fbpx

«Փյունիկը» «մոռացել» է հաղթելու մասին, «Բանանցն» էլ «ճախրում» է․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Բանանց» խաղին ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԲԱՆԱՆՑ»

4 նոյեմբերիժ.14:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ, 15-րդ տուր

77 խաղ, «Փյունիկը» հաղթել է 40 անգամ, «Բանանցը»՝ 18, գրանցվել է 19 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 139-86

1-ին շրջան. 29.08.2018 «Բանանց» 4-2 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1՝ Մոհամեդ Կոնատե 27՛, 1-1՝ Վիտալի Ստեժկո 46՛, ինքն, 1-2՝ Էրիկ Վարդանյան 66՛, 11մ, 2-2՝ Իգոր Ստանոևիչ 71՛, 3-2՝ Վահագն Այվազյան 78՛, 4-2՝ Վալմերսոն Գարսիա Պրայա 84՛:

«Փյունիկում» խաղային անկումը շարունակվում է

Ամռանը եվրագավաթներում գրանցած պատմական նվաճմամբ ֆուտբոլասերներին մեծ ուրախություն պատճառած «Փյունիկը» վերջին շրջանում իր ցուցադրած խաղով և գրանցած ցածր արդյունքներով պարզապես հիասթափեցնում է թիմի երկրպագուներին:

Առաջնությունում արդեն 5 խաղ է, ինչ «Փյունիկին» չի հաջողվում հաղթանակ տոնել՝ միավորների պաշարն ավելացնելով ընդամենը 3-ով: Էլ ավելի տխուր է գրոհների եզրափակման վիճակագրությունը: 5 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը մեկ անգամ են գրավել մրցակցի դարպասը, այն էլ «Շիրակի» հետ հանդիպման ավելացված ժամանակում, որի շնորհիվ խուսափել են հերթական պարտությունից:

Այս ամենը վկայում են, որ «Փյունիկում» խաղային անկում է, որը կարգավորել Անդրեյ Տալալաևին առայժմ չի հաջողվում: Իսկ եթե այս իրավիճակը մի փոքր էլ շարունակվի, գլխավոր մարզչի գլխին կարող են մութ ամպեր կուտակվել: Այնպես որ ժամանակն է սթափվելու: Հակառակ դեպքում հետագայում շատ դժվար կլինի կորցրածը հետ բերելը և մրցանակային տեղերի համար պայքարելը:

«Բանանցը» տպավորում է իր խաղով ու գրանցած արդյունքներով

Ի տարբերություն «Փյունիկի», «Բանանցը» ներկայումս վերելքով է հանդես գալիս՝ ուրախության բազում պահեր պարգևելով իր երկրպագուներին: Նախորդ տուրում հերթական հաղթանակը տոնելով «Արարատի» նկատմամբ՝ «Բանանցն» ընթացիկ առաջնությունում վերջապես ստանձնեց առաջատարի դերը:

Թիմի գրանցած արդյունքներն իրոք տպավորիչ են: Առաջնության վերջին 9 հանդիպումներում «Բանանցն» անպարտելի է՝ տոնելով 8 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ ընթացքում «Բանանցի» ֆուտբոլիստները 5 անընդմեջ հաղթանակ էին տոնել և միայն «Շիրակին» էր հաջողվել ընդհատել Իլշատ Ֆայզուլինի սաների հաղթարշավը՝  խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

Անշուշտ, «Փյունիկի» հետ մրցավեճում էլ «Բանանցը» կներդնի իր ողջ ուժերը հաղթարշավը շարունակելու և առաջատարի դիրքը պահպանելու համար: Մանավանդ, որ «Շիրակի» հետ 15-րդ տուրի մեկնարկային խաղի ավելացված ժամանակում կորզած հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» շրջանցել է «Բանանցին» և 2 միավորով առաջ է անցել: Այնպես որ, տուրի կենտրոնական խաղը մեծ հետաքրքրությամբ է սպասվում, որում հաղթանակի գինը բավական բարձր է:

