fbpx

Բողոքողները․ Հայկական ակումբների «գլխացավը» և մարզիչ, ով գիտի «դեղատոմսը»

Հայկական ակումբներն ընկել են խելահեղ տեմպի մեջ և յուրաքանչյուր 3-4 օրը մեկ անցկացնում են պաշտոնական հանդիպում։ Ծանր գրաֆիկ է, որին ոչ բոլորը կարող են դիմանալ, քանի որ չունեն համապատասխան ռեսուրսներ։

Պահեստայինների կարճ նստարան ունեցող թիմերի մարզիչներն անընդհատ դժգոհում են այս առիթով։ Իրոք, խաղացանկում կան բազմաթիվ թերություններ, տպավորություն է ստեղծվում, որ որոշ դեպքերում պարզապես անտեսվել է այս կամ այն թիմի շահը։ Դա կապված է նաև հանդիպումների մեկնարկի ժամերի հետ։ Կարճ ասած, ֆեդերացիան այդ տեսանկյունից պետք է շտկումներ անի։

Բայց ի՞նչ խնդիր կա կոնկրետ գրաֆիկի հետ, եթե ընդհանուր նայենք։ Մեր թիմերը, փաստորեն, հոկտեմբերին 4-ական տուրի հանդիպման են մասնակցել։ Եվս 4 տուր անցկացվելու է նոյեմբերին։ Թվում է՝ որևէ «ճնշում» չկա, բայց այստեղ գումարվում են նաև գավաթի խաղարկության խաղերը, և մեր թիմերը հայտնվում են «կոտրած տաշտակի» առջև։

Ի՞նչ պետք է անել մինչ բողոքելը

Հասկանալի է՝ մրցաշրջանի ընթացքը լի է անակնկալներով, չես կարող ենթադրել՝ թիմում քանի ֆուտբոլիստ կունենա վնասվածք, որակազրկում կամ կբացակայի այլ պատճառով։ Բայց Բարձրագույն խմբի թիմերը մրցաշրջանի մեկնարկից առաջ միգուցե նայեն իրենց կազմին և հասկանան՝ կարո՞ղ են պայքարել 2 ճակատով, թե՞ ոչ։ Եթե պատրաստ չեն, թող ընդհանրապես հայտ չներկայացնեն մասնակցելու գավաթի խաղարկությանը, և հոգսերը որոշ չափով կթեթևանան։

Իհարկե, գավաթակիր դառնալը և այդպիսով եվրագավաթի ուղեգիր նվաճելը գայթակղիչ է, սակայն եթե մասնակցելու ընթացքում անընդհատ բողոքելու ես կադրային խնդիրներից ու խիտ գրաֆիկից, ապա դա արդեն անհասկանալի է։

Մեր թիմերն առանց այդ էլ ընդամենը 1-2 ամիս են հանդես գալիս նման պայմաններում։ Մնացած ժամանակահատվածում շաբաթական 1 խաղ են անցկացնում։ Այդ մրցավեճն էլ, որպես կանոն, անցնում է շատ ցածր տեմպով։ Գոնե կարճ ժամկետում շատ նորմալ է հագեցած գրաֆիկով հանդես գալը, որպեսզի մղոններով հեռու չմնանք Եվրոպայից։ Թիմերը ձմռանն առանց այդ էլ մոտ 3 ամիս չեն մասնակցում պաշտոնական հանդիպումների։ Կասեք՝ ֆուտբոլային առաջատար երկրներում վերականգնվելու հիանալի պայմաններ ունեն ակումբները։ Այո՛, այդպես է, բայց, կրկնենք, մենք այսպիսի գրաֆիկով խաղում ենք ոչ երկար ժամանակահատված։

