fbpx

Սկանդալ․ Ինֆանտինոն օգնել է ՊՍԺ-ին և «Մանչեսթեր Սիթիին» խուսափելու լուրջ պատժամիջոցներից

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն 2014 թվականին, երբ զբաղեցրել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, օգնել է «Մանչեսթեր Սիթիին» և ՊՍԺ-ին խուսափելու պատժամիջոցներից ֆինանսական Արդար խաղի կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է գերմանական Spiegel պարբերականը՝ հղում կատարելով Football Leaks-ի հրապարակած փաստաթղթերին։

ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» 2011-2013թթ․ բյուջեի հսկայական պակասորդ են ունեցել (ՊՍԺ-ն՝ 218 մլն եվրո, «Մանչեսթեր Սիթին»՝ 188 մլն եվրո)։ Դա նշանակում է, որ ծախսերը գերազանցել են եկամուտները։ ՈՒԵՖԱ-ն պետք է պատժամիջոցներ կիրառեր ակումբների նկատմամբ՝ քննարկելով ընդհուպ մինչև եվրագավաթներից նրանց հեռացնելու տարբերակը, սակայն վերջիններիս հաջողվել է խուսափել ամեն տեսակի «գլխացավանքներից» շնորհիվ Ինֆանտինոյի։

Ֆուտբոլային պաշտոնյան գաղտնի հանդիպումներ է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի ղեկավարների հետ։ Ակումբները 2014 թվականի մայիսին պայմանագիր են կնքել ՈՒԵՖԱ-ի հետ և խուսափել լուրջ պատժամիջոցներից։ Հաղորդվում է, որ շոտլանդացի տնտեսագետ Բրայան Քուինը, ով ֆինանսական Արդար խաղի քրեական հետախուզության կոմիտեի ղեկավարն էր և զբաղվում էր ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրառվելիք տուգանքներով, ներկայացված դեպքերից մի քանի օր առաջ հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Նա արդեն տեղյակ էր, որ ՈՒԵՖԱ-ն չափազանց մեղմ պատիժ է կիրառելու այդ ակումբների նկատմամբ։

Աղբյուր․ «Բավարիան» մտածել է Բունդեսլիգայից և Չեմպիոնների լիգայից հեռանալու մասին

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ագուերո․ «Այս «Մանչեսթեր Սիթին» կարող է հաղթել ամեն ինչ»

Նեյմար․ «Նրանք, ովքեր Ֆրանսիայի առաջնությունը թույլ են համարում, սխալվում են»

60 մլն ֆունտ Գենդուզիի համար․ ՊՍԺ-ն փոշմանել է

Մբապեն ինքնատիպ ու յուրահատուկ մարզաշապիկ է ստացել ՊՍԺ-ի կողմից (լուսանկար)

3 գոլ վերջին 5 րոպեում․ «Սիթին» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Սուլշեր․ «Յունայթեդը» պանիկայի մեջ չի ընկնի ՊՍԺ-ին պարտվելու պատճառով»

Օզիլը ձմռանը մերժել է վարձավճարով ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը

Մոուրինյո․ «Նեյմարը լավագույն բրազիլացին չէ Պելեից հետո, չպետք է մոռանալ Ռոնալդոյին ու Ռիվալդոյին»

Թոփ-5 լիգաներում ընդամենը 3 թիմերի է հաջողվել գոլ խփել բոլոր հանդիպումներում

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

Նեյմարի բժիշկն ասել է, թե երբ բրազիլացին կարող է վերադառնալ խաղադաշտ

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

Հայտնի է, թե ինչու է «Բավարիան» հրաժարվել Ռաբիոյին գնելու մտքից

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

Կուրտուան, Վերատին ու ևս 2 ֆուտբոլիստ հավակնում է ՉԼ-ի շաբաթվա խաղացող մրցանակին