fbpx
Բաժիններ

Հայկ Իշխանյանը վերսկսել է մարզումները «Գանձասար-Կապանի» ընդհանուր խմբում

«Գանձասար-Կապանի» և Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը, ով Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի՝ «Փյունիկի» հետ խաղի ժամանակ լուրջ վնասվածք էր ստացել այտոսկրի հատվածում և տևական ժամանակ ապաքինվում էր, վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։

Իշխանյանը զրուցել է կապանյան ակումբի մամուլի ծառայության հետ։

««Փյունիկի» հետ խաղում այտոսկրի վնասվածք ստացա՝ կոտրվածք երեք հատվածից։ Վիրահատության անհրաժեշտություն եղավ և վիրահատվեցի։ Հիմա էլ վերականգնման փուլում եմ։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնամ խաղադաշտ։ Պետք է օգնեմ թիմիս։

Մոտ մեկ ամիս անցել է վնասվածք ստանալու օրվանից ու վիրահատությունից։ 10 օր է՝ արդեն մարզվում եմ։ Սկզբնական շրջանում աշխատում էի զուտ մկանային տոնուսը պահելու համար, որովհետև շատ վարժություններ չէի կարող կատարել, զուտ այն պատճառով, որ չէր կարելի։ Հիմա հատուկ դիմակով եմ մարզվում ու արդեն ընդհանուր խմբի հետ։ Ուրախ եմ, որ նորից սկսել եմ ամբողջական ուժով մարզվելը։

Ամեն ինչ կախված է ինձնից։ Պետք է կարճ ժամանակահատվածում լավ մարզավիճակ հավաքեմ, այդ ժամանակ էլ կվերադառնամ խաղադաշտ։ Նորից կրկնեմ՝ հուսով եմ, որ ամեն ինչ արագ կստացվի։

Թիմի վերջին ելույթները մտահոգում են, որովհետև չենք կարողանում հաղթել՝ պարտություն, ոչ-ոքի, չենք կարողանում գոլ խփել։ Ընդամենը 2 հաղթանակ ենք տոնել այս առաջնությունում, ինչը «Գանձասար-Կապանի» պես թիմի համար սազական չէ։ Այո, ցանկացած թիմերի մոտ էլ լինում են «Սև շրջաններ», պետք է կարողանանք այս հատվածն էլ թիմային ընդհանուր ոգու շնորհիվ հաղթահարել։ Հուսով եմ, որ մեզ դա կհաջողվի»,- ասել է Իշխանյանը։

Թիմեր, որոնք տենչում են վերջապես գոլեր խփել․ Ամենահետաքրքիրը՝ «Գանձասար-Կապան» – «Արցախ» խաղին ընդառաջ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ

Բարձրագույն խմբի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գավաթային շունչ Չարենցավանում, ԲԽ-ի թիմերի պայքար Վանաձորում և Երևանում․ VBet Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչին ընդառաջ

Ընթացիկ առաջնության առաջին պոկերը, «Լոռիից» 461 րոպե պահանջվեց «Արարատ-Արմենիային» գոլ խփելու համար

Վադիմ Լազորենկո․ «Մրցակիցն ինձ շատ դուր եկավ, բայց մեր ֆուտբոլիստներից էլ չեմ կարող դժգոհել» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Չգիտեմ՝ Արտակ Սիմոնյանն ինչպես պետք է քնի այս գիշեր» (տեսանյութ)

«Արարատը» ոչ միանշանակ 11 մետրանոցով խուսափեց պարտությունից (տեսանյութ)