Դարպասապահի՝ 533 րոպե տևած «առասպելական» շարքն ընդհատեց․․․ թիմակցի ինքնագոլը - VNews
Բաժիններ

Դարպասապահի՝ 533 րոպե տևած «առասպելական» շարքն ընդհատեց․․․ թիմակցի ինքնագոլը

ԲԽ-ի 14-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 14-րդ տուրն անվանեց նոր առաջատարին, ֆուտբոլիստներից մի քանիսն էլ տպավորիչ ցուցանիշներ գրանցեցին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, մեկում պարտվեցին: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Շիրակին»: Առաջնությունում անցկացված 56 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 20-ական հաղթանակ են տոնել, 16 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

4 խաղում ընդամենը 4 գոլ խփվեց: Նման ցածր արդյունավետություն գրանցվել էր միայն մեկնարկային տուրում: Առաջնության մեկնարկից անցկացված 56 հանդիպումներում 127 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,26 գոլ մեկ խաղում:

2. «Բանանցը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ անպարտելի խաղերի տպավորիչ շարքը հասցնելով 9-ի: Այդ հանդիպումներում թիմը գերազանց արդյունքի է հասել՝ տոնելով 8 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Միակ միավորը «Բանանցի» հետ մրցավեճում վաստակել է «Շիրակը»՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ «Բանանցը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բանանցի» ներկայիս արդյունքը (12 խաղում 26 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ վերջին 8 առաջնություններում: Ավելի հաջող թիմը հանդես էր եկել 2010թ. առաջնությունում՝ մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ անցկացրած 12 հանդիպումներում վաստակելով 29 միավոր:

«Ալաշկերտը» «ձեռնոց նետեց» առաջատար «Բանանցին»․ VNews.am-ի ֆոտոշարքը չեմպիոնի և «Արարատ-Արմենիայի» հանդիպումից

«Բանանցն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ հաղթեց «Արարատին»: Մրցակիցների միջև կայացած պաշտոնական վերջին 4 հանդիպումներում էլ հաղթել են «Բանանցի» ֆուտբոլիստները:

3. Արամ Ոսկանյանի գլխավորությամբ անցկացրած առաջնության 4-րդ խաղում էլ «Ալաշկերտը» հաղթեց՝ ռևանշի հասնելով «Արարատ-Արմենիայից» առաջին շրջանում սեփական հարկի տակ 1-3 հաշվով կրած պարտության դիմաց: Ընդ որում վերջին 3 խաղերում չեմպիոնը մրցակիցներին պարտության է մատնել 1-0 հաշվով: Հերթական հաղթանակը չեմպիոնի համար 5-րդ անընդմեջն էր:

4. «Փյունիկն» առաջնության 5-րդ անընդմեջ խաղում չկարողացավ հաղթանակ տոնել, ինչը թիմի պատմության մեջ շատ հազվադեպ է պատահել: Այդ հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 3 միավոր են վաստակել, խփել են ընդամենը մեկ գոլ:

Արամ Ոսկանյան․ «Կցանկանայի, որ ձմռանը համալրվեինք հարձակվողով» (տեսանյութ)

5. «Արարատ-Արմենիայի» 4 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց: Վերջին 3 հանդիպումներում թիմի ֆուտբոլիստներին չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ՝ խաղադաշտում ընդհանուր առմամբ պարապուրդ տալով 318 րոպե շարունակ:

Թիմի խփած վերջին գոլի հեղինակը Վլադիսլավ Օսլոնովսկին է, ով հոկտեմբերի 7-ին «Արարատի» հետ կայացած հանդիպման 42-րդ րոպեին գրավել է Միխաիլ Պետրուշչենկովի պաշտպանած դարպասը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

«Լոռիի» հիմնադիրը առաջարկում է քննարկման դնել ՀՖՖ արտասահմանցի աշխատակիցների վճարման հարցը

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

«Նոան» տարբերվող ֆուտբոլ է խաղում, ափսոս, առանց հայ ֆուտբոլիստների․ Թիմի տակտիկական գաղտնիքները

«Շիրակի» բժիշկը օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Ալեքսանդր Գրիգորյան․ «Նոան» ամբողջապես արժանի հաղթանակ տոնեց» (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Հանգստություն չպետք է լինի․ երկրորդ խաղն ավելի ծանր է լինելու» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Լավ կպատրաստվենք երկրորդ խաղին․ պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Այսօր ստեղծած գոլային պահերի քանակը կբավականացներ մի քանի հանդիպման համար» (տեսանյութ)

Նվազագույն հաշիվ գրանցվեց նաև VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ մյուս խաղում (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Ուրարտու» – «Նոա». Ուղիղ հեռարձակում, մեկնարկային կազմեր