Պատմություն կերտելուց 2 ամիս անց. Ի՞նչ է կատարվում «Փյունիկի» հետ

Իսկ կադրային խնդիրներ ունենալը լրիվ բնականոն երևույթ է ֆուտբոլում, դրանից մեծապես տուժում են նույնիսկ Մադրիդի «Ռեալը» կամ «Մանչեսթեր Սիթին», մինչդեռ հայկական ակումբները յուրաքանչյուր առիթով հիշեցնում են դրա մասին։ Նախապես մշակված խաղացանկի պատճառով չէ, որ՝

  • Անդրեյ Տալալաևը, ով այսօր մատնանշում է թիմի կադրային խնդիրները, մրցաշրջանի մեկնարկից օրեր առաջ թիմից բաց է թողել Դիդիե Բորիս Կադիոյին, Բակար Բալդեին և Դրիսա Դիարասուբային, իսկ մինչ այդ էլ թիմից հեռացել էին Հովհաննես Պողոսյանը և Արամ Շախնազարյանը,
  • «Գանձասար-Կապանի» 2 լեգեոներ-պաշտպաններն արդեն առաջնության ընթացքում կարգապահական խախտումների պատճառով հեռացվել էին թիմից, Արա Խաչատրյանը մեկնարկից մի քանի տուր անց ավարտել է կարիերան, իսկ Արթուր Յուսպաշյանն էլ արդեն բավական ժամանակ բացակայում է երկրից ընտանեկան պատճառներով,
  • «Արարատում» էլ այս ընթացքում տեղի է ունեցել «սաբոտաժ», և գլխավոր մարզիչ Արմեն Ստեփանյանի հետևից թիմից հեռացել են 5 ֆուտբոլիստ։

Դժգոհություններ չեն հնչում «Բանանցից», «Ալաշկերտից» և «Արարատ-Արմենիայից», քանի որ նրանք ամրապնդել էին կազմերը մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ պատրաստ լինելով մարտահրավերներին։ Ինչ վերաբերում է «Լոռիին», ապա նրան այժմ խանգարում է անընդհատ գրեթե անփոփոխ հիմնական կազմով ելույթ ունենալը, և կասկած չկա, որ ակումբը կամրապնդի իր շարքերը ձմեռային ամիսներին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Շիրակը» հրաժարվել է հերթական լեգեոների ծառայություններից

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Փյունիկը» համալրվեց ուկրաինացի ֆուտբոլիստով

Պաշտոնական. «Գանձասար-Կապանի» լեգեոները համալրեց «Արարատ-Արմենիան»

Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը պաշտոն է ստացել «Փյունիկում»

«Գանձասար-Կապանն» առաջին մարզումն է անցկացրել 2019 թվականին (լուսանկարներ)

Հայտնի են «Փյունիկի» մրցակիցներն Ալանիայում կայանալիք ուսումնամարզական հավաքում

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստը կտեղափոխվի՞ ՄԼՍ

«Տամբովի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկը կտեղափոխվի «Փյունիկ»

2018-ին կայացած խաղի հաշիվը՝ 0-6․ «Փյունիկը» կրկին կհանդիպի ուկրաինական ակումբի հետ

Այստեղ են խաղում առաջնության մասնակիցներից ամենատարեցն ու ամենաարդյունավետը

Մխիթարյանի ակումբային կարիերայի բոլոր 10 գլխավոր մարզիչները․ Իսկ ո՞վ էր լավագույնը (հարցում)

Տարվա խոսք, 12-րդ խաղացող և այլ հետաքրքիր անվանակարգեր. 2018-ի ամփոփումը հայկական ֆուտբոլում

Ընդամենը 2 թիմի է հաջողվել աշնանային հատվածն ավարտել առանց կարմիր քարտի

«Փյունիկի» հերթական հետաքրքիր նախաձեռնությունը՝ ակումբի ֆուտբոլիստների մասնակցությամբ (տեսանյութ)

Անսպասելի․ Հայաստանի հավաքականի պաշտպանը հեռացել է «Գանձասար-Կապանից»