմ ունի» (տեսանյութ)