Թիմեր, որոնք տենչում են վերջապես գոլեր խփել․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» - «Արցախ» խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

Թիմեր, որոնք տենչում են վերջապես գոլեր խփել․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» – «Արցախ» խաղին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ԱՐՑԱԽ»

3 նոյեմբերիժ.18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 15-րդ տուր

1 խաղ, որում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-2

1-ին շրջան. 29.08.2018 «Արցախ» 2-2 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 1-0՝ Համլետ Ասոյան 31՛, 2-0՝ Մարատ Բուրաև 33՛, 2-1՝ Միհրան Մանասյան 37՛, 11մ, 2-2՝ Համլետ Ասոյան 82՛, ինքն:

«Գանձասար-Կապանում» գոլային երաշտ է սկսվել

Անհաջողությունները շարունակում են հետապնդել «Գանձասար-Կապանին», որին ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել մրցաշարային գործերը: Այդ առումով նախորդ տուրում «Շիրակի» հետ կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ուներ գանձասարցիների համար: Սակայն նրանք կրկին անհաջող հանդես եկան, որի հետևանքով գյումրեցիներից 6 միավորով հետ մնացին ու ավելի մեծացրին «անդունդը» մրցաշարային աղյուսակի միջին հատվածում գտնվող թիմերից:

Գանձասարցիների մոտ ընթացիկ առաջնությունում մեծ խնդիր է գոլային պահերի ստեղծումն ու իրացումը, որոնցով էլ պայմանավորված են թիմի անհաջողություններն ու գրանցած ցածր արդյունքները: Վերջին 3 հանդիպումներում կապանցիներին ոչ մի կերպ չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր:

Վերջին անգամ խփած գոլի բերկրանքը թիմը վայելել է հոկտեմբերի 3-ին «Փյունիկի» հետ կայացած խաղի 48-րդ րոպեին: Այնպես որ արդեն 312 րոպե «Գանձասար-Կապանում» գոլային երաշտ է:

Եթե մրցաշարային աղյուսակում հարևան «Արցախի» հետ խաղում էլ կապանցիներն անհաջողության մատնվեն, ապա մրցակցին հնարավորություն կտան շրջանցելու իրենց և էլ ավելի կվատթարացնեն առանց այն էլ անմխիթար մրցաշարային իրավիճակը: Իսկ առայժմ 12 հանդիպումներում վաստակած 10 միավորով «Գանձասար-Կապանը» 7-րդ տեղում է:

Չլուծված հիմնախնդիրներ

«Արցախն» էլ գրեթե նույն հիմնախնդիրներն ունի, ինչ որ գանձասարցիները: Ցածր է արդյունավետությունը (10 գոլ), փոխարենը թիմն առաջնության 12 հանդիպումներում բոլորից շատ՝ 23 գոլ է բաց թողել:

«Արցախում» էլ կարծես թե գոլային երաշտ է սկսվում: Վերջին երկու հանդիպումներում «Արցախին» չի հաջողվում գտնել մրցակիցների դարպասի բանալին: Ճիշտ է, սեփական դարպասն էլ արցախցիներին հաջողվել է անառիկ պահել:

Թիմի հիմնախնդիրներից մեկն էլ մրցակցի հարկի տակ ունեցած անհաջող ելույթներն են: Միայն առաջնության հետնապահ «Արարատի» հետ խաղում է «Արցախին» հաջողվել հյուրընկալվելիս առաջին միավորը վաստակել գրանցված գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ: Իսկ մինչ այդ մրցակիցների դաշտերում անցկացրած բոլոր 5 հանդիպումներում էլ «Արցախը» պարտվել է: Արդեն 11 խաղ է, ինչ «Արցախը» հաղթանակ չի տոնել, ուստի վաղուց արդեն ժամանակն է վերջապես ուրախացնելու թիմի երկրպագուներին:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Գանձասար-Կապան»․ Գևորգ Կասպարով – Ալեքս Քրիստիան Ջունիոր, Բակար Բալդե, Հայկ Սարգսյան, Դավիթ Տերտերյան – Վբեյմար Անգուլո, Գևորգ Նռանյան – Մարտին Գրիգորյան, Դրիսա Դիարասուբա, Լուբամբո Մուսոնդա – Միհրան Մանասյան։

«Արցախ»․ Արման Մելիքսեթյան – Ալեքսանդր Տուպչիենկո, Հովհաննես Նազարյան, Արգիշտի Պետրոսյան, Վահագն Մինասյան, Հակոբ Համբարձումյան – Արթուր Գրիգորյան, Յուրի Գարեգինյան – Ակմալ Բախտիյարով, Էդուարդ Ավագյան – Գրիգոր Աղեկյան։

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռեկորդ. Ամենատարեց ֆուտբոլիստը, որ գոլ է խփել Հայաստանի սուպերգավաթի խաղարկություններում

Բենիկ Հովհաննիսյանը դարձավ եռակի սուպերգավաթակիր, Սարգիս Շահինյանին չհաջողվեց ինքնատիպ նվաճման հասնել

Իգոր Պիկուշչակը սուպերգավաթակիր թիմ պատրաստած օտարերկրացի 4-րդ մարզիչն է

Դավիդ Կամպանյա․ «Վստահ եմ՝ լավ պայքար կմղենք Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում» (տեսանյութ)

Իգոր Պիկուշչակը՝ «Նոայի» նվաճած տիտղոսի և Եվրոպա լիգայում առաջիկա ելույթների մասին (տեսանյութ)

«Ալաշկերտ»՝ 😍, «Շիրակ»՝ 😱, «Նոա»՝ 🇦🇲🤝🇰🇿. Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում

«Նոայի» և «Ալաշկերտի» հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում

«Նոան» կրկին կամք դրսևորեց և տիտղոս նվաճեց․ VNews-ի ֆոտոշարքը «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղից

«Նոան»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

Տրանսֆերային ամառ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Նրանք կրկին տիտղոս կվիճարկեն․ Ամենաուշագրավ փաստերը՝ «Նոա» – «Արարատ-Արմենիա» սուպերգավաթային խաղին ընդառաջ

Պաշտոնական․ Միհրան Մանասյանն ու Դավիթ Նալբանդյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Պաշտոնական․ «Սևանը» համալրվեց 2 հայ ֆուտբոլիստներով

Պաշտոնական․ «Շիրակի» երիտասարդ պաշտպանը տեղափոխվեց «Նոա»

Հայտնի է Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստը