fbpx
Բաժիններ

Գեղամի գերազանց ելույթը Ղազախստանում, Օզբիլիսը կրկին բացակայում էր (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստներն՝ արտասահմանում

Ֆուտբոլային աշխարհի հայազգի ներկայացուցիչների մասնակցությամբ վերջին ժամերին կայացած հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․

Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր․ «Արսենալ» 1-1 «Լիվերպուլ»․ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 68-րդ րոպեին։ «Արսենալը» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր․ «Շախտյոր Կարագանդա» 2-1 «Տոբոլ»․ Գեղամ Հարությունյանն ամբողջական խաղ է անցկացրել և ղազախական թիմում խփել իր առաջին գոլը՝ մրցակցի դարպասը գրավելով 36-րդ րոպեին։ Նա 76-րդ րոպեին նաև մասնակցել է գոլային 2-րդ գրոհին։ Հարձակվողը 44-րդ րոպեին նաև դեղին քարտ է ստացել։ Գեղամի թիմակից Գևորգ Նաջարյանը նույնպես մասնակցել է ամբողջ մրցավեճին։ «Շախտյորը» 12 թիմի պայքարում 9-11-րդ տեղերն է կիսում «Իրտիշի» և «Կիզիլժարի» հետ։

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր․ «Կայսար» 1-0 «Ժետիսու»Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ նրա թիմակից Էդգար Մալաքյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 73-րդ րոպեին։ «Ժետիսուն» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր․ «Ենոսիս» 2-0 «Ալկի Օրոկլինի»․ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 86-րդ րոպեին դարձել գոլային փոխանցման հեղինակ։ Սա «Ենոսիսի» ընդամենը 2-րդ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում, ինչի շնորհիվ 12 թիմի պայքարում տեղ է զբաղեցնում 8-րդ հորիզոնականում։

Արգենտինայի Սուպերլիգա, 11-րդ տուր․ «Բելգրանո» 2-0 «Խիմնասիա Լա-Պլատա»Մաուրո Գևգեոզյանը եղել է հիմնական կազմում ու փոխարինվել 58-րդ րոպեին։ «Խիմնասիա Լա-Պլատան» 26 թիմի պայքարում 12-13-րդ հորիզոնականներն է կիսում «Էստուդիանտեսի» հետ։

Հոլանդիայի Էրեդեվիզե, 11-րդ տուր․ «Այաքս» 2-0 «Վիլլեմ II»Արաս Օզբիլիսը շարունակում է ապաքինվել վնասվածքից և տեղ չի գտել իր թիմի հայտացուցակում։ «Վիլլեմ II»-ը 18 թիմի պայքարում 13-15-րդ տեղերն է բաժանում «Սիտարդի» և «Գրաֆշապի» հետ։

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 17-րդ տուր․ «Սանդեցյա» 1-1 «ԳԿՍ Յաստրզեբյե»․ Դավիթ Մանոյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից։ «Սանդեցյան» 18 թիմի պայքարում եզրափակում է լավագույն եռյակը՝ մրցաշարային աղյուսակի առաջատար «Ռակովից» հետ մնալով 8 միավոր։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մխիթարյանը լուսանկար է հրապարակել այսօրվա մարզումից՝ նշելով մոտալուտ վերադարձը (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբում (լուսանկարներ)

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն Օբամեյանգի համար

Ֆոնսեկա. «Մխիթարյանի հետ «Ռոման» կճախրի»

Թվել թոփ հավաքականների լավագույն 5 ռմբարկուներին. VNews-ի Quiz-ը

Ջական տուն է փնտրում իտալական քաղաքում

Վասկեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Օբամեյանգին հունից հանել են տարածված լուրերը

Աղբյուր․ Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Ֆոնսեկան նշել է Մխիթարյանի վերադարձի հստակ ժամկետը

Օբամեյանգը վթարի է ենթարկվել

Ջերարդը կարող է գլխավորել «Արսենալը»

«Լեսթերը» հաղթահարեց նաև «Արսենալի» արգելքն ու բարձրացավ 2-րդ տեղ (տեսանյութ)

ՀՖՖ-ն գրառում է կատարել, որն ակնարկում է Մխիթարյանի իրավիճակի մասին

5 «բոմբ» խաղ, որ պարտավոր եք դիտել այս ուիքենդին