fbpx

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 14-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

Բարձրագույն խումբը «դաժան» տեմպերով ընթանում է առաջ։ 14-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է արձանագրվել «Արցախ» – «Փյունիկ» մրցավեճում, «Շիրակը» 2-0 հաշվով առավելության է հասել «Գանձասար-Կապանի» նկատմամբ, իսկ «Բանանցը» և «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել են համապատասխանաբար «Արարատին» ու «Արարատ-Արմենիային»։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տուրի լավագույն ֆուտբոլիստներին և խորհրդանշական հավաքականը՝ VNews.am-ի տարբերակով։

4․ Գագիկ Դաղբաշյան («Ալաշկերտ»)

Չեմպիոնն այս անգամ սովորականից ավելի փակ ֆուտբոլ էր խաղում՝ պայմանավորված մրցակցով, որը Վարդան Մինասյանի օրոք սկսել է կոմբինացիոն ոճով հանդես գալ։ Դաղբաշյանը պաշտպանությունում գործում էր հստակ, իսկ «Ալաշկերտի» գրոհներն, ինչպես սովորաբար, ընթանում էին հենց ձախ եզրով։ Գագիկի և Արտակ Եդիգարյանի համագործակցությունն այդ թևում շատ լավ էր ստացվում։

Դաղբաշյանի հաշվենկատ փոխանցումներից հետո թիմակիցները կարող էին աչքի ընկնել։ Մասնավորապես, նպատակային հարված էր կատարել Ջեֆերսոն Ռեիսը, սակայն իր ամբողջ հմայքով որոշել էր փայլել դարպասապահ Դմիտրի Աբակումովը։ Թե՛ Դաղբաշյանը, թե՛ «Ալաշկերտի» փորձառու ֆուտբոլիստներից ևս մի քանիսը ֆունկցիոնալ նոր մակարդակի վրա են դուրս եկել Արամ Ոսկանյանի՝ թիմը գլխավորելուց հետո՝ ձեռք բերելով լավ մարզավիճակ։

3․ Արտյոմ Միքայելյան («Շիրակ»)

«Շիրակը» Գյումրիում հանդիպումների մեծ հատվածում փորձում է խաղի թելն իր ձեռքում պահել և տիրել տարածքային առավելությանը, սակայն Վարդան Բիչախչյանը, որը հիանալի տակտիկ է ու սիրում է ձևափոխել թիմի խաղը, այս անգամ էլ գնացել էր դրան։ «Գանձասար-Կապանը» միշտ էլ խնդիրներ է ունենում «առաջին համարով» հանդես գալիս, իսկ գյումրեցիները, հմտորեն պաշտպանվելով, օգտվել են իրենց գոլային պահերից և հաղթանակ տոնել։

Արտյոմ Միքայելյանն էլ, ով Հենրի Նդոնգի վնասվածքի պարագայում վերադարձրել է տեղը մեկնարկային կազմում, տուգանայինից կատարած գերազանց հարվածով դարձել է գոլի հեղինակ։ «Շիրակն» իր պաշտպանությունը սկսում էր հարձակվող Արամ Մուրադյանից, իսկ բուն հետին գծում բացթողումները քիչ էին։ Արդարության համար պետք է նշել, որ «Գանձասար-Կապանն» էլ առանձնապես սուր չէր գործում և գրոհների եզրափակիչ հատվածում լուրջ խնդիրների էր բախվում։

Դարպասապահի՝ 533 րոպե տևած «առասպելական» շարքն ընդհատեց․․․ թիմակցի ինքնագոլը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տարխանով. «Հայաստանը ֆուտբոլային երկիր է, այնտեղի պայմանները հրաշալի են»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը

«Արթուր Ալեքսանյանը 99 տոկոսով կմասնակցի Եվրոպական խաղերի». Լևոն Ջուլֆալակյան

Սևադա Արզումանյան․ «Մենք ցանկանում ենք հարգանք ձեռք բերել առաջնության մյուս թիմերի կողմից» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանը՝ «Շիրակի»՝ ոչ-ոքիներ այդքան հաճախ գրանցելու պատճառների և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Անմոռանալի օր Գեղամ Հարությունյանի և Վբեյմարի համար, «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը

Երկուշաբթին խաղաղ էր Բարձրագույն խմբում. 2 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքներով (տեսանյութ)

«Շիրակ» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Մեր նորեկները երևի չեն հասկացել՝ ուր են եկել․ գիտեին՝ թերագնահատելով կարող են ֆուտբոլ խաղալ Հայաստանում» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան․ «Երկրպագուների ներկայությունն էլ օգնեց, որ տղաները 90 րոպե կենտրոնացած խաղան» (տեսանյութ)

Շիլաշփոթ՝ մրցաշարային աղյուսակում․ «Լոռին» հաղթեց «Ալաշկերտին» ու ավելի խճճեց ամեն ինչ (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տալալաև․ «Չեմ կասկածում, որ «Փյունիկն» առաջնությունը կավարտի լավագույն եռյակում և կխաղա Եվրոպա լիգայում»

Կկայանա 2 առաջատարների «ճակատամարտը»․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