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

  • Առաջնությունում մրցակիցների միջև կայացած նախորդ 5 հանդիպումներում առավելության են հասել դաշտի տերերը՝ տոնելով 4 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: «Փյունիկն» ու «Բանանցը» սեփական հարկի տակ 2-ական հաղթանակ են տոնել:

  • Մրցակիցների դիմակայությունում հյուրընկալվելիս վերջին հաղթանակը տոնել է «Բանանցն» անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին՝ 2-1:
  • «Փյունիկը» «Բանանցի» հարկի տակ շատ հաջող է խաղացել 2014-2017թթ. ընթացքում՝ առաջնության 9 հանդիպումներից հաղթելով 6-ում, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Եվ միայն այս տարվա ապրիլի 4-ին կայացած խաղում է «Բանանցն» ընդհատել այդ տխուր շարքը՝ հաղթելով 2-0 հաշվով:
  • Եթե 28-ամյա Նաթանիել Ասամոային հաջողվի առաջիկա խաղում էլ գոլի հեղինակ դառնալ, ապա «Բանանցի» լեգեոնականների մեջ արդյունավետության տարիքային ռեկորդ կսահմանի:

  • Ընթացիկ առաջնությունում «Բանանցի» լավագույն ռմբարկուն Վահագն Այվազյանն է, ով 4 գոլի հեղինակ է դարձել: Փյունիկցիներից առավել արդյունավետ են գործել Էրիկ Վարդանյանը, Մոհամեդ Կոնատեն և Մաքսիմ Ժեստոկովը, որոնց հաշվին 3-ական գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան՝ 8 գոլ:

«Բանանց»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան՝ 6-ական գոլ:

Այս հանդիպումն էլ բաց կթողնի «Բանանցի» պաշտպան, 5 խաղով որակազրկված Բորիսլավ Յովանովիչը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Փյունիկ»․ Անդրիա Դրագոևիչ – Սերգեյ Կոլիչև, Մաքսիմ Ժեստոկով, Արթուր Քարտաշյան, Վյաչեսլավ Դմիտրիև – Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան – Ալիկ Առաքելյան, Պետրոս Ավետիսյան, Դենիս Վոյնով – Ռոբերտ Մինասյան։

«Բանանց»․ Արամ Հայրապետյան – Նարեկ Պետրոսյան, Էդվարդ Կպոդո, Իլյա Գուլտիաև, Վահագն Այվազյան – Սոլոմոն Իմե Ուդո, Հակոբ Հակոբյան, Արամ Բարեղամյան – Վալմերսոն Գարսիա Պրայա, Իգոր Ստանոևիչ – Նաթանիել Ասամոա։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումները «Լոռի»-«Փյունիկ» խաղի միջադեպերի վերաբերյալ

«Արարատ-Արմենիային» 1 հաղթանակ է պետք Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Բանանց», «Արարատ-Արմենիա» – «Արցախ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը

«Փյունի՞կ», թե՞ «Արարատ-Արմենիա»․ ա՛յս է խնդիրը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 35-րդ տուրին ընդառաջ

Արթուր Սողոմոնյան. «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռիին», և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 34-րդ տուրը

Բարսեղյանը կրկին «կրակեց», Ղազարյանի թիմը «սուզվեց», Համբարձումյանի թիմն էլ փրկվեց․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման հայտնի մրցավարը որակազրկվեց

Նման երևույթները պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկի» պաշտոնական հայտարարությունը

Ընդամենը 2 թիմ է Գյումրիում հաղթել «Շիրակին», իսկ Դենիս Թումասյանն «Ալաշկերտի» ռեկորդակիրն է

Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրը «Շավիշի» հետ

Վահե Գևորգյան. «Արդյունքը արդարացի էր»

Ալեքսանդր Տարխանով. «Խաղի ելքը վճռեց մրցավարը, մենք բողոք ենք ներկայացնելու»

Դեսիրեն «Փյունիկին» գցում է չեմպիոնական գրաֆիկից՝ ոչ-ոքի Վանաձորում (տեսանյութ)