fbpx

Դիմակայություն, որը սովորաբար ավարտվում է 6-0 հաշվով․ Ամենահետաքրքիրն՝ «Ալաշկերտ» – «Արցախ» խաղին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԱՐՑԱԽ»

7 նոյեմբերի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

3 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-2

1/4 եզրափակիչ առաջին հանդիպում. 24.10.2018 «Արցախ» 1-2 «Ալաշկերտ»
Գոլերը՝ 0-1՝ Ջեֆերսոն Ռեիս 27՛, 1-1՝ Ակմալ Բախտիյարով 36՛, 11մ, 1-2՝ Արտակ Եդիգարյան 81՛, 11մ

Հաղթարշավը շարունակելու վճռականությամբ

«Ալաշկերտն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ պաշտոնական 7-րդ խաղն է անցկացնելու: Նախորդ 6 հանդիպումներում էլ ալաշկերտցիները հաղթել են մրցակիցներին, այդ թվում գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղում:

«Արցախի» նկատմամբ մրցակցի հարկի տակ տոնած հաղթանակը պատասխան խաղից առաջ «Ալաշկերտին» լավ հնարավորություն է ընձեռել հաջողությամբ լուծելու կիսաեզրափակչի ուղեգրի նվաճման հարցը:

Առաջիկա հանդիպմանը գործող չեմպիոնը ներկայանալու է առաջնության առաջատարի դերում: Ալաշկերտցիներն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Անշուշտ, «Ալաշկերտը» ձգտելու է հաջող հանդես գալ նաև գավաթի մրցաշարում և հաջողությամբ հաղթահարելու առաջին փուլի արգելքը:

Գավաթի խաղարկություններում մրցակիցները երկրորդ անգամ են զույգեր կազմել: Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկությունում «Ալաշկերտը» երկու խաղերի ընդհանուր արդյունքով մրցակցի նկատմամբ առավելության էր հասել 9-1 հաշվով: Ընդ որում «Արցախի» հետ պատասխան խաղում գրանցված 6-0 հաշվով հաղթանակը պատվավոր մրցանակի մրցաշարերում ամենախոշորն էր «Ալաշկերտի»  համար: Այդ խաղում Արթուր Եդիգարյանը դարձել էր հեթ-տրիքի հեղինակ: Այն ժամանակ «Արցախը»  հանդես էր գալիս Առաջին խմբում:

Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտը» կրկնեց այդ արդյունքը՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Արցախի» դարպասը: Այդ հաղթանակն էլ «Ալաշկերտի» համար ամենախոշորն էր արդեն Բարձրագույն խմբում: Այնպես որ, մրցակիցների միջև մինչ օրս կայացած պաշտոնական մրցումներում «Ալաշկերտը» մեծ առավելության է հասել՝ 4 հանդիպումներն էլ շահելով գնդակների 17-2 ընդհանուր տարբերությամբ: Ի դեպ, գավաթային մրցավեճից ընդամենը 4 օր անց մրցակիցները կրկին կմրցեն միմյանց հետ՝ անցկացնելով առաջնության 16-րդ տուրի հանդիպումը:

Լավ շարժառիթ նաև գավաթի մրցաշարում

«Արցախը» բարձր տրամադրությամբ է նախապատրաստվել գավաթի պատասխան հանդիպմանը: Առիթն առաջնության նախորդ տուրում «Գանձասար-Կապանի» նկատմամբ տարած հաղթանակն էր, որով ընդհատվեց առանց հաղթանակների 11 խաղերի շարքը: Բացի այդ, արցախցիներն ընթացիկ առաջնությունում մրցակցի հարկի տակ առաջին անգամ վայելեցին հաղթանակի բերկրանքը:

Այս ամենն «Արցախի» ֆուտբոլիստների համար լավ խթան պետք է հանդիսանա գավաթային մրցավեճում էլ իրենց լավագույն կողմերով դրսևորելու համար: Ի տարբերություն «Ալաշկերտի», «Արցախը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել է 1/8 եզրափակչից:

Սեփական հարկի տակ «Շիրակի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո արցախցիները Գյումրիում կայացած պատասխան խաղում Էմիլ Եղիազարյանի, Գրիգոր Աղեկյանի և Սարգիս Բալոյանի խփած գոլերի շնորհիվ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին: Դա ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական մրցումներում «Արցախի» առաջին հաղթանակն էր հյուրընկալվելիս:

Ինչ խոսք, Ռաֆայել Նազարյանի սաները կփորձեն ոչ միայն ռևանշի հասնել «Ալաշկերտից» գավաթի քառորդ եզրափակիչ առաջին խաղում կրած պարտության դիմաց, այլև երկու խաղերի ընդհանուր արդյունքով կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել, թեև դա այնքան էլ դյուրին խնդիր չէ:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Ալաշկերտ»՝ Արթուր Եդիգարյան՝ 4 գոլ:

Այս հանդիպմանն էլ չի մասնակցի 4 խաղով որակազրկված ալաշկերտցի Ջեֆերսոն Ռեիսը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Աբրահամ Խաշմանյան․ «Կիսաեզրափակիչում հայտնված թիմերից ում հետ էլ խաղայինք եզրափակիչում, շանսերը 50-50 էին լինելու» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա». ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

Գրիգոր Աղեկյանի գոլը «Սլուցկի» դեմ խաղում (տեսանյութ)

Գրիգոր Աղեկյանն առաջին գոլն է խփել Բելառուսի առաջնությունում

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական խաղում հաղթել է «Արցախին»

Տիգրան Եսայան․ «Նպատակն ամեն հանդիպմանը հաղթանակի համար խաղալը և վերջին տեղից խուսափելն է» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Չգիտեմ՝ ինձնից առաջ ինչ մեկնարկային կազմ է եղել․ 3 օրում ինչ տեսել եմ, այդպես էլ կազմը որոշել եմ» (տեսանյութ)

Խաշմանյանի հաղթական վերադարձը․ «զոհը» նրա նախկին թիմն էր՝ «Արարատը» (տեսանյութ)