fbpx
Բաժիններ

Առաջնության ամենաշատ և ամենաքիչ գոլեր խփած թիմերի պայքարը․ Ամենահետաքրքիրն՝ «Արարատ» – «Լոռի» խաղին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԼՈՌԻ»

4 նոյեմբերիժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, 15-րդ տուր

1 խաղ, որում հաղթել է «Լոռին», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-1:

1-ին շրջան. 29.08.2018 «Լոռի» 1-0 «Արարատ»
Գոլը՝ Ջոնել Դեսիրե 88՛:

«Արարատում» արմատական փոփոխություններ են սպասվում

Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Արարատը» փորձում է ուղիներ փնտրել մրցաշարային վիճակը բարելավելու ուղղությամբ, սակայն առայժմ ոչինչ չի ստացվում: Ճիշտ է, 13-րդ տուրում «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 7 անընդմեջ պարտությունների տխուր շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումն «Արցախի» հետ: Սակայն հաջորդ խաղում արարատցիները կրկին պարտվեցին՝ նվազագույն հաշվով զիջելով «Բանանցին»:

Վերջին 4 հանդիպումներում արարատցիներին չի հաջողվում գրավել մրցակիցների դարպասը: Վերջին գոլն արարատցիները խփել են սեպտեմբերի 30-ին իրենց ավանդական դժվարին մրցակից «Ալաշկերտի» դարպասը: 67-րդ րոպեին աչքի է ընկել Անդրանիկ Քոչարյանը: Այնպես որ արդեն 383 րոպե շարունակ արարատցիները խաղադաշտում պարապուրդ են տալիս:

Աբրահամ Խաշմանյանի գնահատմամբ թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներով հնարավոր չէ շտկել իրավիճակը: Դրա համար էլ նախատեսվում է առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո արմատական փոփոխություններ կատարել «Արարատում»՝ ուժեղացնելով կազմը: Գլխավոր մարզչի հավաստմամբ, արդեն կան տեղացի որակյալ որոշ ֆուտբոլիստներ, որոնք ցանկություն են հայտնել ձմռանը տեղափոխվելու «Արարատ»:

Իսկ հեռանկարային առումով «Արարատի» առջև խնդիր է դրվել հաջորդ մրցաշրջանում եվրագավաթների ուղեգիր նվաճել: Այնպես որ «Արարատի» երկրպագուները պետք է զինվեն համբերությամբ և հուսան, որ նախանշած ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի և թիմի առջև դրված խնդիրը հաջողությամբ կլուծվի:

«Բանանցից» կրած պարտությունը թանկ նստեց «Լոռիի» վրա

Առաջնության վերջին երկու տուրերում տեղի ունեցած իրադարձությունները «Լոռիին» զրկեցին առաջատարի դերից: 13-րդ տուրում «Բանանցի» հետ կայացած սկզբունքային հանդիպումն անհաջող դասավորվեց առաջնության առաջատարի համար: Թեև «Լոռին» արդեն 2-րդ րոպեին բացեց հաշիվը, սակայն ընդմիջումից հետո «Բանանցին» հաջողվեց բեկում մտցնել մրցակցությունում և 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնել:

«Բանանցը» ոչ միայն ռևանշի հասավ առաջին շրջանում «Լոռիից» նույնպիսի հաշվով կրած պարտության դիմաց, այլև միավորներով հավասարվեց վանաձորցիներին: Իսկ հաջորդ տուրում օգտվելով այն փաստից, որ «Լոռին» ազատ էր խաղից, «Բանանցն» ու «Ալաշկերտը» հերթական հաղթանակները տոնելով, շրջանցեցին «Լոռիին», որը հայտնվեց 3-րդ հորիզոնականում:

Կասկածից վեր է, որ առաջնության հետնապահի հետ մրցավեճում «Լոռին» ձգտելու է անպայման հաղթանակ տոնել: Մրցավեճի են բռնվելու առաջնության ամենաարդյունավետ (22 գոլ) թիմն ու բոլորից քիչ գոլ (7) խփած ակումբը, որը նաև բաց թողած գոլերի քանակով (20) երկրորդ ամենավատ արդյունքն ունի: Այնպես որ այս խաղում «Լոռին» բացահայտ ֆավորիտն է:

Հանդիպմանը չի մասնակցի «Լոռիի» լեգեոնական, 4 դեղին քարտի արժանացած Ուգոչուկվու Իվուն:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Արարատ»․ Միխաիլ Պետրուշչենկով – Գարեգին Կիրակոսյան, Վարդան Արզոյան, Գոռ Պողոսյան, Վահե Չոփուրյան, Օրբելի Համբարձումյան – Ռաֆայել Սաֆարյան, Դավիթ Ազին, Պապե Դեմբա Դիյե – Զավեն Բադոյան, Անդրանիկ Քոչարյան։

«Լոռի»․ Ալեքսանդր Կոնով – Դեու Դոսա Օլատունջի, Աննան Մենսահ, Արտյոմ Խաչատուրով, Նանա Կվամե Անտվի – Իբրահիմ Ֆուսեինի, Իսահ Ալիյու – Սանդի Ինուսա, Արեգ Ազատյան, Վիգեն Ավետիսյան – Ջոնել Դեսիրե։

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Երևանի» ֆուտբոլիստներն այս բարդ իրավիճակում խաղացին զինվորների պես» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Պետք է համալրվենք կոնկրետ դիրքերի 5 ֆուտբոլիստներով»

Ջոնել Դեսիրեի պենտա-տրիկը և «Լոռիի» սպասված հաղթանակը, ոչ-ոքիներ մյուս խաղերում (տեսանյութ)

Գրիգորյանը չեմպիոնի դեմ խաղով կսկսի աշխատանքն առաջնությունում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 15-րդ տուրին ընդառաջ

Թովմաս Գրիգորյանը կմասնակցի ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին

11-2-ի հետքերով․ Որ թիմն է տոնել ամենախոշոր հաշվով հաղթանակը գավաթի խաղարկությունների պատմության մեջ

Գևորգ Ղազարյանի կոշտ պատասխանը՝ Աբրահամ Խաշմանյանին

Դավիդ Կամպանյա․ «0-1 հաշվի ժամանակ թիմերից մեկն ուզում էր ֆուտբոլ խաղալ, իսկ մյուսն ուղղակի ժամանակ էր անցկացնում դաշտում» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «Միջակ լեգեոների փոխարեն ավելի լավ է շանս տալ հայ ֆուտբոլիստի, որը կարող է աճել